Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հոկտեմբերին ՌԴ-ն կորոնավիրուսային երկրորդ պատվաստանյութը կգրանցի

Հոկտեմբերին ՌԴ-ն կորոնավիրուսային երկրորդ պատվաստանյութը կգրանցի
29.09.2020 | 23:39

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կորոնավիրուսային թվով երկրորդ պատվաստանյութի գրանցման ընթացակարգը: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:

«Էպիվակկորոնա» անվանումը ստացած պատվաստանյութի գրանցման կարգի ավարտը նախատեսվում է 2020 հոկտեմբերի 15-ին,- գրում է աղբյուրն ու հավելում, - Վիրուսի դեմ պատվաստանյութը մշակվել է Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնում»:


Նշվում է, որ գրանցման փուլին հաջորդելու են կլինիկական փորձարկումները, որոնց, նախնական տվյալներով, ներգրավվելու են 60-ից բարձր տարիքային խմբի կամավորներն ու քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ:

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ