Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին. հայկակա՞ն ծագմամբ, թե՞ հրեական` կիմանան ինքն ու քչերը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին. հայկակա՞ն ծագմամբ, թե՞ հրեական` կիմանան ինքն ու քչերը
20.01.2020 | 17:07
Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ըստ ռուսական ամենամեծ ժողովրդականությունն ունեցող կանացի հրատարակություններից մեկի`Woman.ru պարբերականի հրապարակման, մոր կողմից հայ է:
«Ասում են, որ նրա արմատները գալիս են Թայչարուխ գյուղից (այժմ ՝ Մեղրաձոր),- գրել է հիշյալ պարբերականը:- Թայչարուխը թուրքերենից թարգմանվում է որպես «մեկ չուստ», իսկ հայերենում հնչում է «ՎՌփցրՑ». ըստ երևույթին, Միխայիլի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը՝ փոխելով «չ» տառն ավելի բարեհունչ «շ» տառով»:
Խոսքը Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Թայչարուխ (ներկայիս Կոտայքի մարզի Մեղրաձոր) գյուղի մասին է, որը թուրքերենից կամ, թերևս, ավելի ճիշտ պարսկերենից թարգմանաբար անվանել են Միչուստ: «Թայ»-ը նշանակում է մի, մեկ, իսկ հայերենի բազմաթիվ բարբառներում առկա «չարուխ» բառը «չարոխ» բառն է` «տրեխ», «հողաթափ» իմաստով, ինչպես և մեր լեզվում առկա բարբառային «չուստ» բառը: Ի դեպ, բացառված չէ, որ «չարոխ» կամ «չարուխ» բառը ոչ թե հայերենում փոխառություն լինի թուրքերենից կամ պարսկերենից, այլ հենց հայերենի բարբառային բառերից լինի, այս հարցի պատասխանը լեզվաբանները կիմանան, բայց տվյալ պարագայում սա չէ էականը:
Հայկական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ ավելի համառոտ կերպով հրապարակեցին այս մասին` չնշելով Միշուստինի ծնողների անուն ազգանունները, սակայն ռուսական լրատվամիջոցներից մեկն օրերս կատարեց թերևս առավել ուշագրավ բացահայտում. «Ռուսաստանի Դաշնության նոր Վարչապետ Վլադիմիր Մոիսեևիչի հայրը ծնվել է 1939 թվականին Պոլոտսկ քաղաքում (Բելառուսի ԽՍՀ),- գրել է Zavtra.ru-ն: Նա հրեական ծագում ունի: Մայրը` Լուիզա Միխայլովնան`Կոտլասի (Արխանգելսկի մարզ) տեղաբնիկ, ծնվ. 1942 թ.: Տարբեր աղբյուրներ վերագրում են նրան հայկական ծագում»:
ՈՒշագրավ են նաև այս հրապարակման ներքո եղած ընթերցողների մեկնաբանությունները: Նրանցից, օրինակ, Պետր Զավյալովը գրել է.
«Էթնիկապես մաքուր ռուսները 25 տարի կառավարությունում չկան արդեն 25 տարի... Մեդվեդև` Մենդել, Նեմցով` Էդլին, Չուբայս` Սագալ, Պրիմակով - Կիրշբլատ, Կիրիենկո-Իսրայել և այսպես շարունակ, և այսպես շարունակ: Նրանց անունն է Լեգիոն! ...
Ժամանակն է արդեն Ռուսաստանն անվանել այսպես. «Իսրայել-2... »:
Ինչպես ակնհայտ է, ՌԴ նորանշանակ վարչապետի արմատների վերաբերյալ տեղեկատվությունը հակասական է, եթե նրա հայրն իսկապես հրեա է կամ, թեկուզ, հրեական ծագում ունի, անկախ նրանից` անունը Մոիսեյ է, թե Վլադիմիր, ապա, բնականաբար, Միխայիլ Միշուստինը ոչ թե հայկական, այլ հրեական ծագում ունի, իսկ «Միշուստին» ազգանունն ամենևին չի նշանակում մի (մեկ) չուստ և որևէ կապ չունի Թայչարուխ տեղանվան հետ: «Միշուստին» ազգանունը կարող է առաջացած լինել «Միշ» («Միշա» անվան կրճատ տարբերակը) և «ՈՒստին» (արդար) անունների միացումից ու նշանակել Միշա արդար: kakzovut.ru կայքի տեղեկացմամբ, ուղղափառ, կաթոլիկական «ՈՒստին անունը Իուստին հին անվան արտասանության ժամանակակից տարբերակն է` հիշատակվող ուղղափառ սրբերի կողմից: «ՈՒստին» անունն ինքը առաջացել է հռոմեական «Iustinus/Justinus» կոնգնոմենից` ձևավորված լատինական «justus» բառից, որը նշանակում է «արդար»:
Նշենք նաև, որ Վիքիպեդիա` ազատ հանրագիտարանում Ռուսաստանի Դաշնության ներկայիս վարչապետի հայրանունը ներկայացված է իբրև Վլադիմիրի: Նույնն է ներկայացված նաև ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Եվս մեկ մեջբերում Zavtra.ru-ի վերոնշյալ հրապարակումից. «Զույգն ապրել է Մոսկվայում: 1966-ին ծնվել է նրանց որդի Միխայիլը, չորս տարի անց՝ դուստրը՝ Նատալյան: 1980-ականներին ընտանիքը Մոսկվայից տեղափոխվեց մերձմոսկովյան Լոբնյա և հաստատվեց Բուկինո միկրոշրջանի Ցիալկովսկու փողոցի տուն 7-ում: Միշան ավարտեց Լոբնյայի թիվ 7 դպրոցը, դեռ այն ժամանակ սկսեց գրել բանաստեղծություններ և երաժշտություն: «Հենց քաղաքում Միխայիլ Միշուստինին նույնպես հիշում են: Մի քանի տարի առաջ Լոբնյայի քաղաքապետը նրան շնորհեց պատվավոր բնակչի կոչում: Եվ Միխայիլն իր քաղաքի մասին չի մոռանում. նա ոչ միայն օգնեց հարազատ դպրոցին, այլև տեղական գերեզմանատանը կառուցեց մատուռ, տեղադրեց նոր դարբաս, բարեկարգեց մուտքը»,- տեղեկացնում է «Комсомольская правда»- ն»:
Zavtra.ru-ն հրապարակել է նաև Միխայիլ Միշուստինի պատանեկության տարիների և այլ ուշագրավ լուսանկարներ:
Մեկ այլ լրատվամիջոցի` Ru.armlink-ի հրապարակման համաձայն, «Իր քաղաքական կարիերայից առաջ Միխայիլ Միշուստինն աշխատել է «Միջազգային համակարգչային ակումբ» ՓԲԸ-ում: ՄՀԱ- ն հիմնադրվել է Միշուստինի մոտ ընկեր Լևոն Ամդիլյանի կողմից»: Ըստ Ru.armlink-ի, հնարավոր է, նշված պատճառով են շատ փորձագետներ որոշել, որ այդ ընկերությունը հենց այնպես չէ, և Միխայիլ Վլադիմիրովիչը կիսով չափ հայ է:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դիտվել է՝ 6056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ