Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
10.01.2020 | 00:50
Ե­թե քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նենք հայ­կա­կան ար­տադ­րու­թյան տրան­զիս­տոր­նե­րում մո­լիբ­դե­նի բա­ցա­կա­յու­թյան խն­դի­րը, ա­պա կա­րող ենք այս­պի­սի պա­տաս­խա­նա­տու եզ­րա­հանգ­ման գալ. աշ­խար­հում հզո­րա­գույ­նը հա­մար­վող խոր­հր­դա­յին կայս­րու­թյու­նը ձեռ­քից բաց էր թո­ղել զար­գա­նա­լու, մյուս եր­կր­նե­րի կող­քին հա­մա­քայլ ա­ռաջ շարժ­վե­լու իր նյու­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, նրա գո­յու­թյու­նը մա­զից էր կախ­ված, ե­թե հաշ­վի առ­նենք, որ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի հա­մար կարևոր է­լե­մենտ­ներ ստեղ­ծե­լու խն­դի­րը մնա­ցել էր կի­սագ­րա­գետ ու գոր­ծից ան­տե­ղյակ մարդ­կանց հույ­սին: Տվյալ դեպ­քում նա­խագ­ծող­նե­րի մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կը բա­վա­րար չէր ե­ղել, որ­պես­զի հաշ­վի առն­վեր մո­լիբ­դեն-պղնձ զույ­գի մե­խա­նի­կա­կան ան­հա­մա­տե­ղե­լիու­թյան, մո­լիբ­դեն-սի­լի­ցիում ջեր­մա­յին բա­ցա­ռիկ հա­մա­տե­ղե­լիու­թյան և սի­լի­ցիում-պղինձ ջեր­մա­յին բա­ցար­ձակ ան­հա­մա­տե­ղե­լիու­թյան ի­րո­ղու­թյու­նը: Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ մո­լիբ­դե­նա­յին ան­ցու­մա­յին է­լե­մենտ­նե­րը դուրս էին մնա­ցել Երևա­նի «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի մաս­նա­գետ­նե­րի ու ղե­կա­վար­նե­րի հաշ­վարկ­նե­րից, դա ար­վել էր պա­տա­հա­բա՞ր, ան­գի­տակ­ցա­բա՞ր, թե՞ երկ­րի անվ­տան­գու­թյա­նը վնաս հասց­նե­լու մի­տու­մով կամ հա­տուկ հանձ­նա­ռու­թյամբ: Այս­տեղ կա­րող ենք մի շարք պատ­ճառ­ներ դի­տար­կել: Նախ, մաս­նա­գետ­նե­րը կա­րող էին խու­սա­փել մո­լիբ­դե­նի կի­րա­ռու­մից՝ ել­նե­լով այդ մե­տա­ղի մշակ­ման տեխ­նո­լո­գիա­կան բար­դու­թյուն­նե­րից, մո­լիբ­դե­նի տա­փօ­ղա­կի (шайба) պատ­րաս­տու­մը հա­տուկ տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռու­թյուն է պա­հան­ջում, ո­րը ԽՍՀՄ-ում հիմ­նո­վին մշակ­ված էր է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ձեռ­նար­կու­թյուն­նե­րում՝ փոքր հզո­րու­թյամբ (մինչև 10-ամ­պե­րա­նոց) տրան­զիս­տոր­նե­րի հա­մար, ա­վե­լի հզոր տրան­զիս­տոր­նե­րի ար­տադ­րու­թյան գոր­ծը տր­ված էր ԽՍՀՄ է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյան տնօ­րի­նու­թյա­նը, որն այդ հար­ցում պրո­ֆի­լա­յին չէր հա­մար­վում:
Մեծ հզո­րու­թյամբ տրան­զիս­տոր­նե­րի նա­խագծ­ման ժա­մա­նակ պետք էր ճշգ­րիտ հաշ­վարկ­ներ կա­տա­րել, ո­րոնց հա­մար հա­տուկ գի­տե­լիք­ներ ու ման­րակր­կիտ փորձ­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ էին պա­հանջ­վում, ին­չը նա­խագ­ծող­նե­րի մտ­քով, հա­վա­նա­բար, չէր ան­ցել, պետք էր մտա­ծել նաև դրանց պատ­րաստ­ման հա­տուկ տեխ­նո­լո­գիա­ներ ստեղ­ծե­լու և մաս­սա­յա­կան ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու մա­սին: Սրանք, բնա­կա­նա­բար, ա­վե­լի դժ­վա­րին ու գլ­խա­ցա­վանք խն­դիր­ներ էին՝ բուն տրան­զիս­տոր­նե­րի ար­տադ­րու­թյու­նից ա­ռա­վել:
1970-80-ա­կան­նե­րին ԽՍՀՄ-ում հաս­տա­վել էր նա­խա­րա­րու­թյուն­նե­րի միջև պար­տա­կա­նու­թյուն­նե­րի այդ­պի­սի ար­հես­տա­կան ու ան­հե­թեթ բա­ժա­նում, ո­րը հնա­րա­վոր էր բա­ցատ­րել միայն՝ ել­նե­լով կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը հա­տուկ դոգ­մա­նե­րից ու կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար դե­րի բա­ցար­ձակ ֆե­տի­շա­ցու­մով: Բրեժնևի ժա­մա­նակ այդ բա­ցա­ռիկ դե­րը տա­րած­ված էր նաև է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ու ար­դյու­նա­բե­րու­թյան մյուս կարևոր ո­լորտ­նե­րի վրա, ԽՄԿԿ-ին էր պատ­կա­նում նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման, ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար է­լե­մեն­տա­յին բա­զա­յի ստեղծ­ման խիստ մաս­նա­գի­տա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռա­քե­լու­թյու­նը: Որ­պես կա­նոն, դրանք ար­վում էին ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կուս­կոմ­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնց և, ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում, պատ­կա­նում էր վեր­ջին ու վճ­ռա­կան խոս­քի ի­րա­վուն­քը: Գիտ­նա­կան­նե­րը, գյու­տա­րար­նե­րը, պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րը սո­վո­րա­բար հե­ռու էին պահ­վում ար­տադ­րու­թյան կազ­մա­կերպ­չա­կան ու կա­ռա­վար­չա­կան գոր­ծե­րից, ի­րենց տեխ­նի­կա­տեխ­նո­լո­գիա­կան ո­րո­շում­նե­րին ո­րո­շա­կի գի­տա­կա­նաձև տա­լու հա­մար հեշ­տաց­վել էր գի­տա­կան կո­չում­ներ շնոր­հե­լու գոր­ծը՝ կու­սակ­ցա­կան ու ղե­կա­վար այ­րե­րի հա­մար, սրա մա­սին կխո­սենք հե­տա­գա­յում:
Ա­վե­լի հզոր տրան­զիս­տոր­նե­րը, բնա­կա­նա­բար, պետք է ու­նե­նա­յին սի­լի­ցիու­մա­յին բյու­րեղ­նե­րի ա­վե­լի մեծ չա­փեր և մո­լիբ­դե­նից պատ­րաստ­ված ջեր­մա­յին կոմ­պեն­սա­տոր­ներ՝ ո­րո­շա­կի երկ­րա­չա­փա­կան ձևի, հաս­տու­թյան ու մա­կե­րե­սի: Երևա­նի «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի ղե­կա­վար­նե­րը նպա­տա­կա­հար­մար չէին գտել մո­լիբ­դե­նա­յին տա­փօ­ղակ­նե­րի կի­րա­ռու­մը: Այդ­պի­սի երևույթ­նե­րը ԽՍՀՄ-ում սո­վո­րա­կան էին դար­ձել, հան­դի­պում էին ա­մե­նուր, սխալ­նե­րի դեպ­քում տն­տե­սա­կան ղե­կա­վար­նե­րը չէին պատ­ժվում, ինչ­պես դրանք տե­ղի էին ու­նե­նում Ստա­լի­նի օ­րոք: «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի ղե­կա­վար­նե­րը, ի­րենց թույլ տված կո­պիտ կամ հա­տուկ դի­տա­վո­րու­թյամբ կա­տա­րած սխալ­նե­րի հա­մար, ան­խու­սա­փե­լիո­րեն կկանգ­նեին ռազ­մա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ ու կգն­դա­կա­հար­վեին, իսկ ըն­տա­նիք­նե­րը կաք­սոր­վեին Սի­բիր: Ստա­լի­նի ու Բե­րիա­յի ժա­մա­նակ պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք­ներ կա­տա­րող­նե­րի հա­մար եր­կու հնա­րա­վո­րու­թյուն կար. աշ­խա­տել խղ­ճի թե­լադ­րան­քով կամ վա­խի զգա­ցու­մով: Բրեժնևի տա­րի­նե­րին ԽՍՀՄ-ում ոչ մե­կը կար և ոչ էլ մյու­սը: Ան­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և ան­պատ­ժե­լիու­թյու­նը դր­վել էին բրեժնևյան ար­տադ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քում, ո­րոնց ան­մի­ջա­կան ազ­դե­ցու­թյան տակ, ար­դյու­նա­բե­րու­թյան փո­խա­րեն, կա­րող էին զար­գա­նալ միայն կո­ռուպ­ցիան ու կա­շա­ռա­կե­րու­թյու­նը, ո­րոնք, մեծ թափ հա­վա­քե­լով, ախ­տա­հա­րել էին խոր­հր­դա­յին կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րը, թա­փան­ցել էին գի­տու­թյան ու տեխ­նի­կա­յի այն­պի­սի կարևոր ո­լորտ­նե­րը, ինչ­պի­սիք էին է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մյուս ո­լորտ­ներն ու բա­նա­կը: Ա­մեն ինչ ար­վում էր վա­տա­գույն տար­բե­րակ­նե­րով:
Տրան­զիս­տոր­նե­րի պա­րա­գա­յում միայն մո­լիբ­դե­նա­յին տա­փօ­ղակ­նե­րի հար­ցը չէր, այս­տեղ այլ, ա­ռա­վել վտան­գա­վոր բաց­թո­ղում­ներ կա­յին: Մաս­նա­վո­րա­պես, ռազ­մա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բո­լոր տի­պի է­լեկ­հտ­րո­նա­յին սար­քե­րը պար­տա­դիր պետք է անց­նեին փոր­ձար­կում­նե­րի հաս­տատ­ված ցիկ­լը՝ հա­մա­ձայն գոր­ծող ռազ­մա­կան ստան­դարտ­նե­րի (120 կե­տից բաղ­կա­ցած), 80-ա­կան թվա­կան­նե­րին այդ պա­հանջ­նե­րը ա­վե­լի խս­տաց­վե­ցին, երբ զին­վո­րա­կան­նե­րի կող­մից պա­հանջ դր­վեց, որ բո­լոր նոր և մո­դեռ­նի­զաց­վող է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րը պար­տա­դիր կար­գով պետք է անց­նեին, այս­պես կոչ­ված, տի­պա­յին փոր­ձար­կում­նե­րի ցիկ­լը: Օ­րի­նակ, ե­թե ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով փոխ­վել էր կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քի կոր­պու­սի ներ­կի գույ­նը կամ ո­րոշ­վել սար­քե­րի կոր­պուս­նե­րը ներ­կել այլ ե­րանգ­նե­րով, ա­պա դրանք պետք է անց­նեին փոր­ձար­կում­նե­րի ողջ ցիկ­լը՝ սկզ­բից մինչև վերջ: Նման փոր­ձար­կում­ներ անց­կաց­նե­լու հա­մար 8 տա­րի էր պա­հանջ­վում, ե­թե հաշ­վի առ­նենք նաև պա­հես­տում պահ­վե­լու տա­րի­նե­րը: Աշ­խար­հում ա­րագ տեմ­պե­րով զար­գա­ցող է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան պայ­ման­նե­րում սրանք ա­վե­լորդ կոն­սեր­վա­տիզմ ու բա­ցա­ռիկ բյու­րոկ­րա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ էին, ո­րոնք գա­լիս էին ռազ­մա­կան է­լեկտ­րո­նի­կա­յի ցածր հու­սա­լիու­թյու­նից հոգ­նած ու տա­ռա­պած զին­վո­րա­կա­նու­թյու­նից՝ ի­րենց կրեմ­լյան ղե­կա­վա­րու­թյան ճնշ­մա­նը ինչ-որ ձևով դի­մա­կա­յե­լու հա­մար: Չեմ բա­ցա­ռում, որ մո­լիբ­դե­նի տա­փօ­ղակ­նե­րից հրա­ժար­վե­լը պատ­շաճ ձևով գնա­հատ­ված կլի­ներ ՍՄԿԿ-ի կող­մից՝ այն ըն­դուն­վե­լով որ­պես թան­կար­ժեք նյու­թի խնա­յո­ղու­թյուն և բրեժնևյան «экано­ми­ка долж­на быть экономной» հայտ­նի կար­գա­խո­սի ճշ­մար­տու­թյան հեր­թա­կան վա­վե­րա­ցում: Ա­վե­լի հակ­ված եմ այն մտ­քին, որ տեխ­նո­լո­գիա­կան մո­լիբ­դե­նը ստաց­վել ու վա­ճառ­քի էր հան­վել՝ որ­պես ֆոն­դե­րով ձեռք բեր­վող և մի­ջազ­գա­յին «սև» շու­կա­յում մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող ստ­րա­տե­գիա­կան նյութ, ո­րը շա­հա­վետ ձևով կա­րող էր վա­ճառ­վել ար­տա­սահ­մա­նյան գնորդ­նե­րին: Երկ­րորդ, կոն­ստ­րուկ­տիվ ու տեխ­նո­լո­գիա­կան սխալ­ներ ու­նե­ցող տրան­զիս­տոր­նե­րը եր­բեք չէին կա­րող քն­նու­թյուն բռ­նել ու հա­ջո­ղու­թյամբ անց­նել գոր­ծա­րա­նա­յին փոր­ձար­կում­նե­րի պար­տա­դիր ցիկ­լը: Ա­նո­րակ ար­տադ­րան­քի ա­ռա­քու­մը նշա­նա­կում էր, որ Երևա­նի «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ում տրան­զիս­տոր­նե­րի փոր­ձար­կում­նե­րը ուղ­ղա­կիո­րեն չէին անց­կաց­վել կամ փոր­ձար­կում­նե­րի բա­ցա­սա­կան ար­դյունք­նե­րը մի­տում­նա­վոր թաքց­վել էին՝ հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան գա­լով «военпред»-նե­րի հետ, ին­չը չէր կա­րող տե­ղի ու­նե­նալ ա­ռանց զին­վո­րա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ «ա­րիշ-վե­րիշ­նե­րի» ու խո­շոր կա­շառք­նե­րի: Ինչևի­ցե, Երևա­նի ար­տադ­րու­թյան խո­տան տրան­զիս­տոր­նե­րի դիագ­նոս­տի­կան ցույց տվեց, որ նման դեպ­քե­րում նախ­կի­նի նման նե­րել ու հան­դուր­ժել չի կա­րե­լի: Սո­վո­րա­բար, դիագ­նոս­տի­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­նում էինք ար­տադ­րող գոր­ծա­րան­նե­րին՝ կից տա­լով ար­տադ­րու­թյան մեջ թե­րու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լուն ուղղ­ված մաս­նա­գի­տա­կան օգ­տա­կար ու ուղ­ղոր­դող խոր­հուրդ­ներ, թե` այս­տեղ ոս­կին է բա­ցա­կա­յում, ոս­կին գո­ղա­նալ չի կա­րե­լի, այն­տեղ մո­լիբ­դե­նը չկա, պետք է լի­ներ և այլն, և այլն: Ա­մեն տա­րի Ար­տա­շա­տում անց էինք կաց­նում միու­թե­նա­կան սիմ­պո­զիում­ներ, որ­տեղ քն­նարկ­վում էին ռա­դիո­բա­ղադ­րիչ­նե­րի հու­սա­լիու­թյան բարձ­րաց­ման ձևերն ու մե­թոդ­նե­րը, տե­ղի էր ու­նե­նում փոր­ձի փո­խա­նա­կում, մշակ­վում էին հա­մա­տեղ աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու պլան­ներ: Երևա­նի «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի դեպքն այն­քան ար­տա­ռոց էր, որ ստիպ­ված էինք փո­խել մեր մո­տե­ցում­նե­րը, տվյալ պա­րա­գա­յում տեխ­նի­կա­կան խն­դիր­ներ չկա­յին, այս­տեղ մարդ­կա­յին գոր­ծոնն էր աշ­խա­տում՝ հան­ցա­գոր­ծու­թյան կամ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հատ­կա­նիշ­նե­րով, մեր խոր­հուրդ­ներն այս­տեղ բո­լո­րո­վին պետք չէին, բա­վա­կան էր լա­վա­տե­սու­թյուն ցու­ցա­բե­րել ու վար­դա­գույն ակ­նոց­նե­րով նա­յել ի­րա­կա­նու­թյա­նը, պետք է հան­ցա­գոր­ծու­թյան դեմն առ­նել, մաս­նա­վո­րա­պես, դի­մե­լով բա­նա­կի ներ­կա­յա­ցուց­չու­թյան օգ­նու­թյա­նը:
Միան­գա­մայն ակն­հայտ էր, որ այս­պի­սի մի­տում­նա­վոր կամ չգի­տակց­ված «սխալ­նե­րի» պատ­ճա­ռով է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի հու­սա­լիու­թյու­նը մի օր հաս­նե­լու է զրո­յա­կան մա­կար­դա­կի, որ դրանց հի­ման վրա ստեղծ­ված սար­քե­րը, այդ թվում ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րը, չէին կա­րո­ղա­նա­լու կա­տա­րել ի­րենց աշ­խա­տան­քա­յին ֆունկ­ցիա­նե­րը, եր­կի­րը կքայ­քայ­վի ու պար­զա­պես կքանդ­վի, ո­րով­հետև ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում գեր­տե­րու­թյուն­նե­րը, ա­ռանց հու­սա­լի է­լեկտ­րո­նի­կա­յի, գո­յատևել չեն կա­րող: Ինձ մոտ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յում օգ­տա­գործ­վող ռա­դիոբաղադրիչ­նե­րի հու­սա­լիու­թյան վե­րա­բե­րյալ այն­պի­սի ին­ֆոր­մա­ցիա էր կու­տակ­վել, որն ան­գամ Գոր­բա­չո­վը չէր կա­րող ու­նե­նալ, մա­թե­մա­տի­կա­կան բա­նաձևե­րով հաշ­վար­կել ու հաս­տա­տել էի խոր­հր­դա­յին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, այդ թվում հր­թիռ­նե­րի, ար­բա­նյակ­նե­րի, ղե­կա­վա­րող սար­քե­րի և այլ­նի հնա­րա­վոր ա­ղե­տա­լի վի­ճակն ու աշ­խա­տե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը: Գոր­բա­չո­վի շր­ջա­պա­տը, չու­նե­նա­լով իմ ու­նե­ցած հա­վաս­տի տեխ­նի­կա­կան տվյալ­նե­րը, կա­րող էր միայն տե­ղե­կաց­վել կարևոր օ­բեկտ­նե­րում տե­ղի ու­նե­ցած հեր­թա­կան «ՉՊ»-նե­րի մա­սին, բայց չհաս­կա­նալ դրանց ա­ռա­ջաց­ման բուն պատ­ճառ­նե­րը, ին­չը կա­րող էր ԽՍՀՄ ղե­կա­վար­նե­րի մեջ խու­ճա­պի զգացում ա­ռա­ջաց­նել:
Հի­շենք Գոր­բա­չո­վի հետևյալ խոս­քե­րը. «Ա­մե­րի­կյան թևա­վոր հր­թիռ­նե­րից պաշտ­պան­վե­լու մի­ջոց­ներ մենք չու­նենք»: Տե­սա­կա­նո­րեն դրա պատ­ճա­ռը մեկն էր` խոր­հր­դա­յին երկ­րի ղե­կին կանգ­նած չի­նով­նի­կու­թյան մեջ մե­ռել էր պե­տու­թյան հան­դեպ պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը, փո­խա­րե­նը ա­ռա­ջին պլան էին մղ­վել այն­պի­սի բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված էին մարդ­կանց ա­գա­հու­թյան, ան­կշ­տու­թյան, ան­հա­գու­թյան, իշ­խա­նու­թյան ծա­րա­վի և նա­խան­ձի հետ: Նման պայ­ման­նե­րը պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի կամ ո­րա­կյալ բան­վոր­նե­րի հա­մար չէին, նրան­ցից ԽՍՀՄ զար­գաց­ման հա­մար ինչ-ինչ հու­սադ­րող ար­դյունք­ներ սպա­սե­լը ուղ­ղա­կի մո­լո­րու­թյուն կլի­ներ, եր­կի­րը պետք է կոր­ծան­վեր: Ա­վե­լին, նման ան­հու­սա­լի ռազ­մա­կան տեխ­նի­կա ու­նե­ցող եր­կի­րը կա­րող էր ներ­քաշ­վել ա­տո­մա­յին պա­տե­րազ­մի մեջ ու, հա­մա­ձայն Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վարկ­նե­րի, եր­կի­րը դուրս բե­րել իր ու­ղե­ծ­րից՝ մո­տեց­նե­լով կամ հե­ռու տա­նե­լով Արևից, ո­րը կլի­ներ հա­մայն մարդ­կու­թյան վեր­ջը:
Ա­տո­մա­յին պա­տե­րազ­մի թե­մա­նե­րով ես իմ սե­փա­կան հաշ­վարկ­ներն էի ա­րել՝ ել­նե­լով խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի օ­րե­ցօր նվա­զող հու­սա­լիու­թյան փաս­տից. հնա­րա­վոր ա­տո­մա­յին պա­տե­րազ­մի դեպ­քում խոր­հր­դա­յին ա­տո­մա­յին ռում­բե­րի կե­սը պայ­թե­լու էր տե­ղում՝ ար­ձակ­ման պա­հին: Վեր­ջին տվյալ­նե­րով` աշ­խար­հում կան մա­հա­ցու զեն­քի հետևյալ խմ­բա­քա­նակ­նե­րը՝ ըստ եր­կր­նե­րի. Ռու­սաս­տան-8500, ԱՄՆ-7700, Ֆրան­սիա-300, Չի­նաս­տան-250, Անգ­լիա-225, Հնդ­կաս­տան-110, Պա­կիս­տան-120, Իս­րա­յել-80, Հյու­սի­սա­յին Կո­րեա-10: Այս թվա­քա­նա­կը պա­հելն ա­նի­մաստ է, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Եր­կիր մո­լո­րա­կի կոր­ծան­ման հա­մար բա­վա­րար կլի­նի ա­տո­մա­յին 50 մար­տագլ­խի­կի պայ­թյու­նը՝ ան­կախ պայ­թեց­ման աշ­խար­հագ­րու­թյու­նից: Այս թե­մա­յով 2019 թվին ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ տվեց «Բու­լա­վա» հր­թի­ռա­յին կոմպ­լեք­սի գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր, ա­կա­դե­մի­կոս Յու­րի Սո­լո­մո­նո­վը՝ հե­ռուս­տա­տե­սա­յին մի քն­նարկ­ման ժա­մա­նակ: Պարզ­վում է` եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը կա­րող էր սկս­վել ԽՍՀՄ-ից, ե­թե տիե­զե­րա­կան զոր­քե­րի հեր­թա­պահ գն­դա­պե­տը, ա­տո­մա­յին ռում­բը գոր­ծի դնե­լու հրա­մա­նը ստա­նա­լուց հե­տո, սեղ­մեր հր­թի­ռի ար­ձակ­ման կո­ճա­կը՝ հա­մա­ձայն գոր­ծող հրա­հան­գի: Գն­դա­պե­տը ինք­նա­կամ հե­տաձ­գել էր հրա­մա­նի կա­տա­րու­մը՝ մինչ ին­ֆոր­մա­ցիա­յի կրկ­նա­կի հաս­տա­տու­մը, ո­րը, ինչ­պես պարզ­վել էր հե­տա­գա­յում, ա­ռա­ջա­ցել էր հա­մա­կարգ­չա­յին սխա­լի պատ­ճա­ռով: Ե­թե հեր­թա­պա­հող գն­դա­պե­տը ան­մի­ջա­պես կա­տա­րեր ստաց­ված հրա­մա­նը՝ հա­մա­ձայն զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյան, ա­պա ա­տո­մա­յին պա­տե­րազ­մը կլի­ներ ի­րո­ղու­թյուն՝ իր ա­ղե­տա­լի հետևանք­նե­րիով: Նման ի­րադ­րու­թյունն ինձ ա­նակն­կա­լի չբե­րեց, դա սպա­սե­լի էր և, ա­վե­լին, ան­խու­սա­փե­լի էր թվում՝ հաշ­վի առ­նե­լով խոր­հր­դա­յին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի մեջ օգ­տա­գործ­վող է­լեկտ­րո­նա­յին սար­քա­վո­րում­նե­րի հու­սա­լիու­թյան ցածր մա­կար­դա­կը:
Հի­մա ա­տո­մա­յին զեն­քի խն­դիր­նե­րը պետք է, որ ա­վե­լի օր­հա­սա­կան դար­ձած լի­նեն՝ հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան բա­նա­կում պետք է նոր խն­դիր­ներ ա­ռա­ջա­նան կապ­ված է­լեկտ­րո­նա­յին պա­հես­տա­մա­սե­րի մա­տա­կա­րար­ման դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ նախ­կին է­լեկտ­րո­նա­յին գոր­ծա­րան­նե­րի չաշ­խա­տե­լու պատ­ճա­ռով: Մեր երկ­րի ա­ղե­տա­լի վի­ճա­կը հայտ­նի էր խոր­հր­դա­յին ղե­կա­վա­րու­թյա­նը, բայց նրանք չգի­տեին այդ ա­ղե­տա­լի վի­ճա­կի ստեղծ­ման բուն պատ­ճառ­նե­րը: Ա­վե­լին, նրանք չգի­տեին ա­մե­նա­կարևո­րը՝ ինչ­պե՞ս շտ­կել դրու­թյու­նը:
Ես գի­տեի, թե ինչ­պես է պետք շտ­կել դրու­թյու­նը. ուղ­ղա­կի պետք էր աշ­խա­տան­քա­յին օ­րի­նակ վերց­նել մեր «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ի կո­լեկ­տի­վից, ապ­րել ու աշ­խա­տել՝ գի­տակ­ցե­լով պե­տու­թյան շա­հը, գնա­հա­տել պե­տու­թյան բար­գա­վաճ­ման կարևո­րու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին: Իմ համ­բե­րու­թյան բա­ժակն էլ այս­տեղ լց­վեց, պետք է հրա­ժար­վել հայ­կա­կան է­լեկտ­րո­նա­յին հիմ­նարկ­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցածս պրո­տեկ­ցիո­նիս­տա­կան կողմ­նո­րո­շու­մից ու պայ­քա­րել ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ տեղ գտած հան­ցա­գործ խմ­բե­րի դեմ: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րած­քա­յին ին­ժե­ներ, գն­դա­պետ Ի­նո­զեմցևին (նա Ստավ­րո­պո­լի ու Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սե­րի, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի ու Ան­դր­կով­կա­սի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ռազ­մա­կան գոր­ծա­րան­նե­րում բա­նա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ղե­կա­վարն էր, ում նս­տա­վայ­րը Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» գոր­ծա­րանն էր) ու «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի «военпред», փոխ­գն­դա­պետ Սու­խո­րու­կո­վին դի­մե­ցի հետևյալ պաշ­տո­նա­կան գրու­թյամբ՝ կցե­լով մեր փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը. «Փոր­ձարկ­ման են­թարկ­ված տրան­զիս­տոր­նե­րի սի­լի­ցիու­մա­յին բյու­րեղ­նե­րը փշր­ված են, այդ սար­քե­րը չեն կա­րող օգ­տա­գործ­վել ռազ­մա­կան տեխ­նի­կա­յում՝ կոն­ստ­րուկ­տիվ ու տեխ­նո­լո­գիա­կան սխալ­նե­րի պատ­ճա­ռով, ա­ռաք­ված ու գոր­ծա­ծու­թյան մեջ դր­ված բո­լոր տրան­զիս­տոր­նե­րը պետք է հետ բեր­վեն ար­տադ­րող գոր­ծա­րան, տրան­զիս­տոր­նե­րի հե­տա­գա ար­տադ­րու­թյու­նը պետք է կա­սեց­վի»:
Ինձ հա­մար, մինչ օրս, այդ­պես էլ ան­հայտ մնաց, թե իմ նա­մակն ի՞նչ ազ­դե­ցու­թյուն թո­ղեց ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ո­րա­կի ու հու­սա­լիու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու զին­վո­րա­կան­նե­րի ու «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի ղե­կա­վա­րու­թյան վրա: Կար­ծում եմ` ոչ մի ազ­դե­ցու­թյուն էլ չթո­ղեց, են­թադ­րում եմ, որ ռուս փոխ­գն­դա­պետ Սու­խո­րու­կովն ու ռուս գն­դա­պետ Ի­նո­զեմցևը միաս­նա­բար կոծ­կե­ցին ակն­հայտ փաս­տե­րը՝ խու­սա­փե­լով ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու հա­մար ռազ­մա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ կանգ­նե­լու ռեալ վտան­գից, Ա­րամ Վար­դա­նյանն ու Գա­գիկ Մա­կա­րյա­նը շա­րու­նա­կե­ցին ի­րենց կա­րիե­րիան՝ գոր­ծա­րա­նում, հե­տա­գա­յում ՀՀ ԱԳՄ-ում, Աստ­ված ի­րենց հետ, նրանք ևս ի­րենց կարևոր ներդ­րումն ու­նե­ցան ԽՍՀՄ փլուզ­ման գոր­ծում՝ խո­տան տրան­զիս­տոր­ներ մա­տա­կա­րա­րե­լով ՆԱ­ՏՕ-ի եր­կր­նե­րում ահ ու սար­սափ տա­րա­ծող խոր­հր­դա­յին Տ-72 տան­կե­րի հա­մար:
Այդ տա­րի­նե­րին էր, որ կյան­քում շատ բան տե­սած ա­մե­րի­կա­ցի լր­տեսն այս­պի­սի հա­ղոր­դագ­րու­թյուն էր տվել ի­րենց «Կենտ­րո­նին». «Ե­րեկ, Բեռ­լի­նին­շտ­րաս­սե­ում ռու­սա­կան տան­կը մեծ ա­րա­գու­թյամբ ան­ցավ ու հետ թո­ղեց իմ մե­քե­նան, մտա­ծեք դրա մա­սին»: Ե­թե մի օր հան­դի­պեի ռու­սա­կան տան­կե­րի ա­րա­գու­թյու­նից վա­խե­ցած ա­մե­րի­կա­ցի լր­տե­սին, ա­պա, ա­ռա­ջին հեր­թին, կհու­շեի, որ դրան­ցից այդ­քան էլ վա­խե­նալ պետք չէր, դրանք չաշ­խա­տող տան­կերն են, ո­րով­հետև դրանց մեջ օգ­տա­գործ­վել են հայ­կա­կան ար­տադ­րու­թյան ա­նո­րակ տրան­զիս­տոր­նե­րը: Իսկ ի՞նչ ե­ղավ գն­դա­պետ Ի­նո­զեմցևը, ով «ա­նու­շադ­րու­թյան» մատ­նեց իմ տեխ­նի­կա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, ԽՍՀՄ «военпред»-ի տան­կա­յին գոր­ծա­րան­նե­րից հետ չկան­չեց «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի խո­տան ար­տադ­րան­քի ողջ խմ­բա­քա­նա­կը, օ­րեն­քի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ար­գե­լանք չդ­րեց տրան­զիս­տոր­նե­րի ար­տադ­րու­թյան վրա, քրեա­կան գործ չհա­րու­ցեց խո­տան ար­տադ­րան­քի ա­ռի­թով՝ ու­նե­նա­լով նման գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լու բա­ցա­ռիկ ի­րա­վա­սու­թյուն­նե­րը՝ ի պաշ­տո­նե, և ըստ զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյան: 1993 թվա­կա­նին Ի­նո­զեմցևին պա­տա­հա­բար հան­դի­պե­ցի Ստավ­րո­պո­լում, Է­սեն­տու­կի ա­ռող­ջա­րա­նա­յին քա­ղա­քում տուն էր գնել։
-Այս­տեղ հան­գիստ է, բնու­թյունն էլ մեղմ է,- բա­ցատ­րեց նա:
Ի­հար­կե բնու­թյու­նը մեղմ կլի­նի խոր­հր­դա­յին գն­դա­պե­տի հա­մար, ով, թքած ու­նե­նա­լով իր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ու զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյան վրա, մի­ջոց­ներ ձեռք չա­ռավ ու ըն­թացք չտ­վեց իմ տեխ­նի­կա­կան եզ­րա­կա­ցու­թյա­նը, չպայ­քա­րեց, որ խոր­հր­դա­յին ռազ­մա­կան տեխ­նի­կան ա­պա­հով­ված լի­նի է­լեկտ­րո­նա­յին ո­րա­կյալ ու հու­սա­լի կոմպ­լեկ­տա­վո­րող սար­քե­րով, ին­չը իր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի հիմ­նա­կան «մեխն» էր: Են­թադ­րում եմ, որ պե­տու­թյա­նը տված վնա­սի, տեխ­նի­կա­կան բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյու­նը, դի­վեր­սիան, սա­բո­տա­ժը (բնու­թագ­րեք՝ ինչ­պես կցան­կա­նաք) չկան­խե­լու ու այդ­պի­սով «Տրան­զիս­տո­րի» ղե­կա­վա­րու­թյա­նը մա­տու­ցած «ծա­ռա­յու­թյուն­նե­րի» դի­մաց գն­դա­պետ Ի­նո­զեմցևը և փոխ­գն­դա­պետ Սու­խո­րու­կո­վը պատ­կա­ռե­լի կա­շառք ստա­ցան, այլ կերպ հնա­րա­վոր չէ բա­ցատ­րել նրանց հա­մա­տեղ ան­գոր­ծու­թյու­նը, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, կո­լեկ­տիվ հան­ցա­գոր­ծու­թյու­նը, մի բան, ո­րը դժ­վար էր պատ­կե­րաց­նել ռուս­նե­րի մոտ, ո­րոնք, ի տար­բե­րու­թյուն հա­յե­րի, հան­ցա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տա­րում էին միայ­նակ, հաշ­վի առ­նե­լով, որ «խմ­բա­կա­յին» ո­րակ­ման դեպ­քում պա­տիժ­ներն ան­հա­մե­մատ խիստ են լի­նե­լու:
Հի­մա էլ մեր երկ­րում նման ի­րա­վի­ճակ է ձևա­վոր­վել, մեզ լսող չկա, գռ­փել ու շա­րու­նա­կում են գռ­փել: Օ­րի­նակ, ես պն­դում եմ, որ Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան վի­ճա­կը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կտ­րուկ բա­րե­լա­վե­լու հա­մար բա­վա­րար կլի­նի ի­րա­կա­նաց­նել Հե­րու­նու «Արև» և Հա­մա­զաս­պյա­նի «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը», մա­նա­վանդ որ դրանց ի­րա­կա­նաց­ման ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ար­դեն կան՝ ի դեմս «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մում հա­վաք­ված 10 մի­լիոն դո­լա­րի, ո­րոնց զգա­լի մա­սը ուղղ­վե­լու է Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­մա­նը: Այդ գու­մար­նե­րը կուղղ­վե՞ն ար­դյոք մեր, բուն հայ­կա­կան ծագ­մամբ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ, կար­ծում եմ` ոչ, ո­րով­հետև ար­դեն հայտ­նի է այն «քայ­լող» կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րը պետք է ստա­նա այդ գու­մար­ներն ու ծախ­սի ֆո­տո­վոլ­տա­յին սար­քե­րը ձեռք բե­րե­լու և Հա­յաս­տա­նում տա­րա­ծե­լու հա­մար՝ ի նպաստ չի­նա­կան պրո­ֆի­լա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի ծաղկ­ման ու բար­գա­վաճ­ման: Իսկ մեր ծրագ­րե՞­րը... նրանք կս­պա­սեն, կս­պա­սեն այն­քան ժա­մա­նակ, մինչև Հա­յաս­տա­նում կհաս­տատ­վի հայ­րե­նա­սեր ու­ժե­րի իշ­խա­նու­թյուն, ա­ռաջ կգան երկ­րի հոգ­սե­րով ապ­րող, երկ­րի շա­հը գի­տակ­ցող, հայ­րե­նան­վեր մար­դիկ:
«Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րին ցան­կա­նում եմ ա­ռող­ջու­թյուն, համ­բե­րու­թյուն ու հա­վատ, որ 2020 թվա­կա­նին մենք կա­զատ­վենք այս ան­պի­տան իշ­խա­նու­թյուն­նե­րից, և կու­նե­նանք մարդ­կանց խն­դիր­նե­րը լու­ծող, ժո­ղովր­դի հոգ­սե­րին դար­ման ա­նող խոր­հր­դա­րան, նոր վար­չա­պետ ու նոր նա­խա­գահ: Աստ­ված մեզ օգ­նա­կան:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 36041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ