Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ
05.06.2020 | 13:23

Վերջին 1,5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն լինի պետական պաշտոնյաների աշխատավարձի և նրանց տրվող այլ վճարումների համատեքստում՝ Աժ-ում «ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


«ՀՀ քաղաքացին պետք է ուզենա և պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի. իհարկե այն պայմանով ու պայմանանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կոռուպցիոն բուրգի առկայությունը»,-ասաց նա և նշեց, որ սա պետականություն ունենալու կամքի առկայությունն է: «Այն մեկ միլիարդ դրամ է, որը պետք է ֆինանսավորի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար՝ ՀՀ 3 միլիոն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, սակայն այդ գումարով որակյալ պաշտոնյաների, ծառայողների վարձատրելը և ներգրավելը՝ ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բաներ կարող է փոխել»,-ասաց նա:
Վարչապետը խոսեց ճգնաժամը՝ որպես հնարավորություն, օգտագործելու մասին և ասաց, որ իր համոզումն է, որ հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է: «2019թ. մենք շատ զգույշ էինք, բայց հիմա այն վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ՝ մեր այսօրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին»,-ասաց նա և ներկայացրեց գույքահարկի վերաբերյալ փոփոխությունները:


Նա հիշեցրեց, որ նախկինում մինչև 3 միլիոն դրամանոց գույքը չէր հարկվում, փոխում են սա և թեկուզ տարին 100, 200 կամ երեք հարյուր դրամ: «Այդ մարդու կյանքում այդ երեք հարյուր դրամը 30 տարում որևէ բան չի փոխելու, իսկ պետության կյանքում այդ 300 դրամը շատ բան է փոխում՝ պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու առումով շատ բան է փոխում»,-ասաց նա և նշեց, որ հարկային համակարգերի հետ կապված քննարկումները շատ բան է փոխում: Նա նշեց, որ այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգեբանական, պետության կառուցվածքի առումով:


«Այս փոփոխությունների կոնտեքստում մենք չենք լուծում՝ հարկային եկամուտ հավաքելու հարցը, մենք լուծում ենք մի հարց, թե 20 տարի հետ ՀՀ-ն գոյություն է ունենալու որպես ինքնիշխան ազատ ժողովրդավարական պետություն, թե ոչ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ