Աստվածաշունչ մատյանից
24.12.2019 | 00:08
Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք գնեցե՛ք ու կերեք առանց արծաթի և առանց գինու համար վճարելու։ Բայց ինչու՞ արծաթով ճարպ եք գնում և ոչ թե հաց, ձեր վաստակն ինչու՞ կշտանալու համար չեք ծախսում։ Լսեցե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեցեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ Ակա՜նջ դրեք ինձ ու հետևեցե՛ք իմ ճանապարհին։ Լսեցե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, և ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ` շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Եսայու մարգարեությունը 55. 1-3
Մեկնաբանություններ