Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի պատմության առաջին կին հայ նախարար

Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի պատմության առաջին կին հայ նախարար
22.01.2020 | 15:06

Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել։ Վարդինե Օհանյանը, որ նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, դարձել է առաջին հայ կին նախարարը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ Նրա թեկնածությունը առաջարկել է ՀՅԴ-ն: Մինչ նշանակումը Վարդինե Օհանյանը եղել է «Զվարթնոց» կրթական կենտրոնի տնօրեն։


Լիբանանի նախագահ Միշել Աունը վարչապետ Հասան Դիյաբին նոր ձևավորված կառավարության ղեկավար է նշանակել: Նոր կառավարության կազմում 20 նախարար է ընդգրկված, այդ թվում՝ 5 կին: Զեյնա Աքերը դարձել է Լիբանանի և արաբական աշխարհի Պաշտպանության առաջին կին նախարարը:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ