Ապաշխարության այս ինչ
դռներ են
Բացվել մեր առաջ.
Դու վերջին անգամ կանչում ես մեզ, Տե՛ր,
Փրկվելու համար։
Սակայն դռները նեղ են անսահման
Անցնելու համար.
Հոգին հոժար է, մարմինը` տկար։
Այն կողմից լսվող օվսաննաները
Հազիվ են հասնում ցավից քարացած
մեր ականջներին,
Օգնի՜ր հասնել Քեզ, Տեր, օգնի՜ր չկորչել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ