Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից

Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից
30.09.2013 | 12:39

Այսօր մեկնարկած ԱԺ-ի քառօրյայում ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, բայց նրա հետ կատարված վերջին միջադեպը չանտեսվեց: Այդ մասին ԱԺ խոսնակին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը: «Ես հեռախոսազրուցել եմ նրա հետ: Տիկին Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի մարզում է, կվերադառնա, կհանդիպենք և մանրամասն կպատմի ինձ: Հանդիպումը չկայացավ երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱԺ պատգամավորի ընտրություն էր ընթանում: Եթե որևէ ոտնձգություն լինի, մենք կփորձենք գնահատական տալ»,-պատգամավորին հանգստացրեց խորհրդարանի ղեկավարը: Փաշինյանը անդրադարձավ նաև ԱԺ կողմից Սահմնադրության խախտումների մասին և մասնավորապես ինչո՞ւ գլխավոր դատախազը վերջին մեկ տարում հաշվետվություն չի ներկայացրել խորհրդարան ու ո՞րն է դրա պատճառը: «Ես համամիտ չեմ Ձեր հետ, թե սահմանադրությունը խախտվել է: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում: Ես էլ եմ կարծում, որ եթե ԱԺ-ն է ընտրում գլխավոր դատախազին, պետք է հաշվետվություն ներկայացնի: Քանի որ կանոնակարգ օրենքում սա հստակ չէ նշված, պետք է հստակություն լինի»,-ասաց Աբրահամյանը, ում կարծես սրտից էր «բխում» այս հարցը ու վերջում էլ հավելեց, որ ԱԺ –ի նախագահ աշխատած տարիներին չի եղել, որ գլխավոր դատախազը հաշվետվություն ներկայացնի: Փաշինյանը հակադարձեց ու այս անգամ հիշեցրեց Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ լինելու մասին, ինչին ի պատասխան Աբրահամյանը նետեց. «Ես Ձեզ խնդրում եմ, գլխավոր դատախազի լիազորություն Ձեզ մի վերապահեք ու մեղադրանքներ մի հնչեցրեք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք խոսում եք խոսելու համար»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ