Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Ասում են

Ասում են
04.01.2023 | 08:26

Տոկիոյի նման գործունեությունը՝ խաղաղ զարգացումից հրաժարվելու և Ռուսաստանի համար ռազմական պառնալիքներ, ներառյալ հարվածային ներուժ ստեղծելու, պաշտպանական ծախսերն ավելացնելու այս պրակտիկան, մենք համարում ենք լուրջ մարտահրավեր մեր երկրի և, ընդհանուր առմամբ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք նախազգուշացնում ենք, որ եթե այս պրակտիկան շարունակվի, մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ուղղված ռազմական սպառնալիքները արգելափակելու համար:

Անդրեյ Ռուդենկո

ՌԴ փոխարտգործնախարար

Դիտվել է՝ 135728

Մեկնաբանություններ