Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
26.05.2020 | 00:31

...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը գի­տի մա­նի­պու­լ­յա­ցիա­յի բո­լոր 400 ձևե­րը: Ա­ռա­ջի­կա­յում «մեծ կոմ­բի­նա­տորն» ու նրա շր­ջա­պա­տը պլա­նա­վո­րել են «ֆեյք-մաք­սա­նեն­գու­թ­յուն» օ­պե­րա­ցիան, ո­րի սցե­նա­րը հե­տև­յալն է. հենց Երևա­նի օ­դա­նա­վա­կա­յանում «հայտ­նա­բե­րում» են այլ եր­կիր թռ­չող ինք­նա­թի­ռի «Товары народного потребления» մակն­շու­մով ապ­րան­քը, ձեր­բա­կա­լում են մե­ղա­վոր­նե­րին, ցույց տա­լով, որ ա­ռա­ջի­նը հենց ի­րենք են պայ­քա­րում մաք­սա­նեն­գու­թ­յան դեմ ու դրա­նով ար­դա­րու­թ­յուն հաս­տա­տում ա­մե­նուր: Սա­կայն ա­մեն բան չէ, որ սա­հուն է այս «թատ­րո­նում». ապ­րան­քը ծա­խող-առ­նող ոչ բո­լոր դե­րա­կա­տար­ներն են հա­մա­ձայն մտ­նե­լու նման վտան­գա­վոր խա­ղի մեջ, այ­նու­հան­դերձ, հե­ղա­փո­խա­կան անն­կուն ա­ռաջ­նոր­դին ո­չինչ հետ չի պա­հե­լու այս «փայ­լուն» սցե­նա­րը կյան­քի կո­չե­լու ի­դեֆիք­սից:

Դիտվել է՝ 27044

Մեկնաբանություններ