Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՈՒՂԵՂԻ ՉԱՓԵՐԻՑ Է ԿԱԽՎԱԾ

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՈՒՂԵՂԻ ՉԱՓԵՐԻՑ Է ԿԱԽՎԱԾ
19.07.2011 | 00:00

90-ականների սկզբին բրիտանացի մարդաբան Ռոբին Դանբարը, ուսումնասիրելով տարբեր բարձրակարգ կենդանիների «շփումների շրջանակը», նկատեց հետևյալ օրինաչափությունը. որքան մեծ է կենդանու ուղեղը, այնքան մեծ թվով առանձնյակներ են մտնում նրա «շփման շրջանակի» մեջ։ Նա կազմեց ուղեղի չափսից «ընկերների» թվի կախման աղյուսակը և այն տարածեց մարդկանց վրա։ Մարդկանց համար արժեքը կազմեց 150 կայուն սոցիալական կապ։
Վերջին ժամանակներս մեծ ճանաչում են գտել բազմաթիվ սոցիալական ցանցերը, և վիրտուալ ընկերների` ֆրանդների, թիվը հաճախ անցնում է 150-ից։ Հարց է առաջացել` կարո՞ղ են, արդյոք, սոցցանցերն այնքան ուժեղ ազդեցություն գործել, որ փոխեն առավելագույն թվով սոցիալական կապեր։
Ամերիկացի գիտնական Բրունո Հոնկալվեսը և Ինդիանայի համալսարանի նրա գործընկերները որոշեցին հետազոտել այդ խնդիրը։ Գիտնականները հանգեցին այն հետևության, որ այսօրվա դրությամբ մարդկությունը չի կարողացել հաղթահարել «Դանբարի սահմանափակումը»։ Հեղինակները չորս տարի շարունակ ուսումնասիրել են «Twitter» ցանցի ավելի քան երեք միլիոն օգտառուների փոխադարձ կապերը։ Որպես սոցիալական կապի առկայության ցուցանիշ, ավելի հեշտ է հետևել ընթացքին, բայց, ինչպես արդարացիորեն նշում են գիտնականները, դա բավարար չէ։ Նրանց կարծիքով, պետք է տեղի ունենա անմիջական շփում, հաղորդագրությունների կանոնավոր փոխանակություն։ Հետազոտողներին միայն այդպիսի, ավելի ամուր սոցիալական կապեր էին հետաքրքրում։ Հոնկալվեսն ու նրա գործընկերները վերակառուցում էին բոլոր երեք միլիոն փորձարկվողների սոցիալական ցանցը և հետևում, թե ինչպես է այն վերափոխվում։
Գիտնականների դիտարկմամբ, երբ մարդիկ սկսում են օգտվել «Twitter»-ից, ընկերների թիվը սկզբում աճում է մինչև որոշակի սահմանի հասնելը։ Այնուհետև, ոչ այնքան կարևոր օգտառուների հետ շփումն ավելի ու ավելի է նվազում, և մարդիկ կենտրոնանում են նրանց վրա, ում հետ կապերն ավելի ամուր են։ Որքա՞ն է այն կապերի թիվը, որոնք անհրաժեշտ են «հագենալու» համար։ Ինչպես պարզել են գիտնականները, այն տատանվում է 100-ի և 200-ի միջև, ինչպես կանխատեսել էր Դանբերը։ Միանգամայն հավանական է, որ ապագայում համացանցը, այնուամենայնիվ, կհանգեցնի ավելի մեծ թվով մարդկանց հետ բարեկամություն անելու (թեկուզ և վիրտուալ) մարդու հնարավորությունների ընդլայնմանը, հնարավոր է, ուղեղի մերձեցման հաշվին։
Ինչպե՞ս շատ ընկերներ ճիշտ հավաքել սոցիալական ցանցում.
1. Նախ հարկավոր է ճիշտ կազմել սեփական դիմանկարը։ Շատ կարևոր է հաջող լուսանկարի առկայությունը։ Չարժե մի ինչ-որ կեղծ լուսանկար վերցնել համացանցից։ Դա անհարգալից վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր կցանկանան ձեզ հրավիրել ընկերանալու։ Եթե ինչ-որ պատճառով դուք չեք կարող բեռնել ձեր անձնական լուսանկարը, ապա կարելի է օգտվել մի որևէ գեղեցիկ պատկերից։ Բացի այդ, դիմանկարի սյունակները կազմելիս աշխատեք դրանք լրացնել լրիվ։ Դա նպաստում է էջի հաճախումների ավելացմանը, քանի որ որոնման դեպքում ձեր դիմանկարն ավելի հաճախ կհայտնվի պահանջարկի դաշտում։ Ողջույնի գրագետ խոսքի զետեղումը ևս նպաստում է հաջողությանը։ Բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն գրավելու ավելի շատ ընկերների։
2. Հաջորդ քայլը սեփական վարկանիշի բարձրացումն է։ Այն պետք է 100 տոկոսից ցածր լինի։ Վարկանիշը բարձրացնելիս աշխատեք չափը չանցնել։ Որքան բարձր է վարկանիշի մակարդակը, այնքան հաճախ է հարցաթերթիկն ընկնում որոնման դաշտ, այնքան ավելի մեծ է ընկերների թիվն ավելացնելու հավանականությունը։
3. Հիմա ձեռնամուխ ենք լինում ընկերների հավելմանը։ Նկատի ունեցեք. այս գործառույթը սահմանափակում ունի` կախված ցանցի տեսակից։ Բայց դա վատ չէ։
4. Հաջորդ քայլը մուտքն է մեծ քանակությամբ խմբեր և հաճախակի շփումները դրանց շրջանակներում։ Անգամ եթե դուք ցածր վարկանիշ ունեք, ապա խմբերում ունեցած ակտիվության շնորհիվ ձեզ հաճախ կնկատեն։ Խմբերի ակտիվ մասնակիցը շատ ավելի հետաքրքիր է, քան պասիվը։ Իսկ եթե նա նաև բազմակողմանի զարգացած է...
5. Եվ, վերջապես, ևս մեկ եղանակ։ Արդյունավետ է, բայց, չգիտես` ինչու, քիչ է օգտագործվում։ Էությունն այն է, որ դուք ստեղծում եք ձեզ աջակցող մարդկանց խումբ։ Դա արվում է հենց ձեր ընկերների անունից, կամ երկրորդ հարցաթերթիկն է ստեղծվում։ Խմբում զետեղում եք ձեր լավագույն լուսանկարներն ու ձեզ նկարագրում եք այնպես, որ այդ ամենն ընթերցող մարդիկ չեն կարող անտարբեր մնալ և չաշխատել ընկերանալ ձեզ հետ։ Այդ եղանակի շնորհիվ կարելի է բավականին մեծ թվով ընկերների հրապուրել։
Հաջողություն ձեզ։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ