«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել
17.03.2020 | 00:16
«Թեղուտ» ՓԲԸ-ն տասն օրից ավելի չի աշխատում։ Թե՛ հանքավայրի, թե՛ ֆաբրիկայի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել, ու դեռ հստակ էլ չէ, թե երբ նորից աշխատանքի կգնան։ «Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց, որ հանքի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանն օրեր առաջ ժողով է արել գործարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ ու դժգոհել նրանց աշխատանքից։ «Պետրոսյանը գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ սուր խոսակցություն է ունեցել, ինչից հետո նա թողել ու հեռացել է։ Դեռ հայտնի չէ, դիմում է գրել ու հեռացե՞լ, թե՞ ուղղակի նեղացել ու որոշել է որոշ ժամանակ աշխատանքի չգնալ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ Պետրոսյանի դժգոհությունը կապված է Թեղուտի հանքավայրի պոչամբարի չլուծվող խնդրի հետ։ Նշենք, որ հանքի նախկին շահագործող «Վալլեքս» ընկերությունը շահագործումը դադարեցրել էր հենց պոչամբարի պատվարի խնդրի պատճառով, ինչը, ըստ մասնագետների, կարող է չդիմանալ մեծ ծավալներին ու փլուզվել։ Իսկ դա անդառնալի հետևանքներ կբերի։
«Պոչանքները կավային հիմք ունեն, ինչը դժվարացնում է ջրի զտումն ու գոլորշացումը։ Հետևաբար պոչամբարում նախատեսվածից շատ ավելի մեծ ծավալով է պոչանք մնում։ Այսպես ասած պոչամբարը «ծանրանում է։ Դեռևս հստակ չէ՝ երբ նորից կսկսի աշխատել ֆաբրիկան, բայց մարդիկ արդեն խուճապի են մատնվել։ Ասում են՝ երկրորդ անգամ գործազուրկ դարձան։ Չգիտեն՝ ում հավատան, ում՝ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ