Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի

ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի
29.09.2020 | 00:03

Այս հան­դի­մա­նող խոս­քե­րը Քրիս­տոս ուղ­ղում է այն քա­ղաք­նե­րին, որ­տեղ չըն­դու­նե­ցին Նրա վար­դա­պե­տու­թյու­նը, չնա­յած այդ քա­ղաք­նե­րում աստ­վա­ծա­յին մեծ հրաշք­ներ կա­տար­վե­ցին:
Եվ ի­րա­պես այդ քա­ղաք­նե­րում Քրիս­տոս քա­րո­զում էր ան­ձամբ, որ­տեղ բազ­մա­թիվ հրաշք­ներ ու նշան­ներ գոր­ծեց և ա­րեց ա­մեն ինչ, որ նրանք ա­պաշ­խա­րեն:


Բայց և այն­պես, այս քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րը ի­րենց մե­ծա­մաս­նու­թյամբ մեր­ժե­ցին Քրիս­տո­սի քա­րոզ­չու­թյու­նը: Եվ ա­հա հն­չում է Տի­րոջ կող­մից նրանց ուղղ­ված ահ­ռե­լի ո­րո­շու­մը. Տյու­րո­սին և Սի­դո­նին, այն քա­ղաք­նե­րին, ո­րոնք հե­ռու էին ճշ­մա­րիտ հա­վատ­քից, ա­վե­լի թեթև կլի­նի Վեր­ջին Դա­տաս­տա­նի Օ­րը, քան Քո­րա­զի­նին և Բեթ­սա­յի­դա­յին, ո­րոնց բնա­կիչ­նե­րին ա­վե­լի մեծ հա­վատք էր տր­ված:


Սի­րե­լի՛ եղ­բայր­ներ և քույ­րեր, ա­վե­տա­րա­նա­կան այս հատ­վա­ծը նաև մեզ հետ ուղ­ղա­կի առն­չու­թյուն ու­նի: Ինչ­պե՞ս և ին­չու՞: Ո­րով­հետև և մեզ է սպառ­նում նույն վտան­գը, ո­րը Քո­րա­զին և Բեթ­սա­յի­դա քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րին էր վե­րա­բե­րում: Քան­զի և մեզ, ինչ­պես և նրանց, տր­ված է Աստ­ծուց ա­մեն ինչ, որ­պես­զի մենք ապ­րենք սր­բու­թյամբ և հաս­նենք քրիս­տո­նեա­կան կա­տա­րյալ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րին: Մենք մկրտ­ված ենք, օ­ծյալ, մեզ տր­ված են Սուրբ Գիր­քը, սուրբ հայ­րե­րի խրատ­նե­րը, սուրբ տա­ճար­ներ, սուրբ խոր­հուրդ­ներ. Խոս­տո­վա­նու­թյուն, Ա­պաշ­խա­րու­թյուն, Սուրբ Հա­ղոր­դու­թյուն և այլն: Եվ ե­թե այս ա­մե­նից հե­տո մենք ապ­րում ենք ամ­բարշ­տու­թյամբ և ան­վա­յել ձևով, նման­վում ենք Քո­րա­զին և Բեթ­սա­յի­դա քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րին, ո­րոնք հե­թա­նոս­նե­րից ա­վե­լի վատ հա­մար­վե­ցին, աստ­վա­ծա­յին դա­տաս­տա­նի հա­մա­ձայն: Հե­թա­նոս­ներն ու ան­հա­վատ­նե­րը մեծ մա­սամբ ապ­րում են ա­նա­ռա­կու­թյամբ և ա­նաստ­ված կյան­քով, բայց նրանց ա­վե­լին տր­ված չէ, ո­չինչ, որ նրանք ապ­րեն այլ կերպ, դրա հա­մար իսկ նրան­ցից հար­ցու­մը ա­վե­լի պա­կաս խիստ կլի­նի, քան մեզ­նից: Քա­նի որ մեզ ա­մեն բան տր­ված է բա­րե­պաշտ կյան­քի հա­մար, և մենք այ­դուա­մե­նայ­նիվ ապ­րում ենք հե­թա­նոս­նե­րի նման ա­վե­լի, քան քրիս­տո­նյա­նե­րի, ա­պա ու­րեմն ին­չո՞վ պի­տի կա­րո­ղա­նանք ար­դա­րա­նալ Աստ­ծո ա­ռաջ: Չէ՞, որ հայտ­նի է, թե ում շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի ար­տա­հայ­տու­թյու­նը, իսկ մենք կա­տա­րե­ցի՞նք այդ «շա­տը»:


Եվ այդ վտան­գը ա­վե­լի է սաստ­կա­նում, երբ մենք մե­ծամ­տա­նում ենք, որ ապ­րում ենք ե­կե­ղե­ցա­կան կյան­քով, և հա­մա­րում մեզ ու­րիշ­նե­րից ա­վե­լի բարձր և շատ հեշ­տու­թյամբ դա­տում նրանց, ով­քեր ե­կե­ղե­ցուց դուրս են: Ա­հա, տե­սեք, ա­նաստ­ված կյան­քով են ապ­րում, ճշ­մար­տու­թյու­նը չգի­տեն, ե­կե­ղե­ցի չեն գա­լիս, մեղ­քե­րը չեն խոս­տո­վա­նում, չեն հա­ղորդ­վում և այլն: Այ­նինչ մենք շուտ ենք մո­ռա­նում մեր սե­փա­կան մեղ­քե­րը և այն մա­սին, որ գու­ցե ա­վե­լի մե­ղա­վոր ենք Աստ­ծո ա­ռաջ, քան նրանք: Ո­րով­հետև Տե­րը դա­տում է ա­մեն մե­կին ըստ նրան տր­վա­ծի չա­փի: Ե­թե ոչ ե­կե­ղե­ցաց­ված մարդ­կանց տր­ված լի­ներ այն­քան, ինչ­քան մեզ տր­վեց, հնա­րա­վոր է նրանք մեզ­նից ա­ռաջ գտն­վեին և ա­վե­լի շուտ հաս­նեին սր­բու­թյա­նը, այն դեպ­քում երբ մենք թե­րա­նում ենք ա­ռա­քի­նի կյան­քին հաս­նե­լու գոր­ծում: Հենց այս դեպ­քում է, որ տե­ղին են հն­չում Փրկ­չի խոս­քե­րը. «Վա՜յ քեզ, Քո­րա­զի՛ն, վա՜յ քեզ, Բեթ­սա­յի­դա՛: Ե­թե Տյու­րո­սում և Սի­դո­նում կա­տար­վեին այն զո­րա­վոր գոր­ծե­րը, որ ձեր մեջ ար­վե­ցին, վա­ղուց ար­դեն քուր­ձով ու մոխ­րով ա­պաշ­խա­րած կլի­նեին»:


Սուրբ Պա­յի­սիոս Ա­թո­սա­ցին ա­սում է, որ կան մար­դիկ, ո­րոնք հա­ճախ չեն այ­ցե­լում ե­կե­ղե­ցի, սա­կայն ու­նեն ի­րենց սր­տե­րում եր­կյու­ղա­ծու­թյուն և բա­րու­թյուն, ին­չի հա­մար և Աստ­ված նրանց մեջ հան­գր­վա­նե­լու տեղ է գտ­նում և բնակ­վում նրանց մեջ: Ե­թե այս մար­դիկ մաս­նակ­ցեին ե­կե­ղե­ցա­կան կյան­քին ա­վե­լի, ա­պա աստ­ված­պաշ­տու­թյան ճա­նա­պար­հին ա­վե­լի շատ կա­ռա­ջա­դի­մեին: Սա­կայն լի­նում է նաև հա­կա­ռա­կը. մար­դիկ գնում են ե­կե­ղե­ցի­ներ, խոս­տո­վան­վում են, սուրբ Հա­ղոր­դու­թյուն ստա­նում, սա­կայն, այս ա­մե­նով հան­դերձ, Աստ­ված նրանց մեջ տեղ չի գտ­նում և չի կա­մե­նում բնակ­վել նրանց սր­տե­րում, ո­րով­հետև չու­նեն խո­նար­հու­թյուն, բա­րու­թյուն և իս­կա­կան ա­պաշ­խա­րու­թյուն չեն դրսևո­րում: Պա­տա­հում է նաև դրա­նից հե­տո էլ այս վեր­ջին­նե­րը սկ­սում են դա­տել ա­ռա­ջին­նե­րին, այն դեպ­քում, երբ պետք չէր, որ դա­տեին, այլ վե­րա­բեր­վեին նրանց հետ հա­մես­տու­թյամբ և ա­ղո­թեին նրանց հա­մար: Ո­րով­հետև սուրբ հայ­րե­րը մեզ ու­սու­ցա­նում են սի­րել նրանց և ա­ղո­թել բո­լո­րի հա­մար, նույ­նիսկ վեր­ջին մե­ղա­վո­րի հա­մար, նաև նրանց, ով­քեր դեռ Ե­կե­ղե­ցուն չեն պատ­կա­նում: Ե­թե մենք այդ­պես չա­նենք և սկ­սենք մե­ծամ­տա­նալ և դա­տել աշ­խար­հիկ մարդ­կանց, ա­պա Աստ­ծո դա­տաս­տա­նով կհա­մար­վենք նրան­ցից ա­վե­լի վատ և մե­ղա­վոր:


Մեզ՝ քրիս­տո­նյա­նե­րիս, մեծ պարգևներ ու ան­չափ վարձք է սպաս­վում Գա­լիք դա­րում` հա­վի­տե­նու­թյան մեջ: «Դուք ընտ­րյալ ցեղ եք, թա­գա­վո­րա­կան քա­հա­նա­յու­թյուն, սուրբ ժո­ղո­վուրդ, փր­կագն­ված մար­դիկ»,- ա­սում է սուրբ Պետ­րոս ա­ռա­քյա­լը: Եվ, ի­հար­կե, որ­պես­զի ստա­նանք այդ մեծ պարգևնե­րը, պետք է որ այս կյան­քում ցույց տանք այդ հա­վի­տե­նա­կան կյան­քին ար­ժա­նի գոր­ծեր, այ­սինքն պի­տի ապ­րենք բա­րո­յա­պես բարձր, քրիս­տո­նեա­կան կյան­քով: Իսկ ե­թե մեզ դեռ շատ է պա­կա­սում այդ կյան­քով ապ­րե­լու հա­մար, գո­նե չմե­ծամ­տա­նանք մեր ե­կե­ղե­ցա­պաշտ և ընտ­րյալ լի­նե­լու հա­մար, ին­չին մենք ի­րա­կա­նում, ըստ մեր գոր­ծե­րի, հա­ճախ ար­ժա­նի չենք: Չդա­տենք նրանց, ով­քեր դեռ չեն մտել ե­կե­ղե­ցու ըն­տա­նի­քից ներս: Թե չէ նաև մեզ պի­տի վե­րա­բեր­ի Քրիս­տո­սի սոս­կա­լի զգու­շա­ցու­մը. «Եվ դու՛, Կա­փառ­նա­յու՛մ, մինչև եր­կինք պի­տի չբարձ­րա­նաս, այլ պի­տի իջ­նես մինչև դժոխք, քան­զի ե­թե Սո­դո­մում ե­ղած լի­նեին այս զո­րա­վոր գոր­ծե­րը, որ ե­ղան քո մեջ, ար­դարև մինչև այ­սօր նրանք կան­գուն կմ­նա­յին: Սա­կայն, ա­սում եմ ձեզ. սո­դո­մա­ցի­նե­րի երկ­րի հա­մար Դա­տաս­տա­նի օ­րը ա­վե­լի հան­դուր­ժե­լի կլի­նի, քան քեզ հա­մար»: Սար­սա­փե­լի չէ՞ ար­դյոք: Սա ար­դյոք սոս­կա­լի զգու­շա­ցում չէ՞ Աստ­ծո ժո­ղովր­դին բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար:


Պետք է միշտ հի­շենք, սի­րե­լի՛ եղ­բայր­ներ և քույ­րեր, որ ե­թե մեզ տր­ված են աստ­վա­ծա­յին ա­ռատ պարգևներ, տր­ված են ոչ հենց այն­պես, այլ կպա­հանջ­վի մեզ­նից նաև խիստ հաշ­վետ­վու­թյուն դրանք օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Զգու­շա­նանք այն անպ­տուղ թզե­նու պես դառ­նա­լուց, ո­րին շատ խնամք տա­րան, մեծ մի­ջոց­ներ ներդ­րե­ցին և սա­կայն ա­նօ­գուտ ե­ղավ. ինչ­պես անպ­տուղ էր, այդ­պես էլ մնաց: Զգու­շա­նանք ու­րիշ­նե­րին դա­տե­լուց և մե­ծամ­տա­նա­լուց, ինչ­պի­սին էլ դրանք լի­նեն, ո­րով­հետև մե­ծամ­տու­թյունն ու դա­տե­լը ա­մե­նա­վատ մեղ­քերն են, ո­րոնք մեր ամ­բա­րած ա­ռա­քի­նու­թյան գան­ձե­րը ոչն­չաց­նում են` խլե­լով մեզ­նից և այն քի­չը, որ ու­նենք: Ա­վե­լի ու­շա­դիր լի­նենք և պար­տա­ճա­նաչ մեր քրիս­տո­նեա­կան կյան­քում, ա­ռա­քյա­լի խոս­քի հա­մա­ձայն` կա­տա­րենք մեր փր­կու­թյու­նը եր­կյու­ղով և սր­բու­թյամբ: Ա­մեն:

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց և հրա­պա­րակ­ման պատ­րաս­տեց
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ