22.12.2013|
15:50
Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս… Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Ինչ հարազա՜տ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ: Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ոչ մի կապ չունեմ: Սակայն դրանք զարմանալիորեն ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը, ուր ես տեսնում եմ ինքս ինձ… Հնարավո՞ր բան է: Որտե՞ղ եմ այս ամենը զգացել ու ապրել: