Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մութ սե­ն­յա­կում կա­տու ո­րո­նող պատ­գա­մա­վոր­ներն ու «թա­գա­կիր» վի­րու­սը

Մութ սե­ն­յա­կում կա­տու ո­րո­նող պատ­գա­մա­վոր­ներն ու «թա­գա­կիր» վի­րու­սը
25.02.2020 | 01:36
Աշ­խար­հին ու մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող կո­րո­նա­վի­րու­սը բա­վա­կան մոտ է Հա­յաս­տա­նին, կա­րե­լի է ա­սել՝ քթ­նե­րիս տակ: Հա­սա­րա­կու­թյան մոտ, փա՜ռք Աստ­ծո, տա­գա­նապ չկա, բո­լորն ու­րախ-զվարթ ա­սում-խո­սում են վի­րու­սի մա­սին, կա­տակ­ներ ա­նում մի­մյանց հետ, ա­նեկ­դոտ­ներ հո­րի­նում: Խնդ­րին մինչև վեր­ջերս խիստ հարևան­ցի էին մո­տե­նում նաև իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ու մինչև «թա­գա­կիր» վի­րու­սը դա­մոկ­լյան սրի նման կախ­ված էր մեր գլ­խա­վերևից, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը բա­ցատ­րում էր, թե ին­չու չպետք է փակ­վի Ի­րա­նի հետ սահ­մա­նը, որ­տեղ վի­րու­սը կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ է զար­գա­նում: «Մարդ­կանց տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­նե­րը նման հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում այդ­քան էլ աշ­խա­տող գոր­ծիք­նե­րից չեն: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը խոր­հուրդ է տա­լիս ոչ թե մուտ­քի, այլ ել­քի սահ­մա­նա­փա­կում կի­րա­ռել նման դեպ­քե­րում»,- հայ­տա­րա­րում էր նա­խա­րա­րը: Նրա ջրա­ղա­ցին ջուր էին լց­նում իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներն ու հոր­դո­րում լվից ուղտ չսար­քել: Ա­վե­լին՝ խոր­հր­դա­րա­նի փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­յանն ակ­նար­կում էր, թե վի­րու­սի մա­սին վատ-վատ հայ­տա­րա­րու­թյուն­ներ նախ­կին­ներն են տա­րա­ծում ու տագ­նապ ա­ռա­ջաց­նում: Ի հե­ճուկս թի­մա­կից­նե­րի ի­րո­նիկ բնույ­թի գրա­ռում­նե­րի ու «ազգ-է­պի­դե­մո­լոգ» հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նակ նա­խա­րար Թո­րո­սյա­նի՝ Ի­րա­նի հետ սահ­մա­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես փա­կե­լը կա­ռա­վա­րու­թյու­նում անհ­րա­ժեշ­տու­թյուն են հա­մա­րել ու ո­րո­շել՝ եր­կու շա­բա­թով դա­դա­րեց­նել հարևան երկ­րի հետ օ­դա­յին ու ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Ցա­վա­լիո­րեն սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այս կամ այն հար­ցի շուրջ մութ սե­նյա­կում կա­տու­ներ են փնտ­րում, հե­տո ան­չափ հու­զիչ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վում: Ա­ռա­ջին դեպ­քը չէ նաև, որ հա­վա­նա­կան ու ան­հա­վա­նա­կան բո­լոր մե­թոդ­նե­րով թի­րա­խա­վոր­վում են նախ­կին­նե­րը, ու ե­թե ա­ռաջ­նորդ­վե­լու լի­նենք պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռաջ քա­շած թե­զով, ա­պա իշ­խա­նու­թյու­նը կուլ է տվել նախ­կին­նե­րի՝ տագ­նապ ա­ռա­ջաց­նող խայծն ու ո­րո­շել փա­կել Ի­րա­նի հետ սահ­մա­նը: Ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րին հոր­դո­րում ենք յոթ ան­գամ չա­փե­լուց հե­տո միայն հայ­տա­րա­րու­թյուն ա­նել, որ ո՛չ ի­րենք ան­հար­մար դրու­թյան մեջ հայ­տն­վեն, ո՛չ էլ հա­սա­րա­կու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ օ­տար­նե­րի ու յու­րա­յին­նե­րի բա­ժան­վի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ