Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­վես­տա­գե­տը պետք է ընդ­դի­մա­դիր կեց­վածք ու­նե­նա»

«Ար­վես­տա­գե­տը պետք է ընդ­դի­մա­դիր կեց­վածք ու­նե­նա»
21.02.2020 | 01:53

2009-ին իմ «Օ­թյա­կում» հյու­րըն­կա­լե­ցի ճա­նաչ­ված դե­րա­սան, ռե­ժի­սոր, մեծ հայ­րե­նա­սեր և սկզ­բուն­քա­յին քա­ղա­քա­ցի ԵՐ­ՎԱՆԴ ՄԱ­ՆԱ­ՐՅԱ­ՆԻՆ։ Այ­սօր՝ տա­րի­նե­րի հեռ­վից, ըն­թեր­ցո­ղին եմ ներ­կա­յաց­նում այդ զրույ­ցը։

ԳԱ­ՐԻԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ- Եր­վանդ Խրիս­տա­ֆո­րո­վիչ, Ձեր ծնող­նե­րը դե­րա­սան­ներ էին, դուք ար­վես­տի մարդ եք, թատ­րո­նի մարդ եք՝ դե­րա­սան, ռե­ժի­սոր։ Ձեր որ­դին՝ Քրիս­տը, դուստ­րը՝ Ար­փի­նեն, նույն­պես թատ­րո­նի մար­դիկ են։ Ինչ­քան գի­տեմ, Ձեր թոռ­ներն էլ են թատ­րո­նում, իսկ ա­մե­նա­փոք­րը՝ թոռ­նու­հին, ար­դեն չորս դեր ու­նի «Ա­գու­լիս» թատ­րո­նում։ Ձեր կի­նը՝ Մե­րին, միշտ ձեր կող­քին է ե­ղել և ե­թե ար­վես­տա­գետ չէ, ձեր կող­քին ան­պայ­ման ար­վես­տա­գետ է դար­ձել։ Ձեր կար­ծի­քով, դա գե­նե­րո՞վ է գա­լիս ու շա­րու­նակ­վում...
ԵՐ­ՎԱՆԴ ՄԱ­ՆԱ­ՐՅԱՆ -Դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին կինս շատ ճա­նաչ­ված պա­րու­հի է ե­ղել, ար­վես­տին մոտ կանգ­նած մարդ է։ Նրա ծնո­ղը ու­սու­ցիչ է ե­ղել, դպ­րո­ցի տնօ­րեն։ Ինձ թվում է, ե­թե մենք ուղ­ղա­կի գե­նե­տիկ շա­րու­նա­կու­թյուն ենք փնտ­րում, դա այն­քան էլ ճշ­մա­րիտ չէ։
Կարևորն այն է, որ ե­րե­խա­յին ըն­տա­նի­քում դաս­տիա­րա­կեն պի­տա­նի լի­նե­լու սկզ­բուն­քով։ Դա ա­ռա­ջին խն­դիրն է, որ պետք է լուծ­վի, հա­սա­րա­կու­թյա­նը պի­տա­նի պետք է լի­նես։ Ին­չո՞վ։ Պարզ է, շնորհ­քով, ե­թե դե­րա­սա­նի շնորհք է քեզ տր­վել, գնա դե­րա­սա­նու­թյուն ա­րա, ու­րիշ ճա­նա­պար­հով մի գնա։ Հա­սա­րա­կու­թյա­նը պի­տա­նի լի­նե­լու ա­ռա­ջին սկզ­բուն­քը պետք է լի­նի դաս­տիա­րա­կու­թյան խն­դի­րը։ Ես էդ­պի­սի ըն­տա­նի­քում եմ դաս­տիա­րակ­վել, էդ­պի­սի ըն­տա­նի­քում է դաս­տիա­րակ­վել և կինս։ Մենք հան­դի­պել ենք ի­րար և հան­դուր­ժող ենք մի­մյանց բո­լոր թե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ և այն դեպ­քում, որ ա­մուս­նու թե­րու­թյուն­նե­րը մի քա­նի տաս­նյակ ան­գամ գե­րա­զան­ցում են։ Մենք գի­տենք, որ ե­րե­խա պետք է դաս­տիա­րա­կենք, այդ ե­րե­խա­նե­րը հա­սա­րա­կու­թյան ան­դամ պետք է դառ­նան, և մենք նրանց հա­մար ա­մոթ չպետք է զգանք։ Թե՛ Քրիս­տի, թե՛ Ար­փի­նեի հա­մար ես ա­մոթ չեմ զգա­ցել։ Հա­կա­ռա­կը, ա­ռի­թի դեպ­քում միշտ կա­րո­ղա­ցել եմ պար­ծե­նալ, որ նրանց հայրն եմ, հի­մա էլ ար­դեն թո­ռանս բե­րու­մով՝ Հայկ Սե­կո­յա­նի։
Գ. Ղ. -Դուք աշ­խա­տել եք Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րո­նում որ­պես ռե­ժի­սո­րի ա­սիս­տենտ, ե­ղել եք Վար­դան Ա­ճե­մյա­նի ա­սիս­տեն­տը, Պա­րո­նյա­նի ան­վան թատ­րո­նում ե­ղել եք դե­րա­սան, Գո­րի­սի թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր ռե­ժի­սոր։
Ե. Մ. -Գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար հաս­կա­ցու­թյու­նը կար միայն Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում, ա­սեմ, ճիշտ հաս­կա­ցու­թյուն էր, ճիշտ բա­ներ կա­յին։ Ես երբևէ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար չեմ ե­ղել, ե­ղել եմ գլ­խա­վոր ռե­ժի­սոր։ Գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար լի­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր նաև կազ­մա­կերպ­չա­կան ձիրք ու­նե­նալ, տնօ­րե­նի ֆունկ­ցիա­ներ կա­տա­րել։ Այդ մե­կը ինձ չէր տր­վում, ո­րով­հետև ես հա­մա­ռո­րեն մնում էի հայ­րե­նա­դարձ՝ իմ մտա­ծո­ղու­թյամբ, իմ վե­րա­բեր­մուն­քով, ա­մեն ին­չով։ Ես հայ­րե­նա­դարձ էի, և խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը լր­ջո­րեն զգու­շա­նում էր, որ ես գործ ու­նե­նամ զանգ­ված­նե­րի հետ, էն էլ գա­ղա­փա­րա­կան աս­պա­րե­զում։
Գ. Ղ. -Եվ ան­պայ­ման պետք է կու­սակ­ցա­կան լի­նեիք։ Այ­նու­հետև Դուք հայ­տն­վում եք տիկ­նի­կա­յին թատ­րո­նում և նվիր­վում այդ թատ­րո­նին։ Դրա վառ ա­պա­ցույցն է «Ա­գու­լիս» թատ­րոն-ստու­դիան։ Դուք խա­ղա­ցել էիք բե­մում, խա­ղա­ցել էիք կի­նո­յում և հան­կարծ որ­պես գլ­խա­վոր ռե­ժի­սոր հայ­տն­վում եք շիր­մա­յի հետևում։ Ի՞ն­չը Ձեզ մղեց։
Ե. Մ. -Երևի թե բո­լոր աս­պա­րեզ­նե­րում, որ­տեղ ես աշ­խա­տել եմ, ինձ հա­մար շատ կարևոր է ե­ղել ան­կեղ­ծու­թյու­նը՝ ան­կեղծ լի­նել հան­դի­սա­տե­սի հետ, կող­քիդ գտն­վող մար­դու հետ, բո­լո­րի հետ, իսկ ան­կեղ­ծու­թյան բյու­րե­ղյա վի­ճա­կը կա­րե­լի է գտ­նել ե­րե­խա­նե­րի մոտ։ Սա է։ Ա­մեն տեղ կա­րող է կեղ­ծիք լի­նել, բա­ցի ե­րե­խա­նե­րի հետ շփ­վե­լիս, ե­թե հան­կարծ ինքդ կեղ­ծի­քի չգ­նաս։ Դա ար­դեն ու­րիշ բան է։ Բայց ե­րե­խա­նե­րից քո նկատ­մամբ՝ միայն ան­կեղ­ծու­թյուն, միայն ան­կեղ­ծու­թյուն։ Դա մե­ծա­պես գրա­վում է մար­դուն։
Գ. Ղ.-Բա­վա­կա­նին բարդ է աշ­խա­տել ման­կա­կան թատ­րո­նում։ Ման­կա­կան դրա­մա­տուր­գիան միշտ էլ քիչ է ե­ղել։ Տիկ­նի­կա­յին թատ­րո­նում հիմ­նա­կա­նում բե­մադր­վել են հե­քիաթ­ներ։ Այ­սօր մենք ու­նե՞նք ման­կա­կան դրա­մա­տուր­գիա և ընդ­հան­րա­պես այ­սօր, Ձեր կար­ծի­քով, ի՞նչ վի­ճա­կում է հայ­կա­կան դրա­մա­տուր­գիան։
Ե. Մ. -Սեր դրա­մա­տուր­գիա­յի լա­վա­գույն շր­ջա­նը ե­ղել է նա­խա­խոր­հր­դա­յին շր­ջա­նը՝ Հա­կոբ Պա­րո­նյան, Սուն­դու­կյան, Շանթ, Շիր­վան­զա­դե՝ փա­ռա­վոր ա­նուն­ներ են։ Ինչն էր էն­տեղ ա­վե­լի գրա­վում, ին­չու՞ կա­րո­ղա­ցավ այդ դրա­մա­տուր­գիան այդ­քան եր­կար մնալ, մինչ այ­սօր մնալ։ Ո­րով­հետև դահ­լի­ճում նս­տած ներ­կա­յա­ցում էին նա­յում այն նույն կեր­պար­նե­րը, որ կա­յին բե­մի վրա։ Երբ Ա­բե­լյա­նը Է­լիզ­բա­րով էր խա­ղում, դահ­լի­ճում նս­տած­նե­րի մեջ Սու­րեն­ներն էին, Մար­գա­րիտ­նե­րը, Բագ­րատ­նե­րը, Է­լիզ­բա­րով­նե­րը, Սա­ղա­թել­նե­րը... Էդ էր հա­սա­րա­կու­թյու­նը։ Այ­սօր մենք ո՞ր ներ­կա­յա­ցու­մը գնանք, որ մեզ տես­նենք, որ ներ­կա­յա­ցումն է մեզ անդ­րա­դառ­նում։ Չկա։
Գ. Ղ. -Չկա, ցա­վոք, չկա։
Ե. Մ. -Այ սա է մեր ցա­վոտ կող­մը։ Այ­սօր հայ­կա­կան դրա­մա­տուր­գիան բար­վոք վի­ճա­կում չէ, ո­րով­հետև դրա­մա­տուր­գիա­յի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը դրա­մա­տուր­գի շուր­ջը ծա­վալ­վող հա­սա­րա­կա­կան խն­դիր­նե­րին ար­ձա­գան­քելն է։ Պատ­մա­կան ան­ցյա­լին էլ է պետք անդ­րա­դառ­նալ, դրա հա­մար պա­հանջ­վում է մեծ վար­պե­տու­թյուն։ Բայց նման դեպ­քե­րում թր­թի­ռը կբա­ցա­կա­յի, ո­րով­հետև ու­րիշ բան է քո շուր­ջը կա­տար­վող դեպ­քե­րին ար­ձա­գան­քել, այն դեպ­քե­րին, ո­րոնց վկա ես ե­ղել դու կամ վկան ես ե­ղել մի քա­նի տա­րի ա­ռաջ և քո հի­շո­ղու­թյան մեջ թարմ է, ո­րոնք պա­տաս­խան են պա­հան­ջում քեզ­նից, հար­ցե­րը պա­տաս­խան են պա­հան­ջում։ Չի կա­րե­լի հար­ցե­րը թող­նել ե­րե­սի վրա ու գնալ։ Սա մի վի­ճակ է։ Պատ­մա­կան հար­ցե­րին անդ­րա­դառ­նալն ու­րիշ վի­ճակ է։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուր­գիա­յին մեծ տեղ էր տր­վում, նույ­նիսկ շատ մեծ տեղ։ Դժ­բախ­տա­բար, էն ժա­մա­նակ մի խան­գա­րիչ բան կար. պար­տա­դիր էր քո շուր­ջը կա­տար­վող դեպ­քե­րի գո­նե ար­մատ­նե­րը հա­մա­րել ճշ­մար­տու­թյան բարձ­րա­գույն աս­տի­ճան։ Սա պար­տա­դիր էր։ Կա­րող էիր քն­նա­դա­տել, բայց ոչ. դա՝ դր­վածք է ան­խա­թար և քն­նա­դա­տու­թյան են­թա­կա չէ։ Դա աք­սիոմ էր և խան­գա­րում էր դրա­մա­տուր­գիա­յի զար­գաց­մա­նը։ Մենք շնոր­հա­լի դրա­մա­տուրգ­ներ ու­նեինք և պետք է նշել, որ նրանց մեծ մա­սը զար­գա­ցան հատ­կա­պես կա­տա­կեր­գու­թյան աս­պա­րե­զում, որ­տեղ թույ­լատր­վում էր նույ­նիսկ կա­տակ­ներ ա­նել պե­տա­կան չի­նով­նիկ­նե­րի հաս­ցեին։
Իսկ ող­բեր­գու­թյուն, բարձ­րա­կարգ ող­բեր­գու­թյուն մեզ մոտ չս­տեղծ­վեց, դրա­ման էլ էն տա­րի­նե­րին չհա­ջող­վեց։ Ցա­վա­լիո­րեն, այ­սօր ըն­դա­մե­նը մի քա­նի գործ է ստեղծ­վել։ Բայց դա ար­դյո՞ք այն է, ինչ հա­սա­րա­կու­թյու­նը ակն­կա­լում է թատ­րո­նից։ Ոչ, դա չի կա­րե­լի ժխ­տել և այդ մա­սին պետք է լուրջ մտա­ծել։
Գ. Ղ. -Դուք «Նա­խա­բեմ» ա­սո­ցիա­ցիա­յի պատ­վա­վոր նա­խա­գահն եք, դպ­րո­ցա­կան թատ­րոն­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի։ Դուք ներ­կա եք ե­ղել մեր «Նռան հա­տիկ» ման­կա­պա­տա­նե­կան փա­ռա­տո­նե­րի բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րին։ Ձեր կար­ծի­քով, ա­պա­հով­վու՞մ է ար­դյոք դպ­րո­ցա­կան թատ­րոն­նե­րի ո­րա­կը, և ինչ­պի­սի՞ն է Ձեր կար­ծի­քը այ­սօր­վա դպ­րոց­նե­րում տի­րող վի­ճա­կի մա­սին։
Ե. Մ. -Դպ­րոց­նե­րում տի­րող վի­ճա­կի մա­սին խո­սում են մայ­րե­նիի դա­սագր­քե­րը։ Դրանք ան­ձամբ ինձ չեն բա­վա­րա­րում։ Ա­շա­կեր­տը այդ դա­սագր­քե­րի մի­ջո­ցով չի առ­նչ­վում մեր ազ­գա­յին մշա­կույ­թի հետ։ Դա է հար­ցի պա­տաս­խա­նը։
Հայ­կա­կան դպ­րո­ցա­կան թատ­րո­նը շատ եր­կար պատ­մու­թյուն ու­նի։ Չգի­տեմ՝ այդ հար­ցը որևէ տեղ լուրջ քն­նարկ­վե՞լ է։ Այդ թատ­րո­նը տա­րել է այն­պի­սի պա­տաս­խա­նա­տու բեռ, որ ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րից ոչ մե­կը չի տա­րել նման ծանր ու լուրջ բեռ։ Երբ մենք պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել, երբ մենք պե­տա­կան թատ­րոն­նե­րի ինս­տի­տուտ չենք ու­նե­ցել, մենք ու­նե­ցել ենք ե­կե­ղե­ցի, դպ­րոց և այդ դպ­րոց­նե­րում պար­տա­դիր ու­նե­ցել ենք թատ­րոն։ Ես հի­շում եմ, մեկ-եր­կու տոն կար, որ մեր դպ­րո­ցում ¥Պարս­կաս­տա­նում¤ ան­պայ­ման ներ­կա­յա­ցում պետք է խա­ղաց­վեր, դա թարգ­ման­չաց տոնն էր և Վար­դա­նանց պա­տե­րազ­մի օ­րը։ Բայց չշ­փո­թեք այ­սօր­վա Սուն­դու­կյա­նի թատ­րո­նի, դրա­մա­տի­կա­կան, Պա­րո­նյա­նի ան­վան թատ­րոն­նե­րի ներ­կա­յա­ցում­նե­րի հետ։ Դրանք դպ­րո­ցա­կան ներ­կա­յա­ցում­ներ էին։ Ե­րե­խա­ներն ի­րենց ձեռ­քե­րով պատ­րաս­տում էին աք­սե­սուար­ներ թղ­թից, փայ­տից։ Մե­կը թագ էր դնում, դա թա­գա­վորն էր, մյու­սը թու­րը ձեռ­քին, դա Վար­դան Մա­մի­կո­նյանն էր և այլն։ Եվ հա­սա­րա­կու­թյու­նը գա­լիս էր դի­տե­լու դպ­րո­ցա­կան թատ­րո­նի ներ­կա­յա­ցու­մը։ Շատ ու­րախ եմ, որ այդ ինս­տի­տու­տը սկ­սեց վե­րըն­ձյու­ղել շնոր­հիվ «Նռան հա­տիկ» փա­ռա­տո­նի։ Այս տա­րի 9-րդ ան­գամ է, սա լուրջ բան է։ Դպ­րո­ցա­կան թատ­րո­նը պետք է դառ­նա պե­տու­թյան մտա­հո­գու­թյան ա­ռար­կա ոչ թե ա­ռի­թից ա­ռիթ, այլ հիմ­նա­կան։ Ե­թե կա մի երևույթ, որն ար­դեն 9 տա­րի գո­յու­թյուն ու­նի, ու­րեմն դա ար­մա­տա­կան երևույթ է, դա ծառ է, որ պետք է մե­ծա­նա, ճյուղ ար­ձա­կի։ Եվ ու­րեմն, սրան անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան խնամք ու վե­րա­բեր­մունք։ Ցա­վոք, դա չի գի­տակց­վում։
Գ. Ղ. -Այ­սօր շատ է խե­ղա­թյուր­վել հա­յոց լե­զուն՝ և՛ ե­թե­րա­յին, և՛ թա­տե­րա­կան։ Ձեր կար­ծի­քով, ի՞նչ կա­րե­լի է ա­նել այդ է­պի­դե­միա­յից ա­զատ­վե­լու հա­մար։
Ե. Մ. -Ե­թե չեմ սխալ­վում, հան­ճա­րեղ Գո­գո­լը գրել է. «Մար­դիկ, ո­րոնք ոչ մի բա­նից չեն վա­խե­նում, վա­խե­նում են ծաղ­րի ա­ռար­կա դառ­նա­լուց»։ Հո­ռի երևույթ­նե­րը պետք է ծաղ­րել և ոչ միայն երևույ­թը ծաղ­րել, այլև երևույ­թը կրո­ղին։ Նա պետք է տեղ չու­նե­նա հա­սա­րա­կու­թյան մեջ։ Նրա մեջ­քը պետք է վառ­վի, չի­մա­նա ուր գնա, ինչ­պես ա­զատ­վի այդ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քից, որ կա իր նկատ­մամբ, ո­րով­հետև ին­քը իր ազ­գա­յին կարևոր խն­դիր­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցել է ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մունք։
Գ. Ղ. -Մենք այ­սօր շատ հե­ռուս­տաա­լիք­ներ ու­նենք, ու ե­թե­րը ո­ղող­ված է սե­րիալ­նե­րով։ Ո­մանք դա ըն­դու­նում են, ո­մանք կա­տե­գո­րիկ չեն ըն­դու­նում։ Ձեր վե­րա­բեր­մուն­քը սե­րիալ­նե­րին։
Ե. Մ. -Հիմ­նա­կա­նում, ի­հար­կե, ժխ­տո­ղա­կան է։ Չեմ կա­րո­ղա­նում նա­յել այդ սե­րիալ­նե­րը։ Մի քա­նի դր­վագ նա­յում ես ու ար­դեն հայտ­նի են դառ­նում թե՛ ըն­թաց­քը, թե՛ ա­վար­տը։ Ատր­ճա­նակ­նե­րի ա­ռա­տու­թյուն, ան­հա­վա­նա­կան ինտ­րիգ­ներ։ Մեր հա­սա­րա­կու­թյան մեջ լի­նում են նման բա­ներ, այ­լան­դակ երևույթ­ներ ¥հի­շենք թե­կուզ «ՏԷՑ-ի կրու­գի» դեպ­քը¤։ Բո­լոր եր­կր­նե­րում կան նման երևույթ­ներ, բայց մենք դրա կող­քին չենք կա­րո­ղա­նում տես­նել գլ­խա­վո­րը՝ հա­սա­րա­կու­թյան մեջ չլուծ­ված հար­ցե­րը, խն­դիր­նե­րը։ Բա­վա­կան է միայն ա­սել բա­նա­կում այս ոչ­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում զոհ­վող զին­վոր­նե­րի թվա­քա­նա­կը։ Դա մեծ ող­բեր­գու­թյուն է հա­սա­րա­կու­թյան հա­մար։ Որ­տե՞ղ է դա ար­տա­ցոլ­վում։ Չկա։
Գ. Ղ. - Բա­ցի խոր­հր­դա­յին երկ­րից, ոչ մի երկ­րում կո­չում­ներ չէին շնորհ­վում։ Դա զուտ խոր­հր­դա­յին երևույթ էր։ Ան­կա­խու­թյու­նից հե­տո կար­ծես դա­դա­րեց­րին կո­չում­ներ տա­լը, բայց վեր­ջերս վե­րա­կանգ­նե­ցին։ Ըստ իս, Դուք շատ վա­ղուց պետք է կո­չում ու­նե­նա­յիք, բայց ստա­ցաք շատ ուշ։ Բայց վեր­ջերս ի­մա­ցա, որ դուք հրա­ժար­վել եք այդ կո­չու­մից։
Ե. Մ. -Էդ­պես ե­ղավ։ Հա­սա­րա­կու­թյու­նը, չգի­տես ին­չու, շատ ծանր ըն­դու­նեց իմ հրա­ժար­վե­լը։ Այ­սինքն, մե­կին պարգև են տա­լիս, ա­սում է. «Չեմ ու­զում, քեզ պա­հիր քո պարգևը»։ Էդ­պես չէ։ Դա ի­րոք խոր­հր­դա­յին երևույթ էր։ Հի­շում ես, մեր հան­ճա­րեղ «Մենք ենք, մեր սա­րե­րը» ֆիլ­մում, որ ա­սում է. «Պե­տու­թյու­նը քիչ է վար­ձատ­րում բժշ­կին, ու­սուց­չին...»։ Էդ պետք է փո­խա­րին­վեր ինչ-որ բա­նով։ Փո­խա­րին­վում էր կո­չում­նե­րով՝ վաս­տա­կա­վոր, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ժո­ղովր­դա­կան... Մե­կին բնա­կա­րան էին տա­լիս, մյու­սին մե­քե­նա։ Սիս­տեմն էր ստեղ­ծել Խոր­հր­դա­յին Միու­թյան, ստեղ­ծել էր մարդ­կանց ի­րենց հետ կա­պե­լու, հա­սա­րա­կու­թյու­նը ամ­բող­ջա­կան պա­հե­լու ո­րո­շա­կի սիս­տեմ։ Գնաց էդ սիս­տե­մը, քանդ­վեց։ Մի առ ժա­մա­նակ, ա­ռա­ջին նա­խա­գա­հի ժա­մա­նակ կո­չում­նե­րը հան­վե­ցին, երկ­րորդ նա­խա­գա­հի ժա­մա­նակ էլ չկար։ Բայց հայ­տն­վե­ցին ար­վես­տա­գետ­ներ, որ կո­չում­ներ պա­հան­ջե­ցին։
Ձեր ու­զա­ծը էդ է՝ ստա­ցեք։ Եվ սկ­սե­ցին նո­րից կո­չում­ներ տալ։ Ես դա հա­մա­րում եմ ան­հար­կի ու­շադ­րու­թյուն։ Ե­թե ես իմ ա­րած գոր­ծով հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյա­նը չեմ ար­ժա­նա­ցել, ոչ մի կո­չում դա չի կա­րող փո­խա­րի­նել։ Իմ կո­չու­մը հետ վե­րա­դարձ­րի։
Եր­կու ա­միս ա­ռաջ փո­ղո­ցում տա­րեց մի մարդ մո­տե­ցավ։ Ինձ ճա­նա­չում էր որ­պես դե­րա­սան։ Լա­րա­խա­ղաց էր, եր­կար տա­րի­ներ աշ­խա­տում է, բայց ի­րեն կո­չում չեն տա­լիս։ Դրա­նից նեղ­ված էր։ Մտա­ծում եմ, ին­չու՞ այդ մար­դուն կո­չում չեն տվել։ Ինքն ու­զում է։ Երևի ար­ժա­նի է, պա­րա­նի վրա խա­ղում է և, Աստ­ված մի ա­րաս­ցե, սայ­թա­քի... Նրան տվեք, ինձ ին­չու եք տա­լիս, ես ինչ պի­տի ա­նեմ դա։ Ոչ մի բան ինձ պետք չէ։ Վս­տա­հա­բար, ան­կեղ­ծո­րեն եմ ա­սում՝ դա ինձ պետք չէ։ Միայն կաշ­կան­դում է, ո­րով­հետև ես հա­մոզ­ված եմ, ես այդ­պի­սի ըն­տա­նի­քում եմ մե­ծա­ցել. ար­վես­տա­գե­տը պետք է ընդ­դի­մա­դիր կեց­վածք ու­նե­նա։ Ընդ­դի­մու­թյուն հաս­կա­ցու­թյու­նը պետք է մաքր­վի, պար­կեշտ ներ­կա­յա­նա հա­սա­րա­կու­թյա­նը։ Ար­վես­տա­գետն այն մարդն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րին ցույց է տա­լիս նրանց բո­լոր սխալ­նե­րը և նա­խազ­գու­շաց­նում հե­տա­գա սխալ­նե­րից։ Իսկ մենք ընդ­դի­մա­դիր հաս­կա­նում ենք թշ­նա­մի, հա­կա­ռա­կորդ, ընդ­դի­մա­դիր է, ու­րեմն իշ­խա­նու­թյուն­նե­րին դեմ է։ Ես իշ­խա­նու­թյուն­նե­րին դեմ չեմ, ես վատ իշ­խա­նա­վոր­նե­րին եմ դեմ, ինչ­պես ա­մեն վատ բա­նի դեմ։ Հա­տուկ վատ վե­րա­բեր­մունք չու­նեմ այդ մարդ­կանց, նրանք սխալ են աշ­խա­տում։ Ա­սում եմ. «Սխալ ես աշ­խա­տում ու իմ ար­վես­տով եմ դա ու­զում ա­սել, ա­պա­ցու­ցել, որ սխալ ես աշ­խա­տում։ Սա է ամ­բողջ խն­դի­րը»:
Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ
ԵՐ­ՎԱՆԴ ՄԱ­ՆԱ­ՐՅԱՆՆ էլ աշ­խար­հա­փոխ ե­ղավ:
Գնաց վե­րերկ­րա­յին այն ա­նի­մա­նա­լի տի­րույ­թը, ուր հո­գի­ներն են գտ­նում ի­րենց անդ­րաշ­խար­հիկ հան­գիս­տը:
Մշտն­ջե­նա­կան լույս քո հա­վեր­ժա­կան գո­յին, սի­րե­լի՛ Մաեստ­րո:
Ապ­րող­նե­րիս հիա­ցա­կան խո­նար­հու­մը քեզ, Վար­պե՛տ:
«Ի­րա­տես»

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ