Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան պատ­գա­մա­վորն ա­ռա­ջար­կում է քն­նիչ­նե­րին ա­վե­լի վաղ «թո­շա­կի ու­ղար­կել»

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան պատ­գա­մա­վորն ա­ռա­ջար­կում է քն­նիչ­նե­րին ա­վե­լի վաղ «թո­շա­կի ու­ղար­կել»
10.12.2019 | 02:33
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ար­մեն Խա­չատ­րյանն ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում է շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնե­լու քնն­չա­կան ա­պա­րա­տի սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րին վե­րա­բե­րող օ­րեն­քի նա­խա­գի­ծը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պա­րոն Խա­չատ­րյա­նը ման­րա­մաս­նեց՝ խոս­քը քն­նիչ­նե­րին ա­վե­լի վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու մա­սին է: «Նախ­կի­նում քն­նիչ­նե­րը նա­խա­տես­վա­ծից շուտ էին կե­սա­թո­շա­կի գնում՝ հա­մա­կար­գում 20 տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո: Այժմ ցան­կա­նում ենք վե­րա­կանգ­նել այդ դրույ­թը, ին­չը կն­պաս­տի հա­մա­կար­գում պրո­ֆե­սիո­նալ ու գոր­ծին նվիր­ված քն­նիչ­ներ ու­նե­նա­լուն: Նրանք այժմ թո­շա­կի գնում են 63 տա­րե­կա­նում, բայց պրակ­տի­կան ցույց է տա­լիս, որ, օ­րի­նակ, Հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում 45 տա­րե­կա­նից բարձր քն­նիչ­ներ առ­հա­սա­րակ չկան: Քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում մի քա­նի տա­րի աշ­խա­տե­լուց ու պրո­ֆե­սիո­նալ դառ­նա­լուց հե­տո մար­դիկ դուրս են գա­լիս ծա­ռա­յու­թյու­նից ու փաս­տա­բա­նու­թյամբ կամ ի­րա­վա­կան այլ գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վում: Քնն­չա­կան ա­պա­րատն էլ, մե­խա­նի­կո­րեն, զրկ­վում է ո­րա­կյալ ու պրակ­տիկ կադ­րեր ու­նե­նա­լուց»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց նա:
Պատ­գա­մա­վորն ա­սաց նաև, որ քնն­չա­կան կո­մի­տեին հար­ցում է ա­րել՝ պար­զե­լու, թե հա­մա­կար­գում ով է ա­մե­նա­տա­րի­քով քն­նի­չը: Թեև դեռևս պա­տաս­խան չի ստա­ցել, բայց վս­տահ է՝ տա­րի­քով քն­նիչ­նե­րը շատ չեն կամ ընդ­հան­րա­պես չկան. «Մո­տի­վա­ցիա չկա, որ ո­րա­կյալ կադ­րը մինչև վերջ շա­րու­նա­կի աշ­խա­տել հա­մա­կար­գում, բա­ցի այդ, քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նը ծան­րա­բեռն­ված և ռե­սուրս պա­հան­ջող ծա­ռա­յու­թյուն է: 20 տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո քն­նի­չը պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա կե­սա­թո­շա­կի գնա­լու, դա կմո­տի­վաց­նի, որ մար­դիկ ձգ­տեն քնն­չա­կան մա­մին­նե­րում աշ­խա­տե­լու: Կն­պաս­տի նաև, որ հա­մա­կար­գից կադ­րե­րի հոսք չլի­նի, ընդ­հա­նուր ո­րակն էլ մի քա­նի ան­գամ կբարձ­րա­նա»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 11508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ