ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արամո. Երկրում ատելության մթնոլորտ է

Արամո. Երկրում ատելության մթնոլորտ է
06.07.2020 | 16:52

Օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները, չի եղել հանրային քննարկում՝ «Անդրադարձ»
հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին: Նա նշել է՝ նորմալ է, որ գույքահարկը բարձրանում է, բայց պետք է հասկանալ՝ ինչ մոտեցմամբ է արվում, պետք է հաշվի առնել սոցիալական վիճակը, վճարունակությունը: «Ութ անգամ գույքահարկը բարձրացնում են, ինչ անեմ՝ մի ամիս հաց չուտե՞մ»,-նշել է նա:


Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ովքեր չեն կարող գույքահարկը վճարել, կարող են բնակարանները վաճառել, այլ տեղում բնակարան ձեռք բերել, Արամոն ասել է. «Պատգամավո՞րը պետք է որոշի՝ ես ծախեմ, գնամ, ուր մնամ»: Նա ընդգծել է, թե Կենտրոն վարչական շրջանում դեռ ԽՍՀՄ ժամանակներից բնակվել են նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ: Անդրադառնալով Երևանի պատմամշակութային շենքերի նկատմամբ վերաբերմունքին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ «Ֆիդուսի» տարածքին վերաբերող հայտարարությանը, թե հսկայական գումարներ են ներդրվել, կառուցապատողներն էլ արդեն վճարել են բնակիչներին, Արամոն ասել է. «Քանդե՛ք, ինչ ասեմ: Մի օր էլ կասեն՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն էլ քանդենք, ինչ կա, քանդենք, որովհետև սեփականատերերը առել են։ Երևանում այսօր 100 տարվա շենք1-2 հատ է մնացել, հետո ասում ենք՝ 2700 տարեկան Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը: Թող քանդեն, տեսնեմ՝ ուր են հասնելու»,-ասել է նա: Նրա խոսքով՝ տարբեր դաշտեր են գոյացել. «Արդեն հոգնել եմ սև-սպիտակ, թաց-չոր, կանաչ, կարմիր, դեղին… Եթե ուզում ենք պետականություն, երկիր ստեղծել, պետք է գործով մեկս մյուսին հարգենք, կարողանանք ներողություն ասել, ամեն մեկս սխալական ենք մեր կյանքում։ Ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա, մեկը սրան է ասում, մյուսը՝ նրան»,-ասել է նա, ապա հավելել, թե սոցցանցերում մեկնաբանությունների տեսքով տարածվում է նշված բացասական մթնոլորտը: Նա նշել է, թե փոփոխություններ է պետք կատարել հարկային դաշտում, հնարավորություններ տրամադրել գյուղացիներին:


Արամոն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ նշելով, թե համավարակի ընթացքում խնդիրներ են առաջացել արվեստագետների, մշակութային գործիչների համար, որոնք պետական համակարգում չեն աշխատում:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ