Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ՞ր ես գնում, Ան­կա­րա

ՈՒ՞ր ես գնում, Ան­կա­րա
05.06.2020 | 00:49
Մա­յիսն ա­վարտ­վեց, հու­նի­սը նոր է սկս­վել։ Իսկ ար­դեն Աստ­ված գի­տի, թե ին­չեր են հա­ղոր­դում։ Օ­րի­նակ՝ իբր Թուր­քիան զոր­քերն ուղ­ղել է դե­պի Հյու­սի­սա­յին Սի­րիա՝ սի­րիա­կան բա­նա­կի և շիա կա­մա­վո­րա­կան­նե­րի դեմ։ Դա նշա­նա­կում է, որ Թուր­քիան ո­րո­շել է հար­ձակ­վել... Ի­րա­նի վրա՞։ Չէ՞ որ սի­րիա­կան բա­նա­կը և շիա կա­մա­վո­րա­կան­նե­րը Սի­րիա­յում Ի­րա­նի ռազ­մա­կան դաշ­նա­կից­ներն են, և ամ­բողջ աշ­խար­հը դա գի­տի։ ՈՒս­տի ո­րո­շե­ցինք ա­վե­լի ու­շա­դիր ու­սում­նա­սի­րել մա­յի­սյան ի­րա­վի­ճա­կը Թուր­քիա­յի ներ­սում. այդ ին­չու՞ թուր­քե­րը հան­կարծ ո­րո­շե­ցին այդ­քան բա­ցա­հայտ լկ­տիա­նալ։ Մեր ո­րո­նում­նե­րը հան­գեց­րին այն մտ­քին, որ մա­յի­սյան Թուր­քիա­յում ինչ-որ պատ­ճա­ռով ա­ճել է խու­ճա­պը։ Նոր հե­ղաշ­րջ­ման նա­խա­պատ­րաստ­ման թե­ման վեր­ջերս է հայ­տն­վել, այն բա­նից հե­տո, երբ իշ­խա­նա­մետ ԶԼՄ-նե­րը, քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներն ու իշ­խող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյան (ԱԶԿ) բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը գլ­խա­վոր ընդ­դի­մա­դիր ուժ «Հան­րա­պե­տա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյա­նը» (ՀԺԿ) մե­ղադ­րե­ցին «հե­ղաշ­րջ­ման կո­չի» մեջ։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­րաստ­վող «հե­ղաշ­րջ­ման գոր­ծի» նշան­ներ են նկա­տել, օ­րի­նակ, ՀԺԿ-ի Ստամ­բու­լի բա­ժան­մուն­քի նա­խա­գահ Քա­նան Քաֆ­թան­ջիօղ­լուի ա­սա­ծում, որն ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր, թե ակն­կա­լում է կա­ռա­վա­րու­թյան մո­տա­կա փո­փո­խու­թյուն։ «Ես կա­ռա­վա­րու­թյան փո­փո­խու­թյուն եմ սպա­սում լրա­ցու­ցիչ (սո­ցիո­լո­գիա­կան) հար­ցում­նե­րի կամ է­լի ինչ-որ բա­նի ար­դյուն­քում»,- ապ­րի­լի 30-ին ա­սել է ՀԺԿ-ի ա­ռա­ջա­տար գոր­ծիչ­նե­րից մե­կը, ին­չին հետևել է իշ­խող ԱԶԿ-ի խիստ հի­վան­դա­գին ար­ձա­գան­քը։
Ի պա­տաս­խան քե­մա­լա­կան­ներն ակ­նար­կել են, որ հե­ղաշ­րջ­ման վտան­գը ոչ թե ի­րեն­ցից է գա­լիս, այլ նրան­ցից, ով­քեր չեն ու­զում փո­խել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին։ ՀԺԿ-ի ա­ռաջ­նորդ Քե­մալ Քլըչ­դա­րօղ­լուն Էր­դո­ղա­նին կոչ է ա­րել պաշ­տո­նից հե­ռաց­նել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Խու­լու­սի Ա­քա­րին, ե­թե հե­ղաշ­րջ­ման նոր փոր­ձի կաս­կած­ներ ու­նի 2016 թ. հու­լի­սի ռազ­մա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձից հե­տո։ «Ո՞վ կա­րող է հե­ղաշր­ջում կա­տա­րել։ Բա­նա­կը կա­րող է։ Ե­թե խոս­քը հե­ղաշ­րջ­ման մա­սին է, ա­պա Էր­դո­ղա­նը պետք է Ա­քա­րին փո­խա­րի­նի ինչ-որ մե­կով և կան­խի հե­ղաշր­ջու­մը»,- մա­յի­սի 11-ի հար­ցազ­րույ­ցում ա­սել է Քլըչ­դա­րօղ­լուն։ «ՀԺԿ-ի պլա­նա­վո­րած հե­ղաշ­րջ­ման» ման­րա­մաս­նե­րի վե­րա­բե­րյալ լրագ­րո­ղի հեգ­նա­կան հար­ցին նա պա­տաս­խա­նել է. «Մենք ժո­ղովր­դա­վա­րու­թյուն կմտց­նենք այս երկ­րում։ Մենք բա­նակ չու­նենք, ու­նենք մեզ պաշտ­պա­նող մար­դիկ։ Մենք գի­տենք այն գի­նը, ո­րը ՀԺԿ-ն վճա­րել է այդ հե­ղաշր­ջում­նե­րի պատ­ճա­ռով»։ Նա հա­վե­լել է, որ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյունն այդ հարցն օ­րա­կարգ է մտց­րել՝ թաքց­նե­լու հա­մար այն փաս­տը, որ ինքն այլևս չի կա­րող ղե­կա­վա­րել Թուր­քիան։ «Մենք ժո­ղովր­դա­վա­րա­կան խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գը՝ որ­պես «Ազ­գե­րի միա­վո­րում» կներ­մու­ծենք այս եր­կիր»,- ա­սել է քե­մա­լա­կան­նե­րի ա­ռաջ­նոր­դը՝ նկա­տի ու­նե­նա­լով ՀԺԿ-ի և աջ «Լավ կու­սակ­ցու­թյան» (ԼԿ) միու­թյու­նը։ Ըստ նրա, «հա­վա­նա­կան հե­ղաշ­րջ­ման մա­սին ներ­քա­ղա­քա­կան այդ ինտ­րիգն իշ­խա­նու­թյունն ա­մեն ան­գամ օ­րա­կարգ է մտց­նում, երբ ՀԺԿ-ն մոտ է լի­նում կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րե­լուն»։
Բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­ներ Թուր­քիա­յի ներ­սում և դր­սում նշում են վեր­ջին եր­կու շա­բա­թում թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ լար­վա­ծու­թյան զգա­լի ա­ճը։ Ընդ ո­րում, այդ մի­տու­մը դուրս է գա­լիս «կա­ռա­վա­րու­թյունն ընդ­դի­մու­թյան դեմ» սո­վո­րա­կան հա­կա­մար­տու­թյան շր­ջա­նակ­նե­րից։ Ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան տե­սա­կե­տից Թուր­քիան եր­բեք չի ե­ղել լար­վա­ծու­թյու­նից զերծ եր­կիր, բայց ներ­կա­յիս ի­րադ­րու­թյու­նը տար­բեր­վում է նախ­կին­նե­րից։ ՈՒ­ժե­ղա­ցող բևե­ռաց­ման մի ան­կյու­նում են իշ­խող ԱԶԿ-ն ու նրա դաշ­նա­կից, նեո­ֆա­շիս­տա­կան ազ­գայ­նա­կան շարժ­ման կու­սակ­ցու­թյու­նը (ԱՇԿ), այ­սինքն, փաս­տո­րեն, «Բոզ կուրտ» («Գորշ գայ­լեր») հրո­սա­կախմ­բի պա­րագլ­խի կու­սակ­ցու­թյու­նը, մյու­սում՝ ընդ­դի­մա­դիր քե­մա­լա­կան ՀԺԿ-ն։ Լար­վա­ծու­թյու­նը բա­վա­կան նկա­տե­լի է այդ ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րի ղե­կա­վար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մե­ղադ­րանք են ներ­կա­յաց­նում ՀԺԿ-ին, թե այն փոր­ձում է կա­ռա­վա­րու­թյան դեմ հե­ղաշ­րջ­ման նոր փորձ հրահ­րել և «սադ­րել օ­տա­րերկ­րյա դա­վա­դիր­նե­րին», ո­րոնք նպա­տակ ու­նեն ոչն­չաց­նելու թուր­քա­կան տն­տե­սու­թյու­նը։
Սրու­թյու­նը լրաց­նում են նաև Էր­դո­ղա­նի ո­րոշ նախ­կին կու­սա­կից­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը։ Ա­պա­գա­յի կու­սակ­ցու­թյան (ԱԿ) ա­ռաջ­նորդ Ահ­մեթ Դա­վու­թօղ­լուն Թուր­քիա­յում հե­ղաշ­րջ­ման վտան­գի առ­կա­յու­թյան մա­սին կր­կին հայ­տն­ված պն­դում­նե­րը կո­չել է «դի­տա­վո­րյալ հո­րին­ված», ո­րոն­ցով իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են ու­շադ­րու­թյուն շե­ղել ու փո­խել հան­րու­թյան օ­րա­կար­գը, որ­պես­զի օ­րի­նա­կա­նաց­նեն ինք­նա­կա­լու­թյան ձգ­տու­մը։ Բա­ցի դրա­նից, Դա­վու­թօղ­լուն հե­տաքր­քր­վել է, թե Էր­դո­ղանն ար­դեն 45 օր ին­չու է բա­ցա­կա­յում Ան­կա­րա­յից, ե­թե հե­ղաշ­րջ­ման սպառ­նա­լիք կա. «Իշ­խող ԱԶԿ-ն, ինչ­պես և Էր­դո­ղա­նը մեկ աղ­մուկ են բարձ­րաց­նում հե­ղաշ­րջ­ման վտան­գի պատ­ճա­ռով՝ հեն­վե­լով ո­չինչ չար­ժե­ցող, գի­տա­կան հաս­տա­տում և բա­վա­կա­նա­չափ լրագ­րո­ղա­կան փաս­տարկ­ներ չու­նե­ցող հաշ­վետ­վու­թյու­նից վերց­րած ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի պա­տա­ռիկ­նե­րի վրա, մեկ ու­շադ­րու­թյուն են շե­ղում՝ ժո­ղովր­դին կոչ ա­նե­լով պայ­քա­րե­լու հե­ղաշ­րջ­ման վտան­գի դեմ ինչ-որ քաղ­գործ­չի ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյան պատ­ճա­ռով։ Նման վի­ճակն իս­կա­պես ող­բեր­գա­զա­վեշ­տա­կան է, ո­րով­հետև եր­կի­րը դարձ­նում են քա­րոզ­չու­թյան ու սադ­րան­քի դաշտ, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­րոզ­չու­թյու­նը տա­րա­ծո­ղի դեր են կա­տա­րում»։
Մենք ո­չինչ չենք հաս­տա­տի կամ հեր­քի։ Թուր­քերն ի­րար են մե­ղադ­րում. չէ՞ որ գոր­ծե­րի վի­ճա­կը կար­ծես թե հենց այդ­պի­սին է։ Նշենք փաս­տե­րը. 1) Էր­դո­ղա­նին և իշ­խող ԱԶԿ-ին քն­նա­դա­տում են և՛ ա­ջից, և՛ ձա­խից, ար­դեն գրում ու խո­սում են, որ Էր­դո­ղա­նը կա­ռա­վա­րու­թյու­նը ձևա­վո­րում է «ԱՄՆ-ի հա­մա­ձայ­նու­թյամբ», 2) Բիթ­լիս նա­հան­գի Ախ­լա­թի շր­ջա­նում ձեր­բա­կալ­վել են ԱԿ-ի ան­դամ­ներ, ո­րոնք դի­մակ­ներ ու թա­թախ­ման (պասի լուծման) ու­տե­լիք­ներ էին բա­ժա­նում, ին­չը գնա­հատ­վում է որ­պես «Դա­վու­թօղ­լուին վա­խեց­նե­լու գոր­ծո­ղու­թյուն», 3) շա­րու­նակ­վում են իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ժո­ղո­վուրդ­նե­րի Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան (ԺԺԿ) դեմ, ո­րի քուրդ ղե­կա­վար­ներն ա­ռաջ­վա պես կա­լան­քի տակ են։ Եվ, ինչ­պես աս­վում է, «չկա ծուխ ա­ռանց կրա­կի». ոչ ոք չի պն­դի, որ Ի­րա­քում, Սի­րիա­յում ու Լի­բիա­յում Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան փաս­տա­ցի պար­տու­թյուն­նե­րը չեն կա­րող հան­գեց­նել Թուր­քիա­յում իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան։
Բայց դա 2020 թ. մա­յի­սի Թուր­քիա­յին վե­րա­բե­րող ա­մեն ին­չը չէ։ Ըստ էու­թյան, Էր­դո­ղա­նից ի՞նչ էին պա­հան­ջում ա­ռա­ջա­տար ընդ­դի­մա­դիր քե­մա­լա­կան­նե­րը՝ կադ­րե­րի փո­փո­խու­թյուն ինչ­պես կա­ռա­վա­րու­թյու­նում, այն­պես էլ իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­սում։ Չի կա­րե­լի ա­սել, որ դա տրա­մա­բա­նա­կան պա­հանջ չէ. իս­կա­պես, ե­թե նա կր­կին վա­խե­նում է հե­ղաշր­ջու­մից, ա­պա դա­վա­դիր­նե­րին, ինչ­պես հարկն է, պետք է փնտ­րի իր շուր­ջը և զին­վո­րա­կան­նե­րի շր­ջա­նում, ո­րոնք 2020 թ. մար­տից սկ­սել են կտ­րուկ ար­տա­հայտ­վել այն բա­նի դեմ, որ Էր­դո­ղա­նը Սի­րիա­յում պա­տե­րազ­մի մեջ է խճճ­վել։ Թուրք գե­նե­րալ­նե­րը մար­տից Էր­դո­ղա­նին մե­ղադ­րում են, որ նա թուր­քա­կան բա­նակն օգ­տա­գոր­ծում է հօ­գուտ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի շա­հե­րի, մինչ­դեռ թուր­քե­րին բո­լո­րո­վին պետք չէր Սի­րիա­յի պա­տե­րազ­մին մաս­նակ­ցե­լը։ Սա­կայն մա­յի­սի 11-ին իր ընդ­դի­մա­դիր­նե­րի հաս­ցեին սպառ­նա­լիք­նե­րով հան­դես ե­կավ ար­դեն Էր­դո­ղանն ին­քը։ Իր հե­ռուս­տաե­լույ­թում նա հրա­պա­րա­կավ խոս­տա­ցավ հաղ­թա­հա­րել բո­լոր «օ­տա­րերկ­րյա դա­վադ­րու­թյուն­նե­րը», ո­րոնք ուղղ­ված են երկ­րի տն­տե­սու­թյան դեմ այն բա­նից հե­տո, երբ ազ­գա­յին ար­ժույթն ան­ցյալ շա­բաթ ռե­կոր­դա­յին ան­կում ու­նե­ցավ դո­լա­րի հա­մե­մա­տու­թյամբ։ Այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյամբ Էր­դո­ղա­նը հան­դես ե­կավ այն բա­նից մի քա­նի ժամ անց, երբ Թուր­քիա­յի ֆի­նան­սա­կան կար­գադ­րի­չը ո­րո­շեց ե­րեք ար­տա­սահ­մա­նյան բան­կե­րի (ֆրան­սիա­կան, ա­մե­րի­կյան և շվեյ­ցա­րա­կան) վրա­յից հա­նել երկ­րի շու­կա­յում գոր­ծառ­նու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ար­գել­քը։ Ըստ Էր­դո­ղա­նի, ար­տա­սահ­մա­նյան «խա­ղա­ցող­նե­րը» ձգ­տում են քայ­քա­յե­լու Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը և երկ­րի տն­տե­սա­կան կա­ռա­վա­րու­մը «վատ վի­ճա­կի մեջ» գցե­լու։ «Մենք գի­տենք այն թա­կարդ­ները լա­րող­նե­րի նենգ նպա­տակ­նե­րը, ո­րոնք դր­վում են մեր տն­տե­սու­թյան ու նրա ղե­կա­վար­ման դեմ»,- նշել է Թուր­քիա­յի նա­խա­գահն այն բա­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ նա­խա­գա­հում էր կա­ռա­վա­րու­թյան նիս­տում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 11606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ