Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հրայր Թով­մա­ս­յա­նի նկատ­մամբ քա­ղա­քա­կան և տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ է տար­վում. նա խան­գա­րում է վար­չա­պետ Փա­շի­ն­յա­նին»

«Հրայր Թով­մա­ս­յա­նի նկատ­մամբ  քա­ղա­քա­կան և տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ է տար­վում. նա խան­գա­րում է վար­չա­պետ Փա­շի­ն­յա­նին»
08.10.2019 | 00:38
Խոր­հր­դա­րանն օ­րեր ա­ռաջ հա­վա­նու­թյան ար­ժա­նաց­րեց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը վայր դնե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը, թեև վեր­ջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նո­ղը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը պետք է լի­նի՝ 30-օ­րյա ժամ­կե­տում: Խոր­հր­դա­րա­նա­կան «Իմ քայ­լը» մե­ծա­մաս­նու­թյու­նից զատ, այս նա­խագ­ծին կողմ էր նաև «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը: «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նը» թեև մաս­նակ­ցում էր հար­ցի քն­նարկ­մանն ու նշում, որ նա­խա­գիծն ի­րա­վա­բա­նո­րեն թե­րի է, ոչ հիմ­նա­վոր, փակ, գաղտ­նի քվեար­կու­թյա­նը, ինչ­պես նա­խա­պես հայ­տա­րա­րել էր, չմաս­նակ­ցեց: «Ի­րա­տե­սը» փոր­ձեց հաս­կա­նալ, թե հար­ցի վե­րա­բե­րյալ ինչ դիր­քո­րո­շում ու­նեն ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը:
Քրիս­տո­նեա-ժո­ղովր­դա­կան վե­րած­նունդ կու­սակ­ցու­թյան փոխ­նա­խա­գահ ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՀԱ­ՐՈ­ՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ ե­թե կենտ­րո­նա­նանք ոչ թե Հրայր Թով­մա­սյա­նի ան­ձի, այլ երևույ­թի վրա, ա­պա անհ­նար է չն­կա­տել՝ իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը, որ միա­հե­ծան ղե­կա­վա­րում է օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րը, այժմ էլ ո­րո­շել է դա­տա­կան հա­մա­կարգն ի­րեն են­թար­կեց­նել:
«Իշ­խա­նու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման ներ­կա մո­դե­լով ստեղծ­վել են բո­լոր պայ­ման­նե­րը, որ կա­ռա­վար­ման բո­լոր մար­մին­նե­րը են­թարկ­վեն մի ու­ժի: Ան­կախ դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու միակ ռեալ տար­բե­րա­կը դա­տա­վոր­նե­րի վե­րին օ­ղակ­նե­րի ու­ղիղ ընտ­րու­թյուն­ներն ու երդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րի ինս­տի­տուտ ու­նե­նալն է։ Ժո­ղո­վուր­դը պի­տի գի­տակ­ցի, որ, ան­ձեր փո­խե­լով հա­մա­կարգ փո­խելն անհ­նար է, և ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րից պա­հան­ջի քա­ղա­քա­կան կամք դրսևո­րել ու հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի գնալ, ոչ թե ծա­փա­հա­րի իր հա­մար էա­կան ո­չինչ չփո­խող պաշ­տոն­նե­րում ան­ձե­րի փո­փո­խու­թյուն­նե­րին»,- ա­սում է Հա­րո­յա­նը:
«Սաս­նա ծռեր» հա­մա­հայ­կա­կան կու­սակ­ցու­թյան մա­մու­լի քար­տու­ղար ՎԱ­ՀԱԳՆ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԸ նշում է, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը լու­ծար­վե­լու են­թա­կա է որ­պես հա­կա­սահ­մա­նադ­րա­կան մար­մին, իսկ դրա ան­դամ­նե­րը իշ­խա­նու­թյան յու­րաց­մա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար պետք է քրեա­կան հե­տապ­նդ­ման են­թարկ­վեն: «Ազ­գա­յին ժո­ղո­վի մե­ծա­մաս­նու­թյու­նը փոր­ձում է խնդ­րի մաս­նա­վոր լուծ­ման հաս­նել՝ հե­ռաց­նե­լով, ըստ ի­րենց, ա­մե­նավ­տան­գա­վոր սու­բյեկ­տին։ Ար­դյո՞ք Հրայր Թով­մա­սյա­նը մեր իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նող­նե­րից մեկն է և են­թա­կա է պաշ­տո­նազ­րկ­ման ու քրեա­կան հե­տապ­նդ­ման, միան­շա­նակ՝ ա­յո։ Ար­դյո՞ք Ազ­գա­յին ժո­ղո­վը գոր­ծում է մեր ժո­ղովր­դի կող­մից ի­րեն տր­ված ման­դա­տի և երկ­րում սահ­մա­նադ­րա­կան կար­գի ու ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյան հաս­տատ­ման անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­վա­րար գի­տակ­ցու­թյամբ, միան­շա­նակ՝ ոչ։ Մի կող­մից, բո­լորս հաս­կա­նում ենք, որ նախ­կին հան­ցա­վոր ռե­ժի­մի մնա­ցորդ­նե­րից պետք է ժամ ա­ռաջ ա­զատ­վել և լծ­վել նոր Սահ­մա­նադ­րու­թյան և այդ նոր Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խանշ­ված ինս­տի­տուտ­նե­րի ստեղծ­ման գոր­ծին, մյուս կող­մից, երկ­րում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի չկա­յա­ցա­ծու­թյան հետևան­քով ստիպ­ված ենք լի­նում հա­մա­կերպ­վել իշ­խող ու­ժի կող­մից բո­լոր ինս­տի­տուտ­նե­րում իշ­խա­նու­թյան կենտ­րո­նաց­ման գոր­ծըն­թա­ցի հետ։ Հա­ջող­ված եր­կր­նե­րում այս խն­դի­րը լուծ­վել է առն­վազն եր­կու քա­ղա­քա­կան բևեռ­նե­րի առ­կա­յու­թյամբ։ Դա թույլ չի տվել որևէ կող­մի հաս­նել բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյան, և հա­սա­րա­կու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է տվել պաշտ­պա­նել իր ֆուն­դա­մեն­տալ ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­նե­րը։ Մեր ժո­ղո­վուր­դը պետք է գի­տակ­ցի, որ ա­ռանց առն­վազն եր­կու բևե­ռի հնա­րա­վոր չէ երկ­րում ստեղ­ծել սահ­մա­նադ­րա­կան վի­ճակ, իսկ դա նշա­նա­կում է, որ առ­կա Ազ­գա­յին ժո­ղո­վը պետք է հե­ղա­փո­խու­թյան օ­րա­կարգն ա­վար­տին հասց­նի, ընտ­րու­թյուն­նե­րի և կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին նոր օ­րենք­ներ ըն­դու­նի, նաև նոր Սահ­մա­նադ­րու­թյուն անց­կաց­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյուն հան­դես բե­րի, անց­կաց­նի նոր ընտ­րու­թյուն­ներ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ոչ թե հնա­րա­վո­րինս շատ ձայն տա­նել, այլ հնա­րա­վո­րինս ա­ռողջ Ազ­գա­յին ժո­ղով ձևա­վո­րել։ Իսկ միաբևեռ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րում ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գեր չեն լի­նում»,- ա­սում է Վա­հագն Ա­վա­գյա­նը:
«Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ ՀԱՅԿ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հա­մոզ­մամբ՝ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը, միան­շա­նակ, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է, ո­րը սկս­վել է 2018-ի գար­նա­նը: Հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ, ա­սում է նա, ի­րենք ոչ թե մեկ ան­ձի, այլ ամ­բողջ հա­մա­կարգ են մեր­ժել՝ իր բո­լոր դրսևո­րում­նե­րով: «Սա պար­զա­պես կի­սատ մնա­ցած քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է: Մենք ու­նենք մի դա­տա­կան հա­մա­կարգ, ո­րը վեր­ջին մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րում զբաղ­ված է ե­ղել մեզ՝ քա­ղա­քա­ցի­նե­րիս, պատ­ժե­լով, այն գոր­ծում էր մեր դեմ, ոչ թե հա­նուն ար­դա­րու­թյան: Եվ ե­թե ան­գամ դա­տա­կան հա­մա­կարգն այ­սօր­վա տես­քով իշ­խող ու­ժից ան­կախ լի­նի, ա­պա այն շա­րու­նա­կե­լու է կախ­վա­ծու­թյան մեջ լի­նել նախ­կին­նե­րից և ծա­ռա­յե­լու է նրանց շա­հե­րի սպա­սարկ­մա­նը: Հետևա­բար, մեզ պետք են դա­տա­կան հա­մա­կար­գի ի­րա­կան ու հիմ­նա­րար բա­րե­փո­խում­ներ, ին­չի ար­դյուն­քում կու­նե­նանք մի ինս­տի­տուտ, ո­րի ա­ռա­քե­լու­թյունն է լի­նե­լու ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան հաս­տա­տումն ու ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը,- նշում է ՔՈ ան­դա­մը:- Քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով՝ գու­ցեև օ­րենք­ներ լի­նեն, ըստ ո­րոնց՝ Հրայր Թով­մա­սյա­նի շուրջ կա­տար­վո­ղը ո­րակ­վի որ­պես քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման մե­ղադ­րանք իշ­խող ու­ժին: Այս խն­դի­րը պետք է լուծ­վեր հե­ղա­փո­խա­կան տրա­մա­բա­նու­թյամբ՝ ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Ցա­վոք, այ­սօր­վա իշ­խող ու­ժը կի­սատ է թո­ղել հե­ղա­փո­խու­թյու­նը և ի­րեն բնո­րոշ կի­սատ-պռատ գոր­ծե­լաո­ճի հա­մա­ձայն էլ լու­ծում է նաև ՍԴ նա­խա­գա­հի և ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի կա­յաց­ման խն­դի­րը»:
Ինչ վե­րա­բե­րում է ան­կախ դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լուն, ա­պա, ըստ մեր զրու­ցակ­ցի, հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նում որևէ էա­կան քայլ չի կա­տար­վել այդ հա­մա­կար­գի ձևա­վոր­ման ու կա­յաց­ման ուղ­ղու­թյամբ, բա­ցի այն պն­դու­մից, որ վար­չա­պե­տը դա­դա­րեց­րել է դա­տա­վոր­նե­րին զան­գե­լու պրակ­տի­կան, ինչն անհ­րա­ժեշտ, բայց ոչ բա­վա­րար պայ­ման է:
«Ռե­ֆոր­միստ­ներ» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ՎԱ­ՀԱՆ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցում ի­րա­կան որևէ տարր չի տես­նում: «Միան­շա­նակ քա­ղա­քա­կան հարց է, և նոր իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն գնով ցան­կա­նում են ա­զատ­վել նրա­նից: Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րած երկ­րում ոչ մի հա­մա­կարգ չի կա­րող ան­կախ լի­նել, դա ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է: Պե­տու­թյան կեն­սա­կան խն­դիր­նե­րը վեր­ջին պլան են մղ­ված, փո­խա­րե­նը իշ­խա­նու­թյունն ա­մեն գնով պա­հե­լու խն­դիր կա: Ա­վե­լին՝ քա­ղա­քա­կան կուր­սի հետ ան­հա­մա­ձայ­նու­թյուն հայտ­նող­նե­րին դա­վա­ճա­նի պի­տա­կա­վո­րում են տա­լիս: Այս ըն­թաց­քում ինչ ա­սես, որ չտե­սանք՝ աղմ­կոտ դա­տա­վա­րու­թյուն­ներ, հրա­ժա­րա­կան­ներ, ինք­նաս­պա­նու­թյան դեպք, ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ, փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ, հար­ձա­կում­ներ ԶԼՄ- նե­րի վրա և այլն: Բայց երբ ինչ-որ բա­նի չա­փա­բա­ժի­նը շատ է լի­նում, նույ­նիսկ ա­մե­նաազ­դու դե­ղա­մի­ջո­ցը չի դար­մա­նում: Այս պա­րա­գա­յում դժ­վար չէ հաս­կա­նալ, թե Հա­յաս­տանն ուր է գնում: Ա­մե­նուր հան­դի­պող բա­ցա­սա­կան այդ է­ներ­գիան իր ճա­նա­պար­հին հան­դի­պող ա­մեն ինչ կոր­ծա­նե­լու է: Եվ այս ամ­բողջ նե­գա­տի­վի հե­ղի­նակն ու սնու­ցո­ղը մեկ անձ է՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Նա չի հա­մա­կերպ­վում ի­րա­կա­նու­թյան, քն­նա­դա­տու­թյան ու ար­դեն ինքն իր հետ»,- ա­սում է Վա­հե Բա­բա­յա­նը:
Նա վս­տահ է՝ Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ քա­ղա­քա­կան և տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ է տար­վում, քա­նի որ նա խան­գա­րում է վար­չա­պետ Փա­շի­նյա­նին, քա­նի որ չի դար­ձել թավ­շյա իշ­խա­նու­թյան դա­տա­վոր:
«Դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­լուց, այս­պես կոչ­ված, վե­թին­գից և դա­տա­կան հա­մա­կար­գում մյուս գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյու­նը փոր­ձե­լու է ՍԴ-ն իր ձեռ­նա­ծու դա­տա­րա­նը դարձ­նել: Դրա հա­մար ա­նե­լու են հնա­րա­վո­րը, որ ա­զատ­վեն Հրայր Թով­մա­սյա­նից. ինչ­քան շուտ ա­զատ­վեն, այն­քան ի­րենց ծրագ­րերն ա­վե­լի ա­րագ կյան­քի կկո­չեն»,- շեշ­տում է Վա­հե Բա­բա­յա­նը:
Ինչ վե­րա­բե­րում է դա­տա­կան ան­կախ հա­մա­կարգ ու­նե­նա­լուն, «Ռե­ֆոր­միստ­նե­րի» ա­ռաջ­նոր­դը հռե­տո­րա­կան հարց է բարձ­րաց­նում՝ դա­տա­կան հա­մա­կարգն ինչ­պե՞ս կա­րող է ան­կախ գոր­ծել, երբ վար­չա­պե­տի կո­չով շր­ջա­պա­տում են այն, խա­թա­րում դա­տա­վոր­նե­րի աշ­խա­տան­քը: Դա վառ ա­պա­ցույցն է այն բա­նի, որ այդ օր­վա­նից Հա­յաս­տա­նում դա­դա­րե­ցին ան­կախ դա­տա­րան­ներ լի­նել: «Հա­մոզ­ված եմ՝ հա­ջոր­դը լի­նե­լու են 4-րդ իշ­խա­նու­թյու­նը, ՀԿ-ներն ու կու­սակ­ցու­թյուն­նե­րը: Բո­լոր նրանք, ով­քեր հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գոր­ծո­ղու­թյուն են ի­րա­կա­նաց­րել, վաղ թե ուշ պա­տաս­խա­նատ­վու­թյան են կանչ­վե­լու: Այս էյ­ֆո­րիան, այս իշ­խա­նու­թյուն­ներն ան­ցո­ղիկ են, բայց Սահ­մա­նադ­րու­թյու­նը, պե­տու­թյունն ու օ­րենք­նե­րը՝ մնա­յուն»,- ամ­փո­փեց Բա­բա­յա­նը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ