Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մար­դիկ սխալ են ըմբռ­նում կամ չա­րա­շա­հում են Աստ­ծո ո­ղոր­մու­թ­յու­նը

Մար­դիկ սխալ են ըմբռ­նում կամ չա­րա­շա­հում են Աստ­ծո ո­ղոր­մու­թ­յու­նը
14.01.2020 | 00:16
ՈՒ՞ր է Նրա գալս­տյան խոս­տու­մը, քա­նի որ նա­խա­հայ­րե­րի նն­ջե­լուց հե­տո ա­մեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչ­պես էր ա­րար­չա­գոր­ծու­թյան սկզ­բից (Բ Պետ­րոս 3;4)։ Ծաղ­րան­քով հարց­նում են մար­դիկ, որ կար­ծում են, թե ի­րենք բա­վա­կան ժա­մա­նակ կու­նե­նան ա­պաշ­խա­րե­լու, քան­զի ու­շա­նում է Տի­րոջ երկ­րորդ գա­լուս­տը: Սա­կայն նախ պետք է ի­մա­նալ. «Տի­րոջ հա­մար մեկ օ­րը՝ ինչ­պես հա­զար տա­րի է, և հա­զար տա­րին՝ ինչ­պես մեկ օր: Տե­րը չի ու­շաց­նի Իր խոս­տու­մը, ինչ­պես կար­ծում են ո­մանք, թե ու­շա­ցած է, այլ համ­բե­րա­տար է ձեր հան­դեպ. քան­զի չի ու­զում, որ որևէ մե­կը կորս­տյան մատն­վի, այլ ու­զում է, որ ա­մեն­քը ա­պաշ­խա­րեն» (Բ Պետ­րոս 3;8-9): Հե­տո էլ` մեծ մտա­վոր ջան­քեր պետք չեն հաս­կա­նա­լու հա­մար, որ ե­թե Տե­րը նույ­նիսկ մի­լիարդ տա­րի հե­տո էլ գա, մեր յու­րա­քան­չյու­րի ա­պաշ­խա­րու­թյան հա­մար սահ­ման­ված Նրա ո­ղոր­մու­թյան ժամ­կե­տը շատ կարճ է` մեր երկ­րա­վոր կյան­քը:
Ժա­մա՞նց, թե՞ կյանք. սա մի եր­կընտ­րանք է, ո­րի լուծ­ման հրա­տա­պու­թյու­նը որևէ կաս­կած չի հա­րու­ցում:
Այդ լու­ծու­մը, սա­կայն, կախ­ված որևէ մար­դու գի­տակ­ցու­թյան և ինք­նա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կից, շատ հա­ճախ լի­նում է ո՛չ կյան­քի օգ­տին:
Կյան­քը մեր ծնն­դյան պա­հից մինչև մեր մահ­վան պա­հը ըն­կած մի ժա­մա­նա­կա­հատ­ված է, գի­տակ­ցա­կան կյան­քը սկս­վում է ծնն­դից շատ ա­վե­լի ուշ, իսկ ինք­նա­գի­տակ­ցա­կան կյանք ոչ բո­լո­րին է հա­ջող­վում ապ­րել, շատ շա­տերն էլ, ցա­վոք, ի­րենց և այ­լոց կյան­քը վե­րա­ծում են մի ամ­բողջ կյանք տևող ժա­ման­ցի:
Երբ մենք սխալ ենք ծախ­սում ժա­մա­նա­կը, մենք այն վատ­նում ենք, իսկ երբ սխալ ենք ապ­րում կյան­քը, մենք այն կորց­նում ենք, քա­նի որ նրա ա­մեն մի վայր­կյա­նը ան­դառ­նա­լի է, և ոչ միայն. այս երկ­րա­վոր կյանք-ուռ­կա­նը հա­վի­տե­նա­կան կյան­քը որ­սա­լու հա­մար է մեզ տր­ված, և ե­թե այն չպա­հենք ու չպահ­պա­նենք պատ­շաճ կեր­պով, կպատռ­վի, և մեր որ­սը կլի­նի ոչ թե հա­վի­տե­նա­կան կյան­քը, այլ մի մեծ, ան­դառ­նա­լի կո­րուստ:
Այս կյան­քի ի­մաս­տի, նշա­նա­կու­թյան և բուն նպա­տա­կի թյու­րըմբ­ռն­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը հո­գու ան­մա­հու­թյան, հան­դեր­ձյալ կյան­քի և Եր­կն­քի ար­քա­յու­թյան հան­դեպ թե­րա­հա­վատ վե­րա­բեր­մունքն է: Մար­դիկ ձգ­տում են «ի­մաս­տա­լից» ապ­րել ի­րենց կյան­քը, ար­դյուն­քում պար­զա­պես ու­րախ ժա­մա­նակ են անց­կաց­նում, ժա­մա­նակ, որ ա­ռանց լրա­ցու­ցիչ օ­ժան­դա­կու­թյան էլ բա­վա­կան ա­րագ է անց­նում, ժա­մա­նակ, որ հենց ի­րենց կյանքն է:
Մյուս գլ­խա­վոր պատ­ճառն այն է, որ մար­դիկ սխալ են ըմ­բռ­նում կամ չա­րա­շա­հում են Աստ­ծո ո­ղոր­մու­թյու­նը: Աստ­ված սի­րում է մար­դուն և ո­ղոր­մած է մե­ղա­վոր մար­դու հան­դեպ, սա­կայն ան­զի­ջում ու ա­նո­ղոք է բուն մեղ­քի հան­դեպ: Ե­թե որևէ մե­կը կա­մե­նում է Աստ­ծո ո­ղոր­մու­թյա­նը ար­ժա­նա­նալ, պետք է ինքն ի­րե­նից զա­տի մեղ­քը, ո­րով­հետև անհ­նար է, որ ող­ջե­րի երկ­րում տեղ ու­նե­նա մա­հը, կամ նրա պատ­ճա­ռը (մեղ­քը) կրո­ղը: Անհ­նար է այս կյան­քում աշ­խար­հին նվիր­վել, իսկ այն կյան­քում` Քրիս­տո­սին, անհ­նար է այս կյան­քում աշ­խար­հը վա­յե­լել, իսկ հան­դեր­ձյա­լում` Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը: Ե­թե մենք ու­զում ենք Աստ­ծուն հաս­նել, պետք է նախ գնանք առ Աստ­ված և պետք է ընտ­րենք ճիշտ ճա­նա­պար­հը. «Մի՛ խո­տոր­վիր ո՛չ դե­պի աջ և ո՛չ էլ դե­պի ձախ. ոտքդ ե՛տ դարձ­րու չար ճա­նա­պար­հից: Դե­պի աջ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը գի­տի Աստ­ված, բայց դե­պի ձախ տա­նող ճա­նա­պարհ­նե­րը մո­լոր են, և Աստ­ված Ինքն էլ կուղ­ղի քո շա­վիղ­նե­րը և խա­ղա­ղու­թյամբ քեզ կա­ռաջ­նոր­դի քո ճա­նա­պարհ­նե­րով» (Ա­ռակ. 4;27): Դե­պի աջ տա­նող ճա­նա­պար­հը ինք­նար­դա­րաց­ման ճա­նա­պարհն է, դե­պի ձախ տա­նող ճա­նա­պար­հը` անզ­գա­մու­թյան ու ամ­բար­տա­վա­նու­թյան ճա­նա­պար­հը, սա­կայն առ Աստ­ված կա­րե­լի է հաս­նել միայն ու­ղիղ` ա­պաշ­խա­րու­թյան ճա­նա­պար­հով:
Մեր անց­նե­լիք ճա­նա­պար­հը լայն, աս­ֆալ­տա­պատ մի պո­ղո­տա չէ, այն դժ­վա­րան­ցա­նե­լի մի զա­ռի­թափ է: Մեր ճա­նա­պար­հը վե­րել­քի ճա­նա­պարհ է` կյան­քի ճա­նա­պարհ, ո­րով քայ­լե՛լն է հենց մեր կյան­քի նպա­տա­կը, քան­զի այն կյան­քից կյանք տա­նող ճա­նա­պարհ է, և ափ­սոս չէ այն անց­նե­լու հա­մար տրա­մադ­րել այն ամ­բողջ ժա­մա­նա­կը, ո­րը հենց մեր կյանքն է:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ