Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի Դիմումը ՀՀ Ազգային Ժողովին և Արտաքին գործոց նախարարությանը

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի Դիմումը ՀՀ Ազգային Ժողովին և Արտաքին գործոց նախարարությանը
07.10.2019 | 21:46

Վերջին տասնամյակի ընթացքում լրացան հայ ժողովրդի համար մի շարք ամենաողբալի իրադարձությունների տարբեր տարեդարձներ, որոնց նշանակությունը և օգտագործման անհրաժեշտությունը առավելագույնս լղոզվեցին և զրոյացվեցին նշված անցքերի հեղինակների կողմից ղեկավարվող մեզ իշխողների և դրանց հաճկատարների միջոցով:


Բազմաթիվ պաշտոնյաներ քարոզում էին մեզ, որ 1987 – 1992 թվականների դեպքերը ցեղասպանություն որակելը արժեզրկում է 1915 -ի Եղեռնի նշանակությունը: Իսկ մեծ տերությունների կողմից անպատժելիության ապահովման պարագայում ո՞րն է այդ արժեքը, եթե դրանից հետո` ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին, Ադրբեջանական ԽՍՀ-ում 1987-ի Չարդախլուի բռնի հայաթափումից սկսած մինչև 1992-ը հայ բնակչության դեմ ծավալվեցին ցեղասպանական գործողություններ, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ հազարավոր հայեր, տեղահանվեցին, ունեզրկվեցին, ցրվեցին աշխարհով մեկ և փախստական դարձան ավելի քան 700 հազար հայեր:


Հայաստանի Հանրապետության իշխանավորները չդատապարտցին Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, չբողոքեցին հայ փախստականների իրավունքների նկատմամբ մինչ օրս շարունակվող միջազգային կառույցների կողմից ոտնահարման քաղաքականությունը, այն դեպքում, երբ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում իրականացված ցեղասպանության մասին են վկայում հետևյալ փաստաթղթերը.
Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1990 թ. փետրվարի 13-ի որոշումը «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն:


Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի
09.1989 թվի N 1597-XI համատեղ որոշումը` «Ադրբեջանական ԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, Հայկական ԽՍՀ սահմանային շրջաններում հայ ազգաբնակչության և խորհրդային բանակում հայազգի զինծառայողների անվտանգության ապահովման խնդիրների մասին»;
12.1989 թվի N 1651-XI համատեղ որոշումը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մասին»:
Նաև` ՀՀ Ազգային Ժողովում 2008-ին ներկայացված Հայտարարության նախագիծը` Պ-412-24.12.2008-Ահ-012/0՝ «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես Ցեղասպանություն ճանաչման մասին»:


Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել հիշատակված ցեղասպանական գործողությունների վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ,
դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին պահանջով, որ նշված փաստաթղթերի և բազմաթիվ վկայությունների հիման վրա իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված սպանությունների, ջարդերի, էթնիկ զտումների և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ բռնի տեղահանությունների քաղաքականությանը և ճանաչել դա որպես ցեղասպանության շարունակություն՝ դրանից բխող բոլոր հետևանքների վերացմամբ` միջազգային կոնվենցիայի նորմերին համապատասխան:
ՀՀԱրտաքին Գործոց Նախարարությանը այն պահանջով, որ հիմնավորվեն այսպես կոչված «Ղարաբաղյան հակամարտության» կարգավորման իրավական հիմքերը ՝ հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի կերպով արտաքսված և միջազգային կառույցների լուռ աջակցությամբ ամբողջ աշխարհով ցրված 700.000 հայ փախստականների իրավունքները և այդ իրավունքների վերականգման համար պահանջել փոխհատուցում Ադրբեջանի իշխանություններից:
Հայերը, որոնք Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծման ժամանակ հռչակվել էին որպես տիտղոսային ազգ` Ադրբեջանի Հանրապետությունից փոխհատուցման իրավունք ունեն:


Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
04.10. 2019թ.
Նամակը ՀՀ ԱԺ և ՀՀ ԱԳՆ ուղարկվել է 07.10.2019թ.

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ