Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                

«Մենք հաղ­թել ենք ճա­կա­տա­մար­տում, սա­կայն պա­տե­րազ­մում դեռ չենք հաղ­թել»

«Մենք  հաղ­թել ենք ճա­կա­տա­մար­տում, սա­կայն պա­տե­րազ­մում դեռ չենք հաղ­թել»
15.05.2020 | 00:20

«Արևելք» հե­տա­զո­տա­կան և վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար‚ պատ­մա­բան ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք Շու­շիի ա­զա­տագր­ման‚ Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի և այլ թե­մա­նե­րով։

-Շու­շիի ա­զա­տագր­ման տա­րե­դարձն ենք նշում։ Ի՞նչ խոր­հուրդ ու­նի այդ պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյու­նը մեզ հա­մար։
-Շու­շիի ա­զա­տագ­րու­մը ոչ միայն ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի‚ այլև ու ա­վե­լի շատ՝ հո­գե­բա­նա­կան։ Վեր­ջին հա­րյու­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում մենք ա­նընդ­հատ տա­րած­քա­յին կո­րուստ­ներ ենք կրել‚ Շու­շիի ա­զա­տագր­մամբ պարտ­վո­ղի հո­գե­վի­ճա­կից վեր­ջա­պես դուրս ե­կանք և հաղ­թո­ղի հո­գե­բա­նու­թյուն ձեռք բե­րե­ցինք։ Պետք է նշեմ‚ որ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիա­յի հետ կապ­ված կան բա­վա­կա­նին հե­տաքր­քիր դր­վագ­ներ‚ ո­րոնց մա­սին չի խոս­վում։ Նշ­վում է միայն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին‚ սա­կայն ի­րա­կա­նում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին նա­խոր­դել և հա­ջոր­դել է շատ մեծ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք։ Ա­ռանց այդ աշ­խա­տան­քի մենք այդ­պի­սի մեծ հա­ջո­ղու­թյուն չէինք ար­ձա­նագ­րի։ Սրա մա­սին նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նից ել­նե­լով չեն խո­սել ու այժմ էլ չեն խո­սում։ Մինչ Շու­շիի ա­զա­տագ­րու­մը մեծ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ե­ղել‚ և այն մար­դիկ‚ ո­րոնք կար­ծում են‚ թե մոտ 2000 զին­վոր­նե­րով, դի­մադ­րու­թյան պայ­ման­նե­րում, հնա­րա­վոր էր վերց­նել Շու­շին‚ հե­քիա­թա­սաց­ներ են։ Դա հնա­րա­վոր չէր ռազ­մա­կան ա­ռու­մով։ Մենք շատ լավ գի­տենք, թե ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում քա­նի ան­գամ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ե­ղան‚ սա­կայն Շու­շին չկա­րո­ղա­ցան վերց­նել։ Այս պատ­մա­կան ակ­նար­կի նպա­տակն այն է‚ որ ե­թե Շու­շիում դի­մադ­րու­թյուն լի­նում է‚ ա­պա այն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով վերց­նե­լը գրե­թե անհ­նար է։ Ես հակ­ված եմ կար­ծե­լու‚ որ ե­թե դի­վա­նա­գի­տա­կան‚ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րը չլի­նեին‚ ա­պա Շու­շին հնա­րա­վոր չէր լի­նի վերց­նել։ Շու­շիում գտն­վող ադր­բե­ջա­նա­կան զո­րա­բա­նակն ու­ներ բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դի­մադ­րե­լու‚ և ե­թե այդ զո­րա­միա­վո­րու­մը գրե­թե դի­մադ­րու­թյուն ցույց չի տվել‚ հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞։ Շա­տե­րը նշում են‚ թե Ադր­բե­ջա­նում ըն­թա­նում էին քա­ղա­քա­կան խմո­րում­ներ‚ և ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան է­լի­տա­յին անհ­րա­ժեշտ էր նման մեծ պար­տու­թյուն‚ որ­պես­զի դա բար­դեին այդ ժա­մա­նակ­նե­րի նա­խա­գա­հի վրա։ Ի­հար­կե‚ դա էլ նպաս­տեց‚ քա­նի որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյունն ու զին­վո­րա­կա­նու­թյու­նը միաս­նա­կան չէին‚ և մենք կա­րո­ղա­ցանք օգտ­վել ի­րա­վի­ճա­կից։ Մյուս կարևոր խն­դի­րը‚ որ նպաս­տեց‚ սա­կայն ո­րի մա­սին չի նշ­վում‚ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն ու մեծ պե­տու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շումն էր‚ ո­րոնք նպա­տա­կա­հար­մար հա­մա­րե­ցին‚ որ տվյալ պա­հին Շու­շին և Լա­չի­նը գտն­վեն հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ Շու­շիի գոր­ծո­ղու­թյու­նը չէր կա­րող տե­ղի ու­նե­նալ ա­ռանց նրանց ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի հա­մա­ձայ­նու­թյան։ Մեծ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք է կա­տար­վել նաև Շու­շին ա­զա­տագ­րե­լուց հե­տո։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո մեծ ճն­շում­ներ գոր­ծադր­վե­ցին մեզ վրա։ Սա­կայն ՀՀ իշ­խա­նու­թյու­նը շատ խե­լա­ցի կեր­պով կա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել դրանք ու շա­րու­նա­կել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Շու­շիի հաղ­թա­նա­կը նշե­լիս պետք չէ հիմն­վել միայն ռազ­մա­կան գոր­ծո­նի վրա‚ ան­պայ­ման դրա կող­քին պետք է նշ­վի դի­վա­նա­գի­տա­կան այն մեծ աշ­խա­տան­քը‚ որ նա­խոր­դել և հա­ջոր­դել է այդ գոր­ծո­ղու­թյա­նը։ Շու­շիի հետ կապ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ցույց տվեց‚ որ ե­թե մենք կա­րո­ղա­նում ենք օգտ­վել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից‚ ար­ձա­նագ­րում ենք հա­ջո­ղու­թյուն­ներ‚ սա­կայն ե­թե պատ­մու­թյան ըն­թաց­քում կրկ­նում ենք նույն սխա­լը‚ ինչն ա­րե­ցին ադր­բե­ջան­ցի­նե­րը 1992 թվա­կա­նին‚ ու­նե­նում ենք այն­պի­սի զար­գա­ցում­ներ‚ ինչ­պի­սին է Կար­սի ան­կու­մը։ Այս եր­կու դեպ­քը մեր պատ­մու­թյան ըն­թաց­քում պետք է դր­վեն կողք կող­քի‚ և մենք պետք է հաս­կա­նանք‚ որ ե­թե սխալ­վում ենք‚ ու­նե­նում ենք կո­րուստ­ներ‚ ե­թե ճիշտ ենք կողմ­նո­րոշ­վում‚ ար­ձա­նագ­րում ենք ձեռք­բե­րում­ներ։
-Մենք կար­ծես այժմ էլ նույն խնդ­րի ա­ռաջ ենք։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շատ լուրջ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում‚ և այդ հա­մա­տեքս­տում ա­ռանց­քա­յին է Ար­ցա­խի դե­րը։
-Ես հա­ճախ եմ բե­րում այս օ­րի­նա­կը։ Հա­նիի­բա­լը բո­լոր ճա­կա­տա­մար­տե­րում հաղ­թում էր‚ բայց խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրեց պա­տե­րազ­մում։ Մենք նույն­պես հաղ­թել ենք ճա­կա­տա­մար­տում‚ սա­կայն պա­տե­րազ­մում դեռ չենք հաղ­թել։ Պա­տե­րազ­մը դեռ ըն­թա­նում է‚ և այդ պա­տե­րազ­մը տն­տե­սա­կան է‚ քա­ղա­քա­կան‚ մի­ջազ­գա­յին‚ հո­գե­բա­նա­կան։ Ե­թե մենք շա­րու­նա­կենք մեր աշ­խա­տան­քը հա­սա­րա­կու­թյան այս մա­կար­դա­կով և քա­ղա­քա­կան է­լի­տա­յի ներ­կա վի­ճա­կով‚ ա­պա ես շատ մեծ կաս­կած­ներ ու­նեմ այդ հաղ­թա­նակ­նե­րը պա­հե­լու հետ կապ­ված։ Գրա­վե­լը հեշտ է‚ դժ­վար է պա­հե­լը. մենք ու­նենք Շու­շիի հաղ­թա­նակ­նե­րը պա­հե­լու խն­դիր։
-Մա­յի­սի 8-ին՝ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը‚ Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցավ խայ­տա­ռակ ծեծ­կռ­տուք‚ կամ՝ նույն օրն ըն­թա­նում էր ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը։ Մար­դիկ զու­գա­հեռ­ներ են տա­նում և նշում‚ որ այս ա­մե­նը նպա­տակ ու­նի ար­ժեզր­կե­լու Շու­շիի հաղ­թա­նա­կը։
-Մեր պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը նոր չէ‚ որ վար­կա­բեկ­ված են։ 1990-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած մեր պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն ա­նընդ­հատ վար­կա­բեկ­վում են։ ԱԺ-ում գրանց­ված մի­ջա­դեպն ըն­դա­մե­նը հա­սա­րա­կու­թյան մտա­ծո­ղու­թյան դրսևո­րումն է, այս­տեղ որևէ զար­մա­նա­լի բան չկա։ Ան­գամ զար­մա­նում եմ‚ որ մար­դիկ դրա­նից զար­մա­նում են։ Յու­րա­քան­չյուր խոր­հր­դա­րան տվյալ հա­սա­րա­կու­թյան հա­յե­լին է։ Ե­թե ժո­ղովր­դի է­լի­տան այդ­պես է պատ­կե­րաց­նում հար­ցե­րի լու­ծու­մը‚ խո­սել լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին չենք կա­րող։ Քա­ղա­քա­կան‚ հա­սա­րա­կա­կան‚ կր­թա­կան դեգ­րա­դա­ցիան մեր հա­սա­րա­կու­թյու­նում շա­րու­նակ­վում է‚ և այդ մի­ջա­դե­պը ա­նակն­կալ էր։ Ա­նակն­կալ կլի­ներ‚ ե­թե դա տե­ղի չու­նե­նար։ Ե­թե հա­սա­րա­կու­թյունն ա­նընդ­հատ բա­ժան­վում է մա­սե­րի‚ բնա­կան է‚ այդ հա­սա­րա­կու­թյու­նում միշտ էլ գա­լու է մի պահ‚ երբ բևե­ռա­ցու­մը հան­գեց­նե­լու է նման դեպ­քե­րի։ Ե­թե լուրջ հետևու­թյուն­ներ չա­նենք‚ սա կա­րող է իր շա­րու­նա­կու­թյունն ու­նե­նալ։ Սա նաև խո­սում է մեր քա­ղա­քա­կան է­լի­տա­յի մտա­ծո­ղու­թյան մա­սին։ Կան օ­րեր‚ կան պա­հեր‚ որ սե­փա­կան նկր­տում­նե­րը պետք է մի կողմ դնել։ Բայց մեր քա­ղա­քա­կան է­լի­տա­յում չի ե­ղել‚ հի­մա էլ չկա նման հա­մախ­մբ­վա­ծու­թյուն ու սկզ­բուն­քայ­նու­թյուն։
-Ար­ցա­խը նոր ղե­կա­վա­րու­թյուն ու­նի։ Նոր իշ­խա­նու­թյու­նը որ­քա­նո՞վ է ու­նակ լու­ծե­լու Ար­ցա­խի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը։
-Ան­կեղծ ա­սած՝ Ար­ցա­խի նա­խորդ և նո­րըն­տիր ղե­կա­վա­րու­թյան միջև ա­ռանձ­նա­պես տար­բե­րու­թյուն չեմ տես­նում, ըն­դա­մե­նը մարդ­կանց դեմ­քերն են փոխ­վել։ Ար­ցա­խի ռազ­մա­վա­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն չի ակն­կալ­վում‚ նախ­կին ղե­կա­վա­րու­թյունն է՝ նոր թի­մով։ Պետք է ա­սեմ‚ որ Ար­ցա­խի ղե­կա­վար է­լի­տա­յի մեծ մա­սում հար­ցի կար­գա­վո­րու­մը տես­նում են միայն դր­սի ու­ժե­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Սա շատ ցա­վոտ խն­դիր է։ Ար­ցա­խում ձևա­վոր­վել է քա­ղա­քա­կան է­լի­տա‚ ո­րի մեջ կան նաև զին­վո­րա­կան­ներ‚ ո­րոնք խնդ­րի կար­գա­վո­րու­մը տես­նում են ոչ թե Հա­յաս­տա­նի‚ այլ ու­րիշ պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ Սա շատ վտան­գա­վոր մի­տում է։ Այս մի­տու­մը նախ­կի­նում էլ կար‚ հի­մա շա­րու­նակ­վում է։ Մեծ հաշ­վով Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը և՛ նախ­կի­նում‚ և՛ այժմ պատ­րաստ չէ ե­ղած մար­տահ­րա­վեր­նե­րը լու­ծե­լու։ Դա ցույց տվեց 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը։ Մի քա­նի օր­վա ապ­րի­լյան պա­տե­րազ­մը երևան հա­նեց այն բո­լոր բա­ցե­րը‚ որ կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում` սկ­սած տն­տե­սու­թյու­նից, վեր­ջաց­րած բա­նա­կա­յին խն­դիր­նե­րով։
Զրու­ցեց Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 3705

Մեկնաբանություններ