Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հո­գուդ մեջ պի­տի հա­մոզ­վես, որ ինչ­պես մարդ խրա­տում է իր որ­դուն, այն­պես էլ քո Տեր Աստ­ված պի­տի խրա­տի քեզ

Հո­գուդ մեջ պի­տի հա­մոզ­վես, որ ինչ­պես մարդ խրա­տում է իր որ­դուն, այն­պես էլ քո Տեր Աստ­ված պի­տի խրա­տի քեզ
17.12.2019 | 00:05
Յու­րա­քան­չյուր ան­հատ և ազգ պետք է գի­տակ­ցի, որ Աստ­ված նախ և ա­ռաջ սի­րող Հայր է:
Ինչ­պես յու­րա­քան­չյուր ճշ­մա­րիտ ծնող լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով և ա­մե­նա­բա­րի մտադ­րու­թյուն­նե­րով դաս­տիա­րա­կում և խրա­տում է իր զա­վա­կին, նույն­պես և Աստ­ված խրա­տում է մեզ:
«Ե­թե չլ­սեք Ինձ, Իմ կար­գադ­րու­թյուն­նե­րից ձանձ­րա­նա­լով՝ չկա­տա­րեք Իմ պատ­վի­րան­նե­րը, վե­րաց­նեք Իմ հաս­տա­տած ուխ­տը, ա­պա ես նույ­նը կա­նեմ ձեր նկատ­մամբ. տագ­նա­պա­լից տա­ռա­պանք­նե­րի կմատ­նեմ ձեզ, քո­սով ու դեղ­նախ­տով կհի­վան­դաց­նեմ ձեզ, որ պա­կա­սի ձեր աչ­քի լույ­սը, և դուք հա­լու­մաշ լի­նեք: Այն­ժամ զուր տե­ղը պի­տի ցա­նեք ձեր սեր­մե­րը, և ձեր ար­տե­րի բեր­քը ձեր հա­կա­ռա­կորդ­նե­րը պի­տի ու­տեն:
Ձեզ սրա­կո­տոր պի­տի ա­նեմ՝ լու­ծե­լու հա­մար Իմ ուխ­տի վրե­ժը: Եվ ե­թե ամ­րա­նաք ձեր քա­ղաք­նե­րում, Ես ձեզ մահ պի­տի ու­ղար­կեմ, և դուք պի­տի մատն­վեք թշ­նա­մի­նե­րի ձեռ­քը:
Ձեր քա­ղաք­նե­րը ա­վե­րակ պի­տի դարձ­նեմ, պի­տի ա­մա­յաց­նեմ ձեր սր­բա­րան­նե­րը և ձեր զո­հա­բե­րու­թյուն­նե­րի ա­նուշ բույ­րը այլևս չպի­տի հո­տո­տեմ:
Պի­տի ա­վե­րեմ ձեր եր­կի­րը, և նրա մեջ ապ­րող ձեր թշ­նա­մի­նե­րը պի­տի զար­մա­նան դրա վրա: Ձեզ պի­տի ցրեմ տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ, և ձեզ վրա ի­ջած սու­րը պի­տի կո­տո­րի ձեզ: Ձեր եր­կի­րը ա­վե­րակ պի­տի դառ­նա, իսկ ձեր քա­ղաք­նե­րը՝ ա­մա­յի:
Դուք պի­տի կոր­չեք ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ, և ձեր թշ­նա­մի­նե­րի եր­կի­րը ձեզ կուլ պի­տի տա: Ձեզ­նից վե­րապ­րած­նե­րը ի­րենց գոր­ծած մեղ­քե­րի հա­մար պի­տի կո­տոր­վեն ի­րենց թշ­նա­մի­նե­րի երկ­րում և ի­րենց հայ­րե­րի մեղ­քե­րի հա­մար նրանց հետ միա­սին հա­լու­մաշ պի­տի լի­նեն: Այդ ժա­մա­նակ է, որ նրանք պի­տի խոս­տո­վա­նեն ի­րենց ու ի­րենց հայ­րե­րի գոր­ծած մեղ­քե­րը, պի­տի հա­մոզ­վեն, որ հան­ցանք են գոր­ծել և ար­հա­մար­հել են Ինձ. նրանք հա­կա­ռակ­վե­ցին ինձ, Ես էլ նրանց հա­կա­ռակ­վե­ցի բար­կու­թյամբ և ոչն­չաց­րի նրանց ի­րենց թշ­նա­մի­նե­րի երկ­րում: Այն­ժամ պի­տի ա­մա­չի նրանց հե­թա­նոս սիր­տը, և ի­րենք պի­տի զգան ի­րենց գոր­ծած մեղ­քե­րի ծան­րու­թյու­նը» (Ղևտ 26; 14-41):
Այս տո­ղե­րը հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան էջ են հի­շեց­նում, այ­նինչ դրանք ուղղ­ված են Աստ­ծո ժո­ղովր­դին: Հին ուխ­տում դա հրեա ազգն էր, նոր ուխ­տում՝ քրիս­տո­նյա ազ­գե­րը, այդ թվում և հայ ազ­գը: Մեծ պա­տիվ է Աստ­ծո ժո­ղո­վուրդ, որ­դի լի­նե­լը, բայց և՝ մե­ծա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Այս սպառ­նա­լից պա­տու­հաս­նե­րը ար­դեն մենք ճա­շա­կել ենք մեր պատ­մու­թյան ըն­թաց­քում, ուս­տի, օ­րի­նակ ու­նե­նա­լով այս ա­մե­նը, հա­վա­տա­րիմ մնանք Նրա պատ­վի­րան­նե­րին, որ­պես­զի ժա­ռան­գենք Նրա հա­վի­տե­նա­կան օրհ­նու­թյուն­նե­րը, ըստ Նրա ան­սուտ խոս­քի. «Ե­թե են­թարկ­վես այս բո­լոր օ­րենք­նե­րին և պա­հես ու գոր­ծադ­րես դրանք, ա­պա քո Տեր Աստ­վա­ծը կկա­տա­րի Իր ա­րած ուխտն ու ո­ղոր­մա­ծու­թյու­նը, ինչ­պես որ երդ­վել է մեր հայ­րե­րին: Նա կսի­րի, կօրհ­նի ու կբազ­մաց­նի քեզ: Նա կօրհ­նի քո ո­րո­վայ­նի ծնունդ­նե­րը, քո երկ­րի բեր­քը՝ ցո­րե­նը, գի­նին ու յու­ղը, քո ար­ջառ­նե­րի նա­խիր­նե­րը, քո ոչ­խար­նե­րի հո­տե­րը այն երկ­րում, որ երդ­վեց Տե­րը տալ քո հայ­րե­րին: Օրհ­նյալ կլի­նես դու, քան բո­լոր ազ­գե­րը: Դու և քո ա­նա­սուն­նե­րը ա­մուլ ու ստերջ չեք լի­նի: Տե­րը քե­զա­նից կվե­րաց­նի բո­լոր հի­վան­դու­թյուն­նե­րը: Դու կս­պա­ռես ա­վարն այն բո­լոր ազ­գե­րի, ո­րոնց քո ձեռքն է մատ­նել քո Տեր Աստ­վա­ծը: Քո աչ­քը թող չխ­նա­յի նրանց, և չպաշ­տես նրանց կուռ­քե­րը, ո­րով­հետև նրանք քեզ հա­մար ո­րո­գայթ են» (Թվեր 7; 12-16): Յու­րա­քան­չյուր ազգ կամ մարդ պատժ­վում է իր գոր­ծած մեղ­քե­րի պատ­ճա­ռով և օր­հն­վում իր իսկ հո­գու խոր­քից բխած հա­վատ­քի բա­րի գոր­ծե­րով:
Այ­սօր շա­տե­րը դժ­գո­հում են, թե իշ­խա­նա­վոր­նե­րը ա­պաշ­նորհ են, հոգևո­րա­կան­նե­րը՝ ա­նար­ժան, այ­սօր չկան հե­րոս­ներ և նվի­րյալ­ներ: Իսկ ինչն է պատ­ճա­ռը: Երբ հե­րոս­նե­րը կան, և կա նվի­րյալ հոգևո­րա­կա­նը, ազ­գը ա­ռանց տա­տան­վե­լու ի­րեն հաս­տա­տագ­րում է ծնո­ղա­կան կար­գա­վի­ճա­կում, իսկ երբ երևան են գա­լիս «քաջ նա­զար­ներն» ու ա­պի­կար­նե­րը, ազ­գը չք­մե­ղա­նում է և նրանց ար­մատ­նե­րը իր մեջ չի էլ փոր­ձում փնտ­րել: Այ­սօր քրիս­տո­նյա հայ ազ­գը ու­նի հե­րոս­ներ և նվի­րյալ­ներ ծնե­լու միայն մեկ հնա­րա­վո­րու­թյուն, միայն մեկ ու­ղի. իս­կա­պես ար­ժա­նա­նալ և հա­վա­տա­րիմ մնալ քրիս­տո­նյա կոչ­մա­նը՝ ստանձ­նե­լով Աստ­ծո զա­վակ լի­նե­լու պա­տիվ-պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
Եվ «հի­րա­վի, ե­թե պատ­կա­ռում ենք մեր մարմ­նա­վոր հայ­րե­րից, ո­րոնք մեզ խրա­տում են, որ­չա՜փ ևս ա­ռա­վել պետք է հնա­զանդ­վենք հո­գի­նե­րի Հո­րը, որ ապ­րենք. քա­նի որ նրանք մի փոքր ժա­մա­նակ և ըստ ի­րենց կա­մե­ցո­ղու­թյան են խրա­տում, իսկ Նա՝ մեր օգ­տի հա­մար, որ­պես­զի հա­ղոր­դա­կից լի­նենք նրա սր­բու­թյա­նը» (Եբր. 12;9-10): Եվս մեկ ան­գամ լսենք մեր Երկ­նա­վոր Հոր կան­չը և ստանձ­նենք մեր լու­սա­վոր ա­պա­գա­յի ե­րաշ­խի­քը՝ հնա­զան­դու­թյու­նը Նրա օ­րենք­նե­րին:
«Ես այ­սօր, ա­հա, ձեր առջև դնում եմ օրհ­նու­թյուն­ներ ու ա­նեծք­ներ: Օրհ­նու­թյուն կս­տա­նաք, ե­թե լսեք ձեր Տեր Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը, ո­րոնք ես այ­սօր պատ­գա­մում եմ ձեզ, ա­նեծք­ներ՝ ե­թե չլ­սեք ձեր Տեր Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը, ո­րոնք ես այ­սօր պատ­գա­մում եմ» (Երկ­րորդ օ­րենք 11;26-28):
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ