Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.04.2014| 00:08
    Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի և Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Եպիսկոպոս Պագանոն ամաչում է թուրքերի փոխարեն

    Եպիսկոպոս Պագանոն ամաչում է թուրքերի փոխարեն

    01.04.2014| 23:30
    Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Փաստաթղթերի մեջ կան 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլիումի թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբերը: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն ասել է, որ փաստաթղթերում հսկայական տեղեկություններ կան հայերի մասին:
  • «Հոգին է կենդանություն տվողը,  մարմինը բոլորովին չի օգնում»

    «Հոգին է կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում»

    01.04.2014| 00:20
    Բոլորս ծանոթ ենք «Հայր մեր» աղոթքին. դա անձամբ Հիսուսի սովորեցրած Տերունական աղոթքն է, որտեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որին քչերս ենք ուշադրություն դարձնում. «...ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»։ Ըստ Տիրոջ այս խոսքի, մենք մեր մեղքերին թողություն կստանանք միայն այն դեպքում, երբ ներենք մեր դեմ մեղանչածներին։ Եվ այս հանգամանքն այնքան կարևոր է, որ Հիսուսն այս աղոթքը սովորեցնելուց հետո ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6.14):
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.04.2014| 00:06
    Հոգի՛ Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով` սուրբ առաքյալներին, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.04.2014| 00:06
    Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։
  • Քննարկում Երևանի միջնադարյան եկեղեցիների մասին

    Քննարկում Երևանի միջնադարյան եկեղեցիների մասին

    29.03.2014| 16:54
    Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով:
  • Գտնվե՞լ է Սուրբ Գրաալը

    Գտնվե՞լ է Սուրբ Գրաալը

    29.03.2014| 13:17
    Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
  • Կիլիկիո կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսապը

    Կիլիկիո կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսապը

    28.03.2014| 15:09
    Երեկ` մարտի 27-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
  • Կյանքի մեծագույն նպատակը

    Կյանքի մեծագույն նպատակը

    28.03.2014| 11:25
    Այս ժամանակավոր իրականության մեջ մարդն աշխարհ գալով փնտրում է կյանքի նպատակը: Այն նպատակը, որը նրան երջանկություն է պարգևում: Տարբեր մահկանացուներ այն զանազան իրողությունների ու երևույթների մեջ են փորձում գտնել:
  • Մենք էլ աղոթենք, հուսանք ու հավատանք

    Մենք էլ աղոթենք, հուսանք ու հավատանք

    28.03.2014| 11:20
    Մարտի 30-ին Մեծ պահքի նախավերջին կիրակին է: Չնայած Մեծ պահքի ոսկե շղթայի այս կիրակին կոչվում է Դատավորի, բայց ինչքան էլ տարօրինակ է, այն կապված է աղոթքի հետ։ Եվ այս մասին ասաց մեր Տեր Հիսուսը, պատմելով ավետարանական հետևյալ առակը. «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: