Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարևորը՝ «կատաղածները շատ արագ գտնվեն ու համապատասխան պատվաստում անցնեն»

Կարևորը՝ «կատաղածները շատ արագ գտնվեն ու համապատասխան պատվաստում անցնեն»
12.08.2008 | 00:00

ԶԶՎԵՑՐԻՆ, ԷԼԻ...
Սափրագլուխները կատաղել են: Ավելի ճիշտ` նրանց տերերն են կատաղել: Ինչպես միշտ, այսինքն: Նոր բան չի: Այս անգամ ուղղակի բոլոր չափերն են անցել: Նախ` օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական լրագրող Լուսինե Բարսեղյանի ծնողների տուն են «բարեկամական այց կատարել»` որպես այդ խմբագրության աշխատակիցներ ներկայանալով, իսկ արդեն հետո` մնացածը: Կամ այն, ինչ երեկ վաղ առավոտ է տեղի ունեցել:
Լուսինեն պատմում է, որ երբ երեկ առավոտյան ժ. 9-ի սահմաններում դուրս է եկել ծնողների տնից (իսկ հատկապես այդ «թիրախն ընտրելու» հանգամանքը բացատրվում է այն բանով, որ իր և ամուսնու բնակարանը, ի տարբերություն ծնողների բնակարանի, շատ բանուկ վայրում է գտնվում. անցուդարձ անողները հաստատ շատ կլինեին), շենքից դուրս գալուն անմիջապես հետևել է իր վրա հարձակումը: «Հարձակվել են հետևից` սև և սպիտակ մայկայով երկու հաստավիզ` սափրագլխի ֆիզիոնոմիայով»:
Պատկերացրիք, չէ՞, ուր ենք հասել. երկու հաստավիզ անասուն վաղ առավոտ փողոցում ծեծում են երկու երեխաների մորը, կնոջը ու շատ հանգիստ ծլկում են։ «Որովհետև իրենք համարձակություն չունեն դիմացդ կանգնեն ու նայեն աչքերիդ», պարզաբանում է Լուսինեն, որը դեռ կեսօրին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում էր և «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի վկայությամբ` դեմքին, մարմնին կապտուկներ ուներ: Մեզ հաջողվեց իմանալ, որ նյութը գրելու պահին, այսինքն` օրվա երկրորդ կեսին էլ, Լուսինեն դեռ ուժգին գլխացավեր ուներ, վատ էր զգում իրեն, իսկ կատարվածը, մանավանդ վերոհիշյալ «սափրագլխային այցի ֆոնին», իր մասնագիտական գործունեության հետ էր կապում: «Վերջին շրջանում ես շատ սուր նյութեր եմ գրել Մխչյանի Մկան մասին, Լֆիկի մասին. ուղղակի համոզված եմ, որ նրանցից մեկի, առավել հավանական է` Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն է սա: Բայց եթե հույս ունեն, որ վախեցրին մեզ, սխալվում են: Եթե առաջ, զուտ մարդկային զգացմունքներից ելնելով, ինչ-որ բան էլ ենք գրել, հիմա արդեն ավելի սուր նյութեր եմ գրելու, և ամեն բան ներկայացնելու ենք այնպես, ինչպես կա»,- ասում է «ՀԺ» թղթակիցը: Ի դեպ, թե ում «կատաղած-քսի տված շան» ձեռքի գործն է կին լրագրողին «քացու տակ առնելու այս փառավոր գաղափարը», մեզ քիչ է հետաքրքրում: Կարևորը` «կատաղածները շատ արագ գտնվեն ու համապատասխան պատվաստում անցնեն»: Զզվեցրին, էլի, ինչքա՞ն կարելի է…
Գ.Ս.
Հ.Գ. Ի դեպ, երբ փորձեցինք Լուսինեից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ իր ինքնազգացողության, հնարավոր «հայտնաբերումների» մասին, պարզվեց` նրան քննիչներ էին այցելել հիվանդանոց: Այդուհանդերձ, ավելի ուշ հասցրինք ճշտել, որ նրան այցելած ոստիկանները վաղն արդեն դատաբժշկական ուղեգիր կտրամադրեն լրագրողին, և որ բժշկական զննման արդյունքում, ակնհայտ կապտուկներից բացի, նրա մոտ գլխի սալջարդ և հեմատոմա է հայտնաբերվել: Ինչ վերաբերում է հնարավոր կազմակերպիչներին, Լուսինեն ոչ միայն երրորդ անձի` Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի կամ «Թոխմախի Մհերի» անունը տվեց, այլև չբացառեց, որ «այս ամենում պետական մատը խառը լինի»: «Ցավոք, ես վատ էի զգում ինձ, ու ոչ մի լրատվամիջոցով այդ պահը չֆիքսվեց, բայց չեմ բացառում, որ սա նաև ԿԳԲ-ի սարքած գործը լինի. շատ է նման հնչակների Նարեկի, մյուսների հետ կատարվածին»,-ասաց լրագրողը:

Դիտվել է՝ 7050

Մեկնաբանություններ