Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Համաշխարհային կառավարության գաղտնիքները

Համաշխարհային կառավարության գաղտնիքները
14.11.2008 | 00:00

300-Ի ՓՈԹՈՐԻԿԸ...
Սատանայապաշտները որքան էլ ջանացին գաղտնի լինել, այնուամենայնիվ, Աստված իր մարդկանց ուղարկեց նրանց մեջ և նրանց գրքերով ու խոսքով զգուշացրեց իր ժողովրդին չարի բոլոր գործերի և ծրագրերի մասին, որ իր զավակները լսեն ու չգայթակղվեն դրանցով: Աստծո ընտրյալ նման մի խիզախ զավակ է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից Ջոն Քոլեմանը: Նրա «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» գիրքն այս օրերի մեջ աղաղակող ձայն է` հանուն Աստծո արդարության ու հավիտենական սիրո պահպանման:
ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ ՈՒ ՔԱՋԱԼԵՐԱՆՔԸ
Հայ ժողովրդական այսպիսի մի զրույց կա. հզոր փոթորիկ է լինում, անգամ կաղնիներն են խորտակվում այդ ահռելի փոթորիկից, վերջում, երբ ամեն բան հանդարտվում է, տեսնում են` ընդամենը մի եղեգ է մնացել: «Ինձ իմ հավատն է փրկել»,- խոստովանում է եղեգը: Բայց, ինչպես Պողոս առաքյալն է ասում, հավատը գործերով է կենդանի, եթե ոչ` մեռած հավատ կլինի: Հավատի դիակ: Երբ փոքր ազգ ենք, ինչպես եղեգն է փոքր ծառերի և մանավանդ կաղնիների կողքին, ոչ թե դիակ հավատով, այլ կենդանի հավատով պիտի ապրենք, որ անօրինակ փոթորկի փորձությունը հաղթահարենք:
Խոսքն այն մասին է, որ այդ ավերիչ փոթորիկն արդեն տարիներ ի վեր սկսվել է աշխարհում ու մտել նաև Հայաստան: Իսկ այդ ահռելի փոթորկին դիմագրավելու համար մենք ունենք հայկական մի պայծառ քաջալերանքի բանալի, այդ հայ քրիստոնեականն է` իր հաղթանակների էջերով ու Քրիստոսի խոստմամբ, թե. «Մի՛ վախեցիր, փոքր հոտ, Տերը քեզ հետ է», իսկ «Ով մարմինն է սպանում` հոգին սպանել չի կարող»: Եվ Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը ունենք, որ այս օրերին վերաբերող ևս մի սուրբ քաջալերանք է` կենդանի գործեր անելու: Սա զգոնացնող մի տեսիլք է, որով մեր ժողովրդին Քրիստոսը կենսաբեր մի ժառանգություն է թողել այդ մեծ մարդու միջոցով: Աստված այդ տեսիլքով նախօրոք ցույց տվեց համաշխարհային այս մեծ փոթորիկը հայկական միջավայրում, ասելով, որ Հայ առաքելական եկեղեցու զավակները, քրիստոնյա իշխանավորներից շատերը, անգամ հայ փափկասուն կանայք, կենդանի գործերով և սքանչելիորեն հաղթելու են Նեռի, Անապատի Պիղծի բոլոր գործընթացներին: Այդ սքանչելի հաղթանակներից մեկի օրինակն այսօր հիշատակենք. մինչդեռ նեռականների ծրագրերը լի են ընտանիքի սրբությունը խափանելու, ծնելիությունը կտրուկ կրճատելու հակամարդկային գործընթացներով, Արցախում մեկ օրում յոթ հարյուր հիսուն զույգ ամուսնացավ առաքելական սուրբ եկեղեցու պսակով: Այսինքն թե, նեռականների բոլոր նենգ գործընթացների դեմ հայերս նման իմաստուն հաղթանակի պտուղներով պիտի հանդես գանք:
Նաև ունենք համաշխարհային առաջին Նեռի` Բելի նկատմամբ Հայկ Նահապետի հաղթանակի գենետիկ փորձառու զորությունը մեր ազգի մեջ: Նաև ունենք Կիլիկիայի Հայոց թագավորության երեքհարյուրամյա հերոսապատման խրատ-օրինակը, որ երբ առաքելական հավատն առաջնային էր, թագավորությունը կայացավ ու մշակույթով ծաղկեց` հիշեցնելով մեր պատմության շքեղ ոսկեդարը, բայց երբ սկսեցին եկեղեցին կաթոլիկացնել բռնատիրող օտարի քանդող ձեռքով, որ թե թագավորությունը, թե՛ եկեղեցին օտարին ենթարկեցնեն, այդժամ միայն առաքելական հավատի երկփեղկումից իշխանների միաբանությունը ևս երկփեղկվեց և հերոսապատում թագավորությունն ընկավ, դարձավ արդեն խրատող պատմություն, որ մեր եկեղեցու վեհաշքությանը երբևէ չթողնենք օտարի մատ մոտենա:
Որովհետև փոթորիկն անօրինակ է և հզոր: Երկիր քայքայող բազմաթիվ ծրագրեր Համաշխարհային չարը դրամաշնորհների միջոցով վերածում է «Ազգային ծրագրերի» և հայրենակիցներիդ ձեռքով է քայքայում իրականացնում: Օրինակ, հայոց դպրոցներից մեկում նման մի ծրագրով երեխաներին սպիդից պաշտպանվել են սովորեցնում և նրանց բաժանում են սեռական պահպանակներ, որպեսզի նրանք կենակցելիս սպիդով չվարակվեն: Իսկը Նեռի մարդասիրություն` իր էության նման պիղծ ու անհեթեթ:
Դժվար այս գրքի՝ («300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները») մասին խոսելուց առաջ, այսպես պատշաճ էր, որ հիշեինք քրիստոնեական մեր աներկբայելի ժառանգական հենարանները, որպեսզի գրքով մեզ ներկայացվածը սթափեցնի մեզ, զգոնացնի ասելու` մեր Հայրենիքը չհանձնենք փոթորկին և չհուսալքվենք:
ՍԱՏԱՆՈՐԴԻՆԵՐԻ ՃԻՎԱՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երբ ընթերցենք «300-ի կոմիտեում» նշված ճիվաղական ծրագրերը և համեմատենք մեր իրականության հետ, ապա պիտի տեսնենք, որ այդ ծրագրերի մի մասն արդեն տխուր ու դառն իրավիճակներով վաղուց ներս է մտել մեր երկիր և ծանոթ է մեզ: Եվ ոչ միայն մեզ, որովհետև ողջ աշխարհում այսօր ինչ-որ մի անտեսանելի իշխանություն այդ նույն անմաքուր գործընթացներն է իրականացնում հիշյալ գրքում հիշատակված 300 անձանց կոմիտեի քանդող ձեռքով՝ դրանք խաբեության բլիթների միջոցով կերցնելով աշխարհի խաբվող ժողովուրդներին:
Գրքից բերենք 300-ի կոմիտեի ծրագրերից մի շարք կետեր և շատ պարզորոշ տեսնենք, թե մարդատեսք վիշապներն ինչպես են «մարդասիրում»:
Հատվածներ «Համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքից.
* Լիովին ավերել ազգային ինքնագիտակցությունը և ազգային արժանապատվությունը:
* Կործանել կրոնները, հատկապես քրիստոնեությունը:
* Հսկողություն սահմանել առանց բացառության յուրաքանչյուր մարդու վրա: (Այս գործընթացին Հայաստանը ևս արդեն ծանոթ է եռավեց սոցքարտերի աղմուկի միջոցով։ Ըստ այդ կոմիտեի ծրագրերի՝ դրանք պիտի «զարգանան», «աճեն», վերածվեն մարդուն սրսկվող էլեկտրոնային, տեղեկատվական չիպերի, քարտերի: Հասարակ խավը միայն այդ քարտերով կարող է սնունդ ձեռք բերել: Դրամը մասնակիորեն վերանալու է: Դրամը մենաշնորհն է լինելու միայն տիրող փոքր խավի համար, իսկ նրանցից դուրս ով չստրկամտի կոմիտեին, նրա քարտը վերցնելու են, և այդ մարդը մատնվելու է սովամահության- Մ. Ո.):
* Լիովին դադարեցնել ամեն տեսակ արդյունաբերական զարգացում:
* Օրինականացնել թմրանյութերն ու պոռնկագրությունը: Պոռնոգրաֆիան, որպեսզի ընդունվի և հարցեր չառաջանան, վերանվանել զվարճանք մեծահասակների համար` ներառյալ արվամոլությունն ու լեսբիությունը: (Հիշենք, Աստված բազմիցս զգուշացրել է, որ պոռնկությունը երբևէ չի ներելու: Այսինքն. ճիվաղների կոմիտեն ամեն ազգի պոռնոգրաֆիայով գայթակղելով` Աստծո պատիժն էլ է հրավիրելու այդ նույն ազգի վրա, որ կարող է արտահայտվել տարերային ցավաբեր հարվածներով, ինչպես Աստվածաշունչն է զգուշացնում: Ինչի նմանեցնես հեռուստաալիքներով ցուցադրվող պոռնո կամ նման պիղծ ֆիլմերը կամ թերթի կրպակների ցինիկ ու մերկանդամ, անամոթ շոուն: Մի բան, որ ամենևին հարիր չէ Մատենադարան ունեցող ժողովրդին: Մեր իշխանությունները հարկ է, որ հոգևոր անվտանգության մասին ավելի լրջորեն ու գործ անելով խորհեն- Մ. Ո.):
* Կրճատել մեծ քաղաքների բնակչությունը (նկատի ունի տարատեսակ միջոցները` սով, արհեստական սարքված համաճարակներ, հրամանով վիժումներ, և այլն- Մ. Ո.)՝ ըստ Կամբոջայում մշակված սցենարի։ (Իսկ այդ սցենարն այլ բան չէ, քան բռնի տեղահանություններ` չենթարկվողների սպանդով. պատմում է հիշյալ գրքի հեղինակը- Մ. Ո.):
* Դադարեցնել գիտահետազոտական բոլոր աշխատանքները, բացառությամբ` կոմիտեի օգտակար համարածների:
* Զարգացած երկրներում սահմանափակ պատերազմների, իսկ երրորդ աշխարհի երկրներում` սովի և հիվանդությունների միջոցով մինչև 2000 թ. իրականացնել երեք միլիարդ մարդկանց ոչնչացում, իսկ մինչև 2050 թ. չորս միլիարդը լրացնել, որոնք, ըստ սատանայապաշտների, «պարապ հացակերներ են»: Այդ բանի համար ստեղծել արհեստական համաճարակներ.... և ոչնչացման այլ իրավիճակներ:
* Ստեղծել համընդհանուր ճգնաժամ և հարուցել համընդհանուր քաղաքական քաոս:
* Քայքայիչ գործակալներ բնավորել բոլոր կառավարությունների մեջ:
* Կառուցել ահաբեկչության համաշխարհային մեքենա և ամենուրեք բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:
Բազմաթիվ են այս դժոխային գործառույթները, որոնցով ծրագրված է ազգ ու ժողովուրդներ խորտակել, և դրանց մասին կարող ենք ավելի ճիվաղային բաներ էլ կարդալ «300-ի կոմիտեում», մանավանդ 185-190 էջերում:
Եվ խիստ վտանգավոր է, երբ կարծել ու կարծում ենք, թե այդ անմաքրությունների և հակաաստվածաշնչյան գործընթացների հեղինակը մեր իշխանություններն են: Որովհետև համաշխարհային ապականման գործընթացներն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առավել ակնհայտորեն իրականացնում է այսպես կոչված «300-ի կոմիտեն»: Իսկ տարբեր երկրների իշխանություններ պարզապես որս են դառնում ահռելի գումարներով պետություններ, թագավորություններ ու ժողովուրդներ մոլորեցնող, իր անապատացման ոտքի տակ գցող գաղտնի այս կառավարության ձեռքին, մինչև որ այդ իշխանություններից ոմանք հասկանում են, թե որս կամ խամաճիկ լինելով` իրենց իսկ հայրենիքի ու ժողովրդի կորուստն են թույլ տալիս ու եթե մարդկային խղճմտանք ունեն, սկսում են մշակույթով դիմագրավել` հանուն իրենց հոգևոր ավանդույթների ու Աստծո տված արդար կյանքի: Սուրբ Սահակի զգուշացնող տեսիլքից այն ևս հայտնի է, որ հայ իշխանությունները ևս սկսելու են դիմագրավել Նեռի ազգակործան գործընթացներին ու հասնելու են հաղթանակի:
Աստվածաշնչի թե՛ մարգարեական գրքերում, թե՛ Հովհաննեսի Հայտնության մեջ, նաև առաքելական թղթերում խոսվում է անօրինակ գազանի մասին, որ պիտի «Ամուսնություններն արգելի», «Զարկ տա պոռնկությանն ու պղծությանը` անգամ եկեղեցում», «Պիտի սպանի ու ոչնչացնի սեփական ժողովրդին», «Աշխարհը պղծի և վերածի անմարդաբնակ մի անապատի»: Եվ ահա Աստվածաշնչի զգուշացրած նույն անօրինակ գազանն արդեն հայտնվել է աշխարհում: Իսկ գազանին ճանաչելը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, որովհետև այս նույն գազանի հրահանգով եղավ հայոց Մեծ եղեռնը: 2007 թվականի ապրիլի 24-ին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով անգլիացի մասոններ ելույթ ունեցան, ասելով, մենք ձեր եղեռնն անող մասոններից չենք, մենք բարի ենք և ոչ նրանցից, որոնցից էին ձեր եղեռնն իրագործող թուրք փաշաները: Պարզ խոսքով` իրենք ևս խոստովանեցին, թե եղեռնի հեղինակներն իրենց անվանակիցներն են, նույն այս երեքհարյուրի կոմիտեն:
Հայտնի է, որ թուրք առաջնորդները Նեռի գալուստը նախապատրաստող արձանագրությունների ստրկահաճո հետևորդներ ու կամակատարներ էին, Սալոնիկի մասոնական օթյակների անդամներ և օթյակի ծրագրերից էին հրահանգավորվում։ Այդ ծրագրերից միայն մեկն էր հայ ժողովրդին եղեռնելը:
Այդ մասին ևս կարող ենք կարդալ հիշյալ գրքում:
Առողջ մտածողություն է, երբ աչքերդ ու մտքիդ դռները չես փակում հակառակորդիդ ճանաչելու համար: Աստվածաշնչյան մարգարեություններում ասվում է. «Իմ ժողովուրդը կորչում է գիտություն չունենալու պատճառով, որովհետև ովքեր պիտի հովվեին, նրանք իսկ ճշմարիտ ճանաչումից մոլորեցրին, հեռացրին»: Իսկ այդ մոլորեցնողներն իրենք են նախ որս դառնում կեղծ փառքի խոստման բլիթների, դրամի պատրալից տեսքի և այլնի:
Այսինքն, նման գրականություն, նման տեղեկատվություն, ինչպես քննարկվող գիրքն է, այսօր առանձնապես հայ իշխանավորներին, հայ հայրենասերներին, հայ գրողներին, հայ հովիվներին անհրաժեշտ է կարդալ, որ իրենց անելիքն իմանան: Որովհետև փոքր ազգն իրավունք չունի այդչափ անգետ լինել իր հակառակորդների, իր կյանքին ու ճակատագրին վերաբերող հարցերում, որքան որ մենք ենք երբեմն մեզ շռայլորեն անգիտություններ թույլ տալիս, որ միշտ էլ ի վնաս մեզ է լինում:
ՃԻՎԱՂԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ` ՔՐԻՍՏՈՍՈՎ
Եվ ի՞նչ է այս սատանորդիների ուզածը: Ըստ իրենց անհեթեթ մեծերի, որ իբր իմաստուն են իրենք իրենց կարծեցնում, թե` հողագնդի բերք ու բարին հազիվ լիարժեք բավականացնի մեկ միլիարդ մարդու, սակայն ահա վեց միլիարդ մարդ կա հողագնդի վրա, ուստիև հարկ է հինգ միլիարդին տարբեր սատանություններով սպանել և թողնել իրենց ենթականերից միայն մեկ միլիարդ:
Այստեղ բուն անհեթեթն այն է, որ եթե Քրիստոսին հավատային, ապա պիտի իմանային, որ մարդկությանը Աստված նմանեցնում է այգու կամ ցորենի արտի, որ երբ այգին կամ արտը հասունանում է, ապա Աստված բերքն իր նշած ժամանակում վերցնում է իր մոտ, վերին շտեմարանների մեջ: Իսկ այդ ժամանակային փուլը մոտ է, քանի որ առաքելական թղթերում ասվում է, որ Քրիստոսը երկիր է գալու Նեռի թագավորելուց հետո: Եվ ամեն քրիստոնյա ուրախ է այդ բանի համար և երբևէ անհանգիստ չէ, որովհետև հասկանում է հավիտենական կյանքի խնդիրները և գիտի, թե ինչու և ՈՒՄ է հավատացել: Սատանորդիներն այդ իմաստությունը ոչ միայն չունեն, այլև չեն էլ հավատում այդ ռեալ ճշմարտությանը: Որովհետև նրանք հոգևոր դատողություն չունեն, այդ բանի համար նրանց խորհածը սարսափն է վաղվա ուտելիքի պակասի հանդեպ, մինչև որ իրենք իսկ իրենց որոգայթներին որս դառնան: Սակայն ցավն այն է, որ շատերը, գայթակղվելով սրանց մոլորեցմամբ, կարող են կործանվել, երբ հավատով դիմագրավել էր պետք ու ոչ թե հրապուրվել սատանորդիների պատրանքներով: ՈՒստի հայ քրիստոնյային հարկ է ըստ Լեռան քարոզի ապրել և ոչ թե ըստ այն հրապուրանքների, որ նեռականներն են ամեն օր ու ժամ որոգայթում ողջ աշխարհով մեկ:
«300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» գիրքը երկրորդում է Աստվածաշնչի գրվածքները, վերհիշեցնելով, որ սատանորդիների համաշխարհային ցանցը հասնելու է այն բանին, որ իրենց թագավորին նստեցնելու են գահին, որպես աշխարհի բոլոր թագավորների թագավորի և այդ Նեռն է լինելու, սուտ քրիստոսը, որովհետև, ըստ Աստծո բանականության, թագավորների Թագավորը միայն Ճշմարիտ Հիսուս Քրիստոսն է, որ Նեռի գահ ելնելուց քառասուներկու ամիս անց իջնելու է երկիր, ջարդելու է նրան` նրա պիղծ թագավորությունն իսպառ ոչնչացնելով, ապա մեծ դատաստանով դատելով ու կոտորելով նաև պիղծ Նեռին հետևորդածներին, Քրիստոսի բոլոր հակառակորդներին:
Մեզ էլ ի՞նչ է խրատում այս կարևոր գիրքը: Այն, որ ապրենք ըստ Քրիստոսի Ավետարանի և գայթակղություններին տեղի չտանք: Երբևէ տեղի չտանք: Եվ ինչ ժամանակներ էլ լինեն, ապաշխարության հետամուտ լինենք: Ավետարանական խստաբեր, սակայն քաղցր ու արթնամիտ կյանք ապրենք, պահքով, աղոթքով, հոգևոր երգ ու սաղմոսով, գիշերային հսկումներով, որ մեր սուրբ հայրերն են սովորեցրել, և ապրենք միմյանց հետ սիրով վարվելով, քրիստոնեաբար:
Հիսուսն այդ մասին ևս զգուշացնում է. «Ով ապաշխարությամբ չապրի, պիտի կորչի» և «Վայ պիտի լինի (Նեռի պղծությանը) գայթակղող մարդկանց»: Է՜, ինչո՞ւ չլինենք հավատարիմներ, երբ խոստովանում ենք, որ Աստծո ներկայության քաղցրությանն ու սիրուն երբևէ և ոչ մի բան անհնար է, որ փոխարինի հավիտյանս:
Խոստովանենք նաև, որ քչերը կարող էին, քրիստոնյա մեր դավանությանը հավատարմելով, հայրենասիրական այն իմաստուն խիզախությունն ունենալ, որ այս գրքի լույս ընծայողն ու թարգմանիչն Աստծով ունեն: ՈՒստիև մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պարոն Խաչիկ Ստամբոլցյանին` մեր հոգևոր եղբորը, որ և թարգմանել տվեց, և լույս ընծայեց կարևոր ճանաչողական` այսօրվա համար խիստ անհրաժեշտ, ամլությունից ու քնեածությունից արթնացնող, տեղեկատվությամբ հարուստ այս գիրքը: Նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում թարգմանիչ Վարազդատ Ավագյանին, որ, թարգմանելուց բացի, հոգածու լինելով` վերհիշեցնում է սուրբգրային հավատարմության կարևոր գործոններ: Եթե հավատում ես հավիտենական կյանքին, իր խոսքում քաջալերում է թարգմանիչը, ապա հիշիր Տիրոջ խոսքը, որ մարմին սպանողը այլ իշխանություն չունի, ուստի մարմին սպանողից մի՛ վախեցիր: Նրա իշխանությունն անցողիկ է, իսկ Տիրոջ խոստացած հոգով կյանքն է միայն հավիտենական:
Եկեք, ուրեմն, ամենքս էլ մեր հավատի պատարագումներով օրհնենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին` անուշահոտ, Վերինը խորհող համազգային գործերով: Ազգովին միաբանվենք Ավետարանի խորացված քարոզումների, միմյանց սիրելու, ապաշխարությունների և սուրբ վարքերով կենցաղավարելու մեջ: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ