Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մնում է ուղղաթիռներով հեռանան

Մնում է ուղղաթիռներով հեռանան
13.09.2012 | 17:01

Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո նախարարները շենքից հեռացան հետնամուտքով։ Ինչո՞ւ, հնարավո՞ր է նիստից հետո լուրջ խնդիրներ են առաջացել։ Մինչ նիստին հետևող լրագրողները կառավարության ճեմասրահում հարցականներով սպասում էին նախարարներին, նրանք այդպես էլ չերևացին։ Իրականում ոչ մի խնդիր չկար։ Այն եղել էր անցած հինգշաբթի։ Բողոքողների մեծ ալիքը շենքից դուրս եկող նախարարներին ուղեկցել էր տհաճ որակումներով։ Եթե այսպես շարունակվի,` նախարարներին ուղղաթիռներ պետք կգան կառավարության շենքից դուրս գալու համար։ Թեև չի բացառվում, որ նրանք նախընտրեն ուղղաթիռները, ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ