Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արա­գա­ծոտ­նի մար­զի դա­տա­խազ պա­րոն Ս. Մնա­ցա­կա­ն­յա­նին

Արա­գա­ծոտ­նի մար­զի դա­տա­խազ պա­րոն Ս. Մնա­ցա­կա­ն­յա­նին
14.01.2020 | 04:11
Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի զվար­ճա­պա­տում: Բժշ­կա­կան ինս­տի­տու­տի ա­վար­տա­կան քն­նու­թյան ժա­մա­նակ պրո­ֆե­սո­րը մար­դու 3 գլ­խու­ղեղ է դնում սե­ղա­նին և ա­ռա­ջար­կում է ու­սա­նո­ղին ո­րո­շել, թե ինչ­պի­սի մարդ­կանց են դրանք պատ­կա­նում: Ա­հա շր­ջա­նա­վար­տի պա­տաս­խա­նը. «Այս մե­կը տա­ղան­դա­վոր, ա­վե­լի ճիշտ, հան­ճա­րեղ մար­դու գլ­խու­ղեղ է, քա­նի որ բաղ­կա­ցած է միայն ծալ­քե­րից, և գրե­թե հարթ տե­ղեր չկան: Երկ­րոր­դը սո­վո­րա­կան մար­դու գլ­խու­ղեղ է, քա­նի որ ծալ­քե­րը զբա­ղեց­նում են ընդ­հա­նուր ծա­վա­լի գրե­թե կե­սը: Իսկ եր­րոր­դը սպա­յի գլ­խու­ղեղ է, քա­նի որ կա միայն մի ծալք, ո­րը շր­ջա­նաձև ե­րի­զում է գլ­խու­ղե­ղի ստո­րին մա­սը»:
Պրո­ֆե­սո­րը, գոհ լի­նե­լով պա­տաս­խա­նից, կա­տա­րում է մի փոքր ուղ­ղում. եր­րորդ գլ­խու­ղե­ղի ստո­րին մա­սը շր­ջա­նաձև ե­րի­զո­ղը ոչ թե ծալք է, այլ ծա­ռա­յո­ղա­կան գլ­խար­կը եր­կար ժա­մա­նակ կրե­լուց ա­ռա­ջա­ցած հետք:
Պա­րոն դա­տա­խազ, ստա­ցա իմ դի­մում-բո­ղո­քին 24.12.2019 թ. Ձեր կող­մից տր­ված պա­տաս­խա­նը, ու­շա­դիր ըն­թեր­ցե­ցի և գտա այն պար­զա­պես ապ­շե­ցու­ցիչ: Ես այն տպա­վո­րու­թյունն ստա­ցա, որ Դուք ինք­ներդ չեք կար­դա­ցել ոչ ՀՕԲ տե­սուչ Հ. Գաս­պա­րյա­նի շա­րադ­րու­թյու­նը, ոչ էլ իմ դի­մում-բո­ղո­քը, այլ հանձ­նա­րա­րել եք դրա­նով զբաղ­վել Ձեր որևէ աշ­խա­տակ­ցի: Ես, ի­հար­կե, կօգտ­վեմ ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան 290-րդ հոդ­վա­ծով ինձ ըն­ձեռ­ված ի­րա­վուն­քից, սա­կայն ո­րո­շե­ցի ևս մեկ ան­գամ դի­մել Ձեզ ներ­կա ձևա­չա­փով, որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը նույն­պես տես­նի, թե դեռևս ինչ­պի­սի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տա­կից­ներ կան մեր երկ­րի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում: Որ­պես­զի ըն­թեր­ցո­ղին պարզ լի­նի ա­մեն ինչ, հա­մա­ռոտ կներ­կա­յաց­նեմ գոր­ծի հան­գա­մանք­նե­րը, ո­րից հե­տո կանց­նեմ Ձեր պա­տաս­խա­նի քն­նարկ­մա­նը:
2019 թ. փետր­վա­րի 5-ի գի­շեր­վա ժա­մը մե­կին մոտ ես խո­հա­նո­ցում էի, և լսե­ցի ջրի թեթևա­կի խշ­շոց, թեև ծո­րակ­նե­րը փակ էին: Բա­ցե­ցի լվա­ցա­րա­նի տա­կի դռ­նա­կը և տե­սա, որ ջրի ռե­տի­նե խո­ղո­վակ­նե­րից մե­կի միաց­ման կե­տից բա­րակ շի­թով ջուր է հո­սում հա­տա­կին: Ան­մի­ջա­պես տե­ղե­կաց­րի ա­մուս­նուս, որն աշ­խա­տում էր հա­մա­կարգ­չի մոտ: Նա ե­կավ խո­հա­նոց, ա­րագ հայտ­նա­բե­րեց վթա­րի տե­ղը և փա­կեց այն փա­կա­նը, ո­րով ջուր էր մա­տա­կա­րար­վում այդ խո­ղո­վա­կին: Ես ա­րագ հա­վա­քե­ցի հա­տա­կին թափ­ված ջու­րը, մոտ 3-ից 4 լիտր, և ժա­մը մեկ անց կե­սի մոտ մեզ մոտ ա­մեն ինչ կար­գին էր:
Ա­ռա­վո­տյան ժա­մը 9-ին մոտ ա­ռա­ջին հար­կի հարևան Լա­րի­սա Մով­սի­սյա­նը զան­գա­հա­րեց մեզ (խո­սա­փո­ղը վերց­րեց ա­մու­սինս) և հայ­տա­րա­րեց, որ մենք ջուր ենք լց­րել նրանց բնա­կա­րան և որ նա պետք է դի­մի դա­տա­րան: Ա­մու­սինս ա­սաց, որ դա նրա օ­րի­նա­կան ի­րա­վունքն է: Մի քա­նի րո­պե հե­տո նա դա­դա­րեց­րեց մեր բնա­կա­րա­նի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը: Այդ մա­սին ա­մու­սինս հե­ռա­խո­սով տե­ղե­կաց­րեց մեր թա­ղա­պետ Վ. Վար­դա­նյա­նին, որն էլ մի քա­նի րո­պե հե­տո հա­ղոր­դեց, որ, հարևա­նի խոս­քե­րով, մենք նրա բնա­կա­րա­նին հասց­րել ենք 100000 դրա­մի վնաս, և որ այդ գու­մա­րը ստա­նա­լուց հե­տո միայն կվե­րա­կանգ­նի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը:
Մենք ան­մի­ջա­պես հրա­վի­րե­ցինք մեր թա­ղի ո­րա­կյալ վար­պետ­նե­րից մե­կին և խնդ­րե­ցինք գնալ հարևա­նի բնա­կա­րան, տես­նել, թե ինչ­պի­սի վնաս է հասց­վել նրա բնա­կա­րա­նին, և ի՞նչ նյու­թեր են անհ­րա­ժեշտ՝ պատ­ճառ­ված վնաս­վածք­ներն ան­մի­ջա­պես վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Վար­պե­տը վե­րա­դար­ձավ և հայտ­նեց, որ ի­րեն ար­գե­լե­ցին ներս մտ­նել և հայ­տա­րա­րե­ցին, որ ի­րենց ոչ թե նո­րո­գում է պետք, այլ 100000 դրամ: Մենք ի­րա­վա­ցիո­րեն հա­մա­րե­ցինք, որ պա­հանջն ան­հիմն է, քա­նի որ նախ՝ վնա­սի չա­փը պետք է ո­րո­շի փոր­ձա­գե­տը և հե­տո պետք է լի­նի դա­տա­րա­նի վճի­ռը (ի դեպ, դա­տա­կան գոր­ծը շա­րու­նակ­վում է, և հա­ջորդ նիս­տը նշա­նակ­ված է սույն թվի փետր­վա­րի 26-ին): Դի­մե­ցինք բո­լոր հնա­րա­վոր պատ­կան մար­մին­նե­րին՝ «Վեո­լիա» ջուր, ոս­տի­կա­նա­տուն և քա­ղա­քա­պե­տա­րան, սա­կայն դրան­ցից ոչ մե­կը մա­տը մա­տին չխ­փեց՝ ա­պօ­րի­նա­բար ստեղծ­ված դրու­թյու­նը շտ­կե­լու հա­մար:
«Վեո­լիա» ջուր ըն­կե­րու­թյու­նը պատս­պար­վեց հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վի թիվ 388-Ն (30.11. 2016) ո­րոշ­մամբ, ո­րի մա­սին տե­ղե­կու­թյուն կա «Ի­րա­տես» թեր­թի ան­ցած տար­վա թիվ 26-ում տպագր­ված հոդ­վա­ծի 2-րդ մա­սում:
Ոս­տի­կա­նու­թյան «հան­ճա­րեղ» պա­տաս­խա­նը, ո­րը կազմ­վել է ՀՕԲ տե­սուչ Հ. Հ, Գաս­պա­րյա­նի ջան­քե­րով, ոս­տի­կա­նու­թյան պետ Ղ. Գևոր­գյա­նի ստո­րագ­րու­թյամբ 2019-ի փետր­վա­րի 7-ին մեզ է հանձ­նել նույն տե­սու­չը, ո­րը մի քա­նի ան­գամ այ­ցե­լել է մեր բնա­կա­րան, ընդ ո­րում ա­ռա­ջին ան­գամ հենց փետր­վա­րի 5-ի կե­սօ­րից հե­տո, և հա­մոզ­վել, որ մեզ մոտ ա­մեն ինչ կար­գին է: Ո­րոշ­ման հիմ­նա­կան մա­սը բե­րում եմ ա­ռանց փո­փո­խու­թյան. «քն­նարկ­ման ար­դյուն­քում նյու­թե­րը հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ նյու­թե­րը եզ­րա­կա­ցու­թյամբ թողն­վել են ան­հետևանք»: Իմ կար­ծի­քով սրա­նից գլուխ կա­րող են հա­նել տե­սուչն ու նրա պե­տը:
Քա­ղա­քա­պե­տա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մի քա­նի ան­գամ ե­կան-գնա­ցին, հա­մոզ­վե­ցին, որ մեզ մոտ ա­մեն ինչ կար­գին է ու այդ­պես էլ ո­չինչ չձեռ­նար­կե­ցին:
Ստեղծ­ված ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճա­կը բար­դաց­րեց ե­ռա­կի ստեն­տա­վոր­ված ա­մուս­նուս ա­ռող­ջա­կան վի­ճա­կը. զար­կե­րա­կա­յին ճնշ­ման բարձ­րա­ցում, ի­մու­նի­տե­տի ան­կում և, որ­պես դրա հետևանք, այլ հի­վան­դու­թյուն­նե­րի սրա­ցում: Տես­նե­լով այդ, մեր ըն­տա­նի­քի բա­րե­կամ Ս. Մար­տի­րո­սյա­նը հան­դի­պում է թա­ղա­պետ Վ. Վար­դա­նյա­նի հետ, ներ­կա­յաց­նում է ի­րա­վի­ճա­կը և զգու­շաց­նում, որ ե­թե ա­մուս­նուս հետ որևէ բան պա­տա­հի, ա­պա ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կընկ­նի հենց իր՝ Վար­դա­նյա­նի վրա: Եվ ա­հա, փետր­վա­րի 15-ի ե­րե­կո­յան թա­ղա­պե­տը գա­լիս է մեր բնա­կա­րան, տես­նում է ա­մուս­նուս ան­կող­նում պառ­կած և հայտ­նում է, որ վե­րա­կանգ­նում են բնա­կա­րա­նի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը, որ­պես­զի մենք զգույշ լի­նենք: Այս­պի­սով ջրա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կան­գն­վեց ա­վե­լի քան 10 օր հե­տո, ոչ թե հո­ժա­րա­կամ, այլ այն ի­րո­ղու­թյան գի­տակ­ցու­մից, որ հնա­րա­վոր է են­թարկ­վեն ա­վե­լի խիստ պա­տաս­խա­նատ­վու­թյան:
Այժմ անց­նեմ Ձեր պա­տաս­խա­նի քն­նարկ­մա­նը, հիմք ըն­դու­նե­լով այն, որ Դուք հաս­տա­տել եք ոս­տի­կա­նու­թյան պե­տի ո­րո­շու­մը քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու մա­սին:
․ Ձեզ ուղղ­ված իմ դի­մու­մում ես մատ­նան­շել եմ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 322-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տը, իսկ Դուք Ձեր պա­տաս­խա­նում հա­մա­ռո­րեն նշում եք նույն հոդ­վա­ծի 2-րդ կե­տը: Քա­նի որ չեմ կաս­կա­ծում 1-ը 2-ից տար­բե­րե­լու Ձեր կա­րո­ղու­թյա­նը, ուս­տի մնում է են­թադ­րել հետևյա­լը. Դուք դա ա­րել եք մի­տում­նա­վոր, որ­պես­զի, հարկ ե­ղած դեպ­քում, հիմ­նա­վո­րեք Ձեր ո­րո­շու­մը, հայ­տա­րա­րե­լով՝ քա­նի որ բռ­նու­թյուն չի կի­րառ­վել, ու­րեմն՝ բա­ցա­կա­յում է հան­ցա­կազ­մը: Բայց չէ՞ որ դա դի­մա­ցի­նին հի­մա­րաց­նել է նշա­նա­կում: Մի՞­թե սա բա­րո­յա­կան է: Դա­տեք ինք­ներդ՝ ճիշտ կլի­նի՞ ար­դյոք, որ նման մար­դը զբա­ղեց­նի դա­տա­խո­զի պաշ­տո­նը:
․ Հայտ­նի և ան­հեր­քե­լի ճշ­մար­տու­թյուն է այն, որ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի ի­րա­վունք ու­նի մի այլ քա­ղա­քա­ցու տալ կամ չտալ միայն սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով ի­րեն պատ­կա­նող գույ­քը: Տվյալ դեպ­քում իմ հարևա­նը չի կա­րող հան­դի­սա­նալ մա­տա­կա­րար­վող ջրի սե­փա­կա­նա­տեր (չեմ կար­ծում, որ Դուք կա­րող եք պն­դել հա­կա­ռա­կը), ուս­տի ի­րա­վունք չու­նի լու­ծե­լու ինձ ջուր տա­լու կամ չտա­լու հար­ցը: Սա­կայն նա ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հել զր­կել ինձ ջրից: Էլ ի՞նչ պետք է ա­ներ նա, որ ա­րար­քը հա­մար­վեր ինք­նի­րավ­չու­թյուն: Մի­գու­ցե հարց­նեք վնա­սի մա­սի՞ն: Մի՞­թե հնա­րա­վոր է հաշ­վել այն վնա­սի չա­փը, որ կրում են 81 և 77 ա­մյա միայ­նակ ապ­րող թո­շա­կա­ռու­նե­րը, երբ նրանք ա­վե­լի քան 10 օր շա­րու­նակ զրկ­վում են խմե­լու ջրից: Հե­տաքր­քիր կլի­ներ ի­մա­նալ, թե Դուք ի՞նչ երգ կեր­գեիք, երբ Ձեր նույն տա­րի­քի հա­սած ծնող­նե­րը հայ­տն­վեին նույն ի­րա­վի­ճա­կում: Ե­թե ի­րա­վուն­քի հարց է, ա­պա Դուք պար­տա­վոր եք մտա­ծել և ընդ­հան­րա­ցում ա­նել: Դի­ցուք շեն­քը 10-հար­կա­նի է: Տե­ղի է ու­նե­ցել նմա­նա­տիպ դեպք.երկ­րորդ հար­կի բնակ­չի բնա­կա­րա­նից ջուր է հո­սել ա­ռա­ջին հար­կի բնակ­չի բնա­կա­րան: Պարզ է, որ վեր­ջինս ի­րա­վունք չու­նի փա­կե­լու դե­պի վեր գնա­ցող ջրի հոս­քը (չեմ կար­ծում, որ Դուք հա­կա­ռակ կար­ծի­քի լի­նեք): Կա­րո՞ղ եք պար­զա­բա­նել, թե ինչ­պես է նա ձեռք բե­րում այդ ի­րա­վուն­քը, երբ շեն­քը երկ­հար­կա­նի է:
․ ՀՕԲ տե­սուչ Հ. Գաս­պա­րյա­նը ո­րո­շում կա­յաց­նե­լիս հիմք է ըն­դու­նել իմ հարևա­նի հետևյալ հայ­տա­րա­րու­թյու­նը (մեջ­բե­րում եմ ա­ռանց փո­փո­խու­թյան). «Լա­րի­սա Մով­սի­սյա­նը իր բա­ցատ­րու­թյամբ հայտ­նել է, որ ի­րենց տան լո­գա­րա­նում առ­կա ջրագ­ծի վրա դր­ված փա­կա­նը նա­խա­տես­ված է ե­ղել նա­խագ­ծով, ին­քը այն չի տե­ղադ­րել և այն ստիպ­ված է ե­ղել փա­կել 2019 թ. փետր­վա­րի 5-ին, որ­պես­զի իր տուն ջուր չլց­վի, ո­րը տևել է մինչև 2019 թ. փետր­վա­րի 8-ը, նշե­լով, որ այդ փա­կա­նի փակ լի­նե­լու ար­դյուն­քում իր տու­նը նույն­պես զրկ­վել է ջրա­մա­տա­կա­րա­րու­մից, սա­կայն ին­քը ստիպ­ված է ե­ղել փա­կել, որ­պես­զի վթա­րի պատ­ճա­ռով ա­վե­լի մեծ վնաս չհասց­վի իր տա­նը, ին­չը հաս­տատ­վել է նաև դեպ­քի վայ­րի զն­նու­թյան ար­ձա­նագ­րու­թյու­նով»: Այս­տեղ հարկ եմ հա­մա­րում մեկ­նա­բա­նել բեր­ված հայ­տա­րա­րու­թյան ո­րոշ մա­սը (ամ­բող­ջի մեկ­նա­բա­նու­թյու­նը առ­կա է Ձեզ ուղղ­ված իմ դի­մու­մում): Պա­րոն դա­տա­խազ, իմ բնա­կա­րա­նի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը դա­դա­րեց­վել է փետր­վա­րի 5-ի ա­ռա­վո­տյան: Կա­րող եք հաշ­վել, թե իմ բնա­կա­րա­նում ինչ­քան ջուր պետք է լց­ված լի­ներ, որ­պես­զի նրա բնա­կա­րան ջուր հո­սեր 72 ժամ շա­րու­նակ: Բայց տե­սու­չը մի քա­նի ան­գամ այ­ցե­լել է մեր բնա­կա­րան, հենց փետր­վա­րի 5-ին՝ կե­սօ­րից հե­տո, փետր­վա­րի 6-ին, 7-ին: Նա ջրի մի­ջով չի քայ­լել: Հա­պա ի՞նչ է նա հաս­տա­տել տե­ղի զն­նու­թյան ար­ձա­նագ­րու­թյու­նով (ո­րը պար­տա­վոր էր ցույց տալ ինձ, բայց ցույց չի տվել), հա­վա­նա­բար, ի­րեն էլ հաս­կա­նա­լի չէ:
Եվ ա­հա, հիմք ըն­դու­նե­լով ա­ռողջ դա­տո­ղու­թյան շր­ջա­նակ­նե­րում չտե­ղա­վոր­վող, միան­գա­մայն անտ­րա­մաբ­նա­կան, ես կա­սեի նույ­նիսկ մա­զո­խիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը (ի­րեն վնաս տա­լու գնով հարևա­նին վնաս պատ­ճա­ռե­լը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ մա­զո­խիզմ), տե­սուչ Հ. Գաս­պա­րյա­նը ա­նում է հետևյալ էլ ա­վե­լի «հան­ճա­րեղ» եզ­րա­կա­ցու­թյու­նը. Լ. Մով­սի­սյա­նը «փոր­ձել է ջրա­մա­տա­կա­րար­ման դա­դա­րեց­մամբ կան­խել իր տուն ջրի հե­տա­գա լց­նե­լու հան­գա­ման­քը, ուս­տի տվյալ պա­րա­գա­յում նյու­թե­րում բա­ցա­կա­յում է ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 322 հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սի հան­ցա­կազ­մը»:
Պա­րոն դա­տա­խազ, տե­սուչ Գաս­պա­րյա­նին (ինչ­պես նաև նրա պե­տին) մի­գու­ցե կա­րե­լի է նե­րել այն բա­նի հա­մար, որ նա ի զո­րու չէ հետևու­թյուն ա­նե­լու իր իսկ եզ­րա­կա­ցու­թյու­նից, մի­գու­ցե նա գի­շեր­ներն էլ չի բա­ժան­վում իր ծա­ռա­յո­ղա­կան գլ­խար­կից: Իսկ Դու՞ք: Չէ՞ որ Դուք դա­տա­խազ եք և նույ­նիսկ ար­դա­րա­դա­տու­թյան ա­ռա­ջին աս­տի­ճա­նի խոր­հր­դա­կան: Ինչ խոր­հուրդ­ներ կա­րող եք տալ, ե­թե չեք կա­րող կամ, որ ա­վե­լի վատ է, չեք ու­զում հետևու­թյուն ա­նել կար­դա­ցա­ծից: Հաս­տա­տե­լով քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու ոս­տի­կա­նու­թյան ո­րո­շու­մը, Դուք ի­րա­վունք եք տա­լիս բազ­մա­հարկ շեն­քի յու­րա­քան­չյուր բնակ­չի՝ ցան­կա­ցած պա­հի իր վերևի հար­կի բնակ­չին զր­կել խմե­լու ջրից, որ­պես­զի կան­խի իր տուն ջրի հե­տա­գա լց­նե­լու հան­գա­ման­քը (օգ­տա­գոր­ծել եմ Գաս­պա­րյա­նի շա­րադ­րու­թյան ո­ճը): Մի­գու­ցե օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ մտ­նեք Ազ­գա­յին Ժո­ղով, որ­պես­զի Ձեր հաս­տա­տած այս «հո­յա­կապ» հիմ­նա­վո­րու­մը օ­րեն­քի ուժ ստա­նա:
Պա­րոն Մնա­ցա­կա­նյան, Դուք, որ­պես դա­տա­խազ, պար­տա­վոր էիք ինք­ներդ ա­նել այս բո­լոր քն­նար­կում­նե­րը և կա­յաց­նել ար­դա­րա­ցի ո­րո­շում: Դուք դա չեք ա­րել, ցան­կա­նա­լով պաշտ­պա­նել Ձեր ստո­րա­դա­սին: Կար­ծում եմ` դա ա­նա­չառ ո­րո­շում չէ:
Մեր ա­րար­քը՝ հարևա­նի բնա­կա­րա­նին ոչ դի­տա­վո­րյալ վնաս պատ­ճա­ռե­լը, իս­կա­պես, քա­ղա­քա­ցիաի­րա­վա­կան բնույ­թի է, ո­րի հա­մար ըն­թա­նում է դա­տա­կան գոր­ծըն­թաց: Հարևա­նի ա­րար­քը՝ դի­տա­վո­րյալ կեր­պով, ի­րեն չվե­րա­պահ­ված ի­րա­վուն­քով, ինք­նագ­լուխ կեր­պով կա­տար­ված գոր­ծո­ղու­թյուն է, ո­րը հարևա­նին պատ­ճա­ռել է էա­կան վնաս ֆի­զի­կա­կան և հո­գե­կան տա­ռա­պան­քի տես­քով, քրեո­րեն պատ­ժե­լի ա­րարք է:
Ի­րի­նա ՌՈ­ՄԱ­ՆՈ­ՎԱ
Հ. Գ. Այս գոր­ծի քրեա­կան մա­սը չէր լի­նի, ե­թե ՀՕԲ տե­սու­չը, որ­պես ի­րա­վա­պահ մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, գի­տակ­ցեր իր ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյու­նը: Նա հենց փետր­վա­րի 5-ին պետք է պար­տադ­րեր հարևա­նին բա­ցել ջրի փա­կա­նը, գալ իմ բնա­կա­րան, հա­մոզ­վեր, որ ջրա­մա­տա­կա­րա­րու­մը նոր­մալ է, բա­ցա­կա­յում է վթա­րը, գնար հարևա­նի մոտ, հայտ­ներ, որ վթա­րը վե­րաց­ված է և բա­ցատ­րեր նրան, որ նրա կող­մից ջրա­մա­տա­կա­րար­ման հե­տա­գա դա­դա­րե­ցու­մը քրեո­րեն պատ­ժե­լի ա­րարք է:
Մի՞­թե հա­մա­ձայն չեք:
Դիտվել է՝ 6205

Մեկնաբանություններ