Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրաչյա Հակոբյան. Շատ ավելի լավ կլիներ Միքայել Մինասյանն այնքան տղամարդկություն ունենար

Հրաչյա Հակոբյան. Շատ ավելի լավ կլիներ Միքայել Մինասյանն այնքան տղամարդկություն ունենար
22.01.2020 | 15:08

«Երբ ես կարդում եմ հոդվածը, ըստ իս, հեղաշրջման տարրեր նկատելի են: Սա ինձ համար: Բայց ԱԱԾ-ում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում, ովքեր ավելի խորն են ուսումնասիրել հոդվածը»,-անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, որ Վանեցյանը հեղաշրջման փորձ չի կատարել, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Հարցին՝ իսկ հիմա նման վտանգներ տեսնու՞մ եք, նշեց, որ հիմա պետական հեղաշրջման վտանգ չի տեսնում, հիմա տեսնում է տարբեր ուժերի դավադրություններ, կան մարդիկ, որ ցանկացած ակցիայի մասնակցում են: «Օրինակ՝ վարորդներն են պայքարում, իրենք այդտեղ են: Հասկանալի է, որ ինչ-որ ուժերի կողմից այդ մարդիկ ֆինանսավորվում են և ուղղորդվում: Այս պահի դրությամբ իրականում Հայաստանում այդ դավադրությունները կան»,-հավելեց պատգամավորը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ