Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում
05.06.2020 | 13:22

Հայաստանը շարունակում է «ռեկորդներ» գրանցել տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, որն օրեցօր աճում է զգալի տեմպերով: Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 4-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3787, մինչդեռ նախօրեին՝ 3552, իսկ հունիսի 2-ին՝ 3378:
Տարածաշրջանի մյուս երկրներում այս տվյալը ոչ միայն համեմատաբար ավելի ցածր է, այլև նվազում է: Իրանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման տվյալն այսօր կազմել է 1878, որը նույնիսկ նվազել է նախորդ օրվա ցուցանիշից (1915): Նախորդ օրվա համեմատ այս ցուցանիշի նվազում է գրանցվել նաև մյուս երկրներում. Թուրքիայում 1975-ից հասնել է 1965-ի, Ադրբեջանում 618-ից հասել է 586-ի, Վրաստանում՝ 201-ից 200-ի:
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշն այսօր բարձրացել է Ռուսաստանում՝ 2962-ից հասնելով 3023-ի:
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (59) մեր երկիրը շարունակում է երկրորդը լինել Իրանից հետո (96): Հայաստանին հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (37), Ադրբեջանը (8), Վրաստանը (3):

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ