Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արմեն Աշոտյան. ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստից եզրահանգումները հետեւյալն են

Արմեն Աշոտյան. ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստից եզրահանգումները հետեւյալն են
03.12.2020 | 22:43

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․


«ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Այցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները եւ ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։ Հիմնական դերակատարների ելույթների ամփոփելով՝ կարեւոր եզրահանգումները հետեւյալն են։


Անգամ 44 օր տեւած եւ հազարավոր զոհերով ուղեկցված արյունալի պատերազմը չի դարձրել Արցախյան հակամարտությունը գերակա խնդիր ԵԱՀԿ տարածքում։ Կրկին առավել առաջնահերթ էին Բելառուսն ու Ուկրաինան, եւ սա Հայաստանի ԱԳՆ -ի հերթական ձախողումն է։ Արեւմտյան ներկայացուցիչները, որեւէ լուրջ դերակատարություն չունենալով պատերազմի ընթացքում, մի կողմից ողջունում են հաստատված զինադադարը, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական խանդից դրդված, բարձրաձայնում են բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում խնդրի վերջպական կարգավորման եւ Արցախի կարգավիճակի մասին։
Արտասահմանցի մասնակիցներից որեւէ մեկը այդպես էլ չխոսեց պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների, իսլամիստ զինյալների, արգելված զինատեսակների եւ այլ աղաղակող գործողությունների մասին, ինչը կրկին ապացուցում է, որ Հայաստանի այտաքին քաղաքականությունը տապալված է եւ միջազգային կառույցները անարգել առաջնորդվում են «Победителей не судят» սկզբունքով։


Որեւէ լուրջ անդրադարձ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ռազմագերիների, զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման խնդիրներին չեղավ, ինչը նույնպես ԱԳՆ-ի ու գործող կառավարության իմպոտենցիայի արդյունք է։
ՌԴ ԱԳ նախարարը հպանցիկ անդրադարձավ Արցախյան խնդրին եւ դիվանագիտորեն հընթացս հիշատակեց ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ կերպ ընգծելով, որ Ռուսաստանը շարունակելու է առաջին ջութակ մնալ կարգավորման գործընթացում։


Դե Ադրբեջանի եւ Թուրքիայի նախարարների զավեշտալի ցինիկ ելույթների եւ երջանիկ դեմքերի մասին չասեմ… Թուրքիայի նախարարի խոսքից, ով զուգահեռներ տարավ Ղրիմի եւ Արցախի միջեւ, խոսեց Ղրիմում մարդու իրավունքների եւ ղրիմյան թաթարների խնդիրների մասին, ակնհայտ դարձավ, որ պատեհ պահին ռուս-թուրքական հակամարտության հաջորդ ճակատը Ղրիմն է։ Հայաստանի նախարարի ելույթից հետո կանդրադառնամ նաեւ իրեն»։

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ