Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդ­միշտ՝ Coca Cola

Ընդ­միշտ՝ Coca Cola
18.09.2020 | 01:34

Սեպ­տեմ­բե­րի 15-ից մեկ­նար­կել են Չեմ­պիոն­նե­րի, իսկ մեկ օր անց՝ Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի ո­րա­կա­վոր­ման փու­լի հան­դի­պում­նե­րը։ Վեր­ջի­նիս շր­ջա­նա­կում ե­րեկ գոր­ծըն­թա­ցի մեջ ներ­քաշ­վե­ցին ան­հա­մե­մատ մեծ թվով ա­կումբ­ներ, ո­րոնց մեջ էր մեր «Ա­րա­րատ Ար­մե­նիան», իր՝ Լյուք­սեմ­բուր­գը ներ­կա­յաց­նող «Ֆո­լա» ա­կումբ մր­ցակ­ցով։

Տխուր բան պի­տի ա­սեմ, բայց պի­տի ա­սեմ։ Այս խա­ղար­կու­թյու­նում «Ա­րա­րատ Ար­մե­նիան» մեր միակ հույսն է, քա­նի որ մեր մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պար­տու­թյուն են կրել ու վե­րած­վել դի­տոր­դի։

Ինչ ակն­կա­լիք ու­նենք այս հան­դի­պու­մի՞ց։

Որ հար­ցին չպա­տաս­խա­նենք, այդ չպա­տաս­խա­նե­լը որ­պես պա­տաս­խան կըն­դու­նե՞ք։

Ե­թե ա­յո, հաշ­վեք, որ ա­վե­լի քան ա­վե­լին ենք ա­սել։

Իսկ ե­թե հան­կարծ հրաշք լի­նի, ա­պա դժ­վար թե հա­ջորդ փու­լը կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել, քան­զի, ցա­վոք, այս­պի­սին են հայ­կա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի ո­րակն ու մա­կար­դա­կը, ին­չի մա­սին առն­վազն տա­սը տա­րի փաս­տում ենք։ Բայց, քա­նի որ թեր­թի պատ­մու­թյունն ու ա­ռա­վել ևս նրա մար­զա­կան է­ջի պատ­մու­թյու­նը մեզ­նով չի սկս­վում, իր հեր­թին մե­զա­նից ա­ռաջ ե­ղածն էլ է առն­վազն մի քա­նի տա­րի խոր ցա­վով փաս­տել նույն բա­նը։

Այ­սու­հան­դերձ, մի լու­սա­վոր հույս կա։

Ե­թե հի­շում եք Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը (կար­ծեմ՝ Ար­ցա­խում էր), ա­սաց, որ մինչև 2050 թի­վը դառ­նա­լու ենք ոչ այն է ֆուտ­բո­լի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան մաս­նա­կից, ոչ այն է՝ աշ­խար­հի չեմ­պիոն։

Ընդ ո­րում, աս­վա­ծի վրա ոչ միայն հա­վաք­ված­նե­րի, այլև իր ծի­ծաղն է ե­կել։

Ա­հա այս­պի­սի լր­ջու­թյուն։

Այն­պես որ, ա­ռողջ ե­ղեք, խմեք Coca Cola, քա­նի որ, ինչ­պես գո­վազդն է փոր­ձում հա­մո­զել, այն ընդ­միշտ է, կո­րո­նա­վի­րու­սով աշ­խա­տեք չհի­վան­դա­նալ, քան­զի ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի գլ­խին Ար­սեն Թո­րո­սյան ու­նե­նա­լու պա­րա­գա­յում հաս­տա­տա­պես «թքե­լու եք փայ­տի­կին», ինչ­պես ՀՀ գի­տու­թյու­նը, կր­թու­թյու­նը, մշա­կույթն ու սպորտն են «թքել փայ­տի­կին», քա­նի որ գլ­խին ու­նեն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, ով իր ա­մե­նա­կա­րո­ղու­թյու­նը տես­նում է նրա­նում, որ քայ­լա­րած­նե­րի ա­ռա­ջին շար­քից է, ու դա ի­րեն հնա­րա­վո­րու­թյուն է տվել ինք­նահռ­չակ­վե­լու որ­պես հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը։

Ա­սում եք՝ վեր­ջին հատ­վածն ընդ­հա­նուր տեքս­տի հետ այն­քան էլ հս­տակ չկապ­վե՞ց։

Էդ ին­չու՞ դա նկա­տե­ցիք ու ի­րենց ամ­րակց­ված ո­լորտ­նե­րի հետ Ար­սեն Թո­րո­սյա­նի կամ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կապ չու­նե­նա­լը չն­կա­տե­ցիք։

Դրան­ցից էլ մեծ ան­կա­պու­թյու՞ն։

Այ հենց դրա հա­մար եմ ա­սում՝ խմեք Coca Cola։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 6420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ