Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք
05.06.2020 | 13:27

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 6 վարակված ապաքինվել է՝ տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 805 դեպք, վարակվածներից 650-ն առողջացել է, 13-ը` մահացել: 2424 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 304-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ