«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Սեյրան Օհանյանը Իսկանդերի մասին

Սեյրան Օհանյանը Իսկանդերի մասին
24.02.2021 | 22:31

Իսկանդերը բավականին լուրջ, հեռահար և ճշգրիտ համակարգ է, որի մասին գնահատական տվողը պետք է գոնե այդ համակարգից հասկանա՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի վերաբերյալ հայտարարությանը:

Նախկին նախարարը ընդգծեց, որ մինչ Հայաստան բերվելը Իսկանդերը նախապատրաստական և փորձարկման մի քանի փուլ է անցել.
«Այդ համակարգը իմ Պաշտպանության նախարար եղած ժամանակ է բերվել՝ 2015-ի վերջին: Բավական երկար բանակցային և նախապատրաստական աշխատանքներ են տարվել մինչև գնելը: ՀՀ Զինված ուժերի հրթիռահրետանային վարչության մասնագետները ՌԴ-ում սովորել են, այնուհետև նախապատրաստական աշխատանքներին են մասնակցել, հսկել են համակարգի տեխնիկական սպասարկման ընթացքը և ՌԴ-ում փորձարկումից հետո նոր ընդունել են Հայաստանում: Այս տարիների ընթացքում, կարծում եմ, տվյալ համակարգը և հրթիռները պահպանվել են բավականին լուրջ պատրաստված պայմաններում, նրանք անցել են տեխնիկական սպասարկման բոլոր շրջափուլերը, տարբեր մարզումների և զորավարժությունների ժամանակ ստուգվել մարտունակությունը և պիտանելիության աստիճանը, եթե որևէ խնդիր լիներ, կբարձրաձայնվեր»,-ասաց Օհանյանը: ՊՆ նախկին նախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ Իսկանդերի կիրառման նպատահարմարությունը որոշում է Գլխավոր շտաբը և Զինված ուժերի կիրառման պլանի համաձայն այդ համակարգն օգտագործվում է հակառակորդի կարևոր օբյեկտների խոցման համար:

«Ինձ համար առաջինն անհասկանալի է այն, որ Իսկանդերի մասին գնահատական է տալիս մի մարդ, որ տեղեկությունը չունի ռազմական տեխնիկայի մասին, նույնիսկ բանակում չի ծառայել և վերջին ժամանակահատվածում միայն զբաղվել է բանակի միջոցով ինքնագովազդ անելով: Ինչու են հիմա որոշել Իսկանդերից խոսել, որովհետև նույնիսկ Զինված ուժերում ծառայած, շատ այլ մասնագիտությունների տեր մարդիկ նույնիսկ չեն կարող դրա վերաբերյալ գնահատական տալ, որովհետև դա ճշգրիտ ուղղվածություն ունեցող զինատեսակ է: Ինչ է նշանակում հրթիռ 10 տոկոսով է պայթել: Դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք կարող են տալ միայն այդ համակարգը ճշգրիտ կերպ իմացող զինվորականները»,-ասաց ՊՆ նախկին նախարարը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ինչ հետևանք կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ դրանք կարող են վնասել ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները. «Երբ անձը չի պատկերացնում իր տեղն ու նշանակությունը, առանց տեղեկություններ իմանալու հայտարարություններ է անում, դա մեկ բան է, բայց չհասկանալ, որ դրանք կարող են վնասել մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին, խոսում է այն մասին, որ ինքը ինչպես անփույթ վերաբերմունք ունեցել է միջազգային հարաբերություններին, այնպես էլ այդ անփույթ վերաբերմունքը շարունակվում է: Եթե նույնիսկ իր ասածի մեջ ինչ-որ ճշմարտություն կար, ինքը պետք է տաս անգամ չափեր, նոր հայտարարություններ աներ»,-ասաց Օհանյանը:


ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ սա խոսում է նրա հեռահար նպատակների մասին, որը ոչ միայն մեր երկրի անվտանգությունն իջեցնելն է, այլ նաև տարածաշրջանային այլ դերակատարների առաջ Հայաստանի դռները բացելն է:
«Փաշինյանը իշխանության գալուց հետո անընդհատ փորձում է իր մեղքը գցել ուրիշների վրա, և իր արտահայտությունները արդարացնել իր շահերը պաշտպանող տարբեր անձանց միջոցով: Նա անընդհատ փորձում է մանիպուլյացնել: Եթե Փաշինյանը մտածեր Հայաստանի՝ոչ թե իր աթոռի մասին, ինքը վաղուց որոշում կընդուներ և կհեռանար», ասաց Սեյրան Օհանյանը:


Մեր խնդրանքով ՊՆ նախկին նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովի հայտարարությանը՝ թե ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ, սակայն Փաշինյանն արգելել է՝ պատճառաբանելով՝ միջազգային հանրությունը մեզ կքննադատի, եթե մենք միաժամանակյա սպանենք թշնամու մի քանի հազար զինվոր.
«Իսկ ինքը մտածու՞մ էր, երբ այդքան քանակությամբ զոհեր է տվել, ընդ որում, զոհերի զգալի մասը կարող էր չլիներ, եթե լինեին ճիշտ գործողություններ և անվտանգության կանոնները պահպանվեին: Ինքը ավելի շատ մտածում է Ադրբեջանի զոհերի, քան իր երկրի զոհերի մասին: Դա ինձ համար զարմանալի չէ, քանի որ Արցախյան հարցի լուծման համար Փաշինյանը դուրս է եկել քաղաքական ռինգի և քաղաքական ռինգում ասում է, որ դա պետք է ընդունելի լինի Հայաստանի Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ոչ մի ռինգ դուրս եկող անձնավորություն չի մտածում, որ իր հակառակորդի համար լավ լինի միայն մտածում է իր շահերի մասին», ասաց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 177915

Մեկնաբանություններ