Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չտար­վել ա­մե­նից խե­լա­ցիի ու ազ­նի­վի մո­լուց­քով, թույլ չտալ դա­սա­կան այդ սխա­լը»

«Չտար­վել ա­մե­նից խե­լա­ցիի ու ազ­նի­վի մո­լուց­քով, թույլ չտալ դա­սա­կան այդ սխա­լը»
15.11.2019 | 01:05

«Բարձ­րա­գույն կր­թու­թյան մա­սին» օ­րեն­քի նա­խա­գի­ծը, որն ըն­դա­մենն աշ­խա­տան­քա­յին փաս­տաթղ­թի տեսք ու­նի դեռևս և ան­գամ Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով չի ներ­կա­յաց­վել, ար­դեն մի քա­նի ան­գամ դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք է տվել: Սկզ­բում դրանք կապ­ված էին բու­հե­րի կա­ռա­վար­ման, այ­նու­հետև՝ ռեկ­տոր­նե­րի ընտ­րու­թյան, այժմ էլ՝ հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցու­մը բու­հե­րում ոչ պար­տա­դիր դարձ­նե­լու հետ: Հա­յոց լե­զուն, գրա­կա­նու­թյու­նը և պատ­մու­թյու­նը ա­ռար­կա­յա­ցան­կից չհա­նե­լու պա­հան­ջով օ­րեր շա­րու­նակ մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ տա­րաբ­նույթ բո­ղո­քի ակ­ցիա­ներ են կազ­մա­կեր­պում՝ թե՛ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան առջև, թե՛ Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, թե՛ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ: ՈՒ­սա­նող­նե­րի նախ­նա­կան պա­հան­ջը, այն է՝ հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի ոչ պար­տա­դիր ու­սուց­ման դրույ­թը վե­րաց­նել դեռևս աշ­խա­տան­քա­յին փաս­տաթղ­թում, այժմ վե­րա­փոխ­վել է՝ նրանք պա­հան­ջում են նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը:
Խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, ԱԺ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ ՀՈՎ­ՀԱՆՆՍ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆՆ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց, որ թեև ե­րի­տա­սարդ­նե­րի ի­րա­վունքն է ինչ-որ բա­նի դեմ բո­ղո­քե­լը, բայց նրանց պա­հան­ջը հիմ­նա­վոր­ված չէ: Ըստ նրա՝ ու­սա­նող­նե­րը կա­րող էին բո­վան­դա­կա­յին դաշ­տում քն­նար­կում ծա­վա­լել, բայց նրանք մաք­սի­մա­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով են հան­դես գա­լիս:


«Դրա­նով ոչն­չի չեն հաս­նե­լու: Ճիշտ կլի­ներ՝ ի­րենց պա­հանջ­ներն ու խն­դիր­նե­րը հս­տակ ձևա­կեր­պեին: Նա­խա­գի­ծը դեռևս քն­նարկ­ման փու­լում է, ո­չինչ վերջ­նա­կան չէ: Երբ հար­ցե­րը բո­վան­դա­կա­յին տե­սան­կյու­նից չեն քն­նարկ­վում, այս ա­մե­նի մեջ քա­ղա­քա­կա­նաց­վա­ծու­թյուն չտես­նե­լը միամ­տու­թյուն է: Ինչ վե­րա­բե­րում է ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից նշ­վող բո­վան­դա­կա­յին մի քա­նի խն­դիր­նե­րին, ա­պա ա­սեմ՝ դրանք հիմ­նա­կա­նում ի­մաս­տա­զուրկ են: Փոր­ձում են ցույց տալ, թե նա­խա­րա­րու­թյու­նը դեմ է ազ­գայ­նա­կան ծրագ­րե­րին, բայց որևէ մե­կը չի ա­սում, որ նա­խա­րա­րու­թյու­նը թե՛ Հա­յաս­տա­նում, թե՛ Ար­ցա­խում ֆի­նան­սա­վո­րել է հայ­րե­նա­սի­րա­կան ծրագ­րեր, բազ­մա­թիվ դպ­րոց­ներ ու քո­լեջ­ներ է վե­րա­կա­ռու­ցել: Բա­ցի Դաշ­նակ­ցու­թյու­նից (ՀՅԴ ե­րի­տա­սար­դա­կան թևի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են նս­տա­ցույց հայ­տա­րա­րել- Ս. Վ.) այլ ու­ժեր էլ կա­րող են լի­նել այս ակ­ցիա­նե­րի հետևում. քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հայ­տա­րա­րում են, որ միա­նում են հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին»,- ա­սում է պատ­գա­մա­վո­րը:
Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի փո­խանց­մամբ՝ ու­սա­նող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ազ­նիվ մղում­նե­րից ել­նե­լով է դա­սա­դուլ ա­նում, մի մասն էլ, չի բա­ցառ­վում, ինչ-ինչ ազ­դե­ցու­թյուն­նե­րի տակ է:
ԿԳՄՍ նախ­կին փոխ­նա­խա­րա­րը, անդ­րա­դառ­նա­լով նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ ու­սա­նող­նե­րին «ան­դաս­տիա­րակ» ան­վա­նե­լու փաս­տին, շեշ­տում է՝ պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը պետք է զերծ մնան ո­րա­կում­ներ տա­լուց, բայց երևույ­թին հարկ է հա­մա­կող­մա­նի նա­յել. ու­սա­նող­նե­րը ցեն­զու­րա­յից դուրս տա­րաբ­նույթ բա­ռեր են օգ­տա­գոր­ծում, այ­նու­հետև հար­գանք պա­հան­ջում:
Ինչ վե­րա­բե­րում է կոնկ­րետ հա­յոց լեզ­վին, ա­պա իմ­քայ­լա­կանն իր դիր­քո­րո­շու­մը հայտ­նում է՝ վեր­հի­շե­լով ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րը. «Հա­յե­րե­նի ժա­մին բու­հում այն­պի­սի մաս­նա­գի­տա­կան բա­ներ ենք ան­ցել, որ այժմ չեմ օգ­տա­գոր­ծում: Մայ­րե­նիի հիմ­նա­կան գի­տե­լիք­ներս ստա­ցել եմ դպ­րո­ցից: Այժմ հար­ցը պետք է այս­պես դր­վի՝ ի՞նչ ծրագ­րե­րով ենք անց­նում հա­յոց լե­զուն ու պատ­մու­թյու­նը: Ես կողմ եմ, որ լի­նեն փն­ջեր, և ու­սա­նող­ներն այդ փն­ջից ա­ռար­կա­ներն ընտ­րեն ըստ ցան­կու­թյան»:


Առ­կա խն­դիր­նե­րը նախ և ա­ռաջ բո­վան­դա­կա­յին դաշ­տում քն­նար­կե­լու կողմ­նա­կից է նաև խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՏԱ­ՐՈՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ, ո­րը նաև դա­սա­խո­սում է ԵՊՀ-ում: Ա­ռայժմ աշ­խա­տան­քա­յին փաս­տաթղ­թի տեսք ու­նե­ցող նա­խագ­ծի մա­սին ա­սում է՝ ու­սա­նող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նե­լու. «Ե­թե չըն­դուն­վեն ա­ռա­ջարկ­նե­րը, նոր միայն կա­րող են ծայ­րա­հեղ քայ­լե­րի գնալ: Դրա հա­մար, կար­ծում եմ, իմ շատ սի­րե­լի ու­սա­նող­նե­րը կա­րող են փա­թե­թա­վո­րել ա­ռա­ջարկ­ներն ու ամ­բող­ջա­կան, վերջ­նա­կան փա­թե­թով ներ­կա­յաց­նել դրանք: Ի­հար­կե, կան թե­րա­ցում­ներ նա­խա­րա­րու­թյան գոր­ծե­լաո­ճում, ու դրանց մա­սին բազ­միցս բարձ­րա­ձայ­նել ենք թե՛ Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից, թե՛ այլ հար­թակ­նե­րից: ԿԳՄՍՆ-ի իմ գոր­ծըն­կեր­նե­րին կհոր­դո­րեի ծրագ­րե­րի ընտ­րու­թյան հար­ցում ա­վե­լի ա­չա­լուրջ ու հետևո­ղա­կան լի­նել»:


Ինչ վե­րա­բե­րում է հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­մա­նը, ա­պա ԵՊՀ դա­սա­խո­սը նշում է՝ կողմ է ա­կա­դե­միա­կան կր­թու­թյա­նը, որ յու­րա­քան­չյուր հա­մալ­սա­րան ին­քը ո­րո­շի իր ա­ռար­կա­յա­ցան­կը. «Բայց, միևնույն ժա­մա­նակ, կողմ եմ, որ բո­լոր ֆա­կուլ­տետ­նե­րում հա­յոց լեզ­վի և պատ­մու­թյան մաս­նա­գի­տաց­ված դա­սըն­թաց­ներ լի­նեն: Օ­րի­նակ՝ ԵՊՀ ի­րա­վա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տում ու­սա­նող­ներն անց­նում են Հա­յաս­տա­նի պե­տու­թյան և ի­րա­վուն­քի պատ­մու­թյուն, և ես կցան­կա­նա­յի, որ ու­սա­նող­ներն անց­նեին նաև ի­րա­վա­բա­նի հա­մար անհ­րա­ժեշտ, օ­րի­նակ՝ մտ­քի ու լեզ­վի հմ­տու­թյուն­ներ ա­ռար­կա: Մեր դպ­րոց­նե­րը նոր­մալ գի­տե­լիք չեն տրա­մադ­րում հա­յոց լեզ­վից ու պատ­մու­թյու­նից, և անհ­րա­ժեշ­տու­թյուն կա բու­հա­կան մա­կար­դա­կում լրաց­նե­լու այդ բա­ցը: Ար­դյո՞ք բու­հե­րը լրաց­նում են այդ բա­ցը. չեմ կա­րող ա­սել: Ար­դյո՞ք այս պահն այն անհ­րա­ժեշտ պահն է, որ հա­յոց լե­զուն ու պատ­մու­թյու­նը հա­նենք բու­հա­կան ա­ռար­կա­նե­րի ցան­կից: Սրանք հար­ցեր են, որ ու­շադ­րու­թյան են ար­ժա­նի: Կար­ծում եմ՝ պե­տու­թյու­նը պար­տա­վոր է պար­տադ­րել բու­հե­րին, որ այս ա­ռար­կա­նե­րը դա­սա­վանդ­վեն այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ դպ­րոց­նե­րում դրանց նոր­մալ դա­սա­վան­դու­մը չի ա­պա­հով­վել: Ե­թե մենք հի­մա հա­նենք այդ ա­ռար­կա­նե­րը կամ դրանց պար­տադ­րան­քը, ա­պա մեկ, եր­կու տար­վա սե­րունդ կա­րող ենք ու­նե­նալ, որ չկա­րո­ղա­նան այդ բա­ցը լրաց­նել: Հու­սով եմ՝ երբ նա­խա­գի­ծը գա ԱԺ՝ քն­նարկ­ման, այս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տրա­մադր­ված կլի­նեն»:


ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վո­րի կար­ծի­քով` նոր­մալ է, որ հար­ցի հետ կապ­ված քն­նա­դա­տու­թյու­նը նա­խա­րա­րու­թյան և իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծանր են տա­նում: Բո­լոր իշ­խա­նու­թյուն­ներն էլ չա­փա­զանց ցա­վոտ են ըն­դու­նում ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյուն, ո­րը չի հա­մընկ­նում ի­րենց կար­ծի­քին, այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն էլ բա­ցա­ռու­թյուն չէ. «Ա­վե­լին՝ քա­նի որ այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը «լե­գի­տիմ» կոչ­վող եզ­րույթն ու­նի իր ու­սե­րին, ու հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րը վս­տա­հու­թյուն են հայտ­նել նրան, ևս մեկ ա­ռիթ է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ա­վե­լի ցա­վոտ ըն­դու­նեն ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյուն: Բայց ես կոչ եմ ա­նում մեր գոր­ծըն­կեր­նե­րին` չտար­վել ա­մե­նից խե­լա­ցիի ու ազ­նի­վի մո­լուց­քով, թույլ չտալ դա­սա­կան այդ սխա­լը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ