Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այլընտրանքային էներգիա կամ արևային Երևան

Այլընտրանքային էներգիա կամ արևային Երևան
07.12.2018 | 02:07

Երևանի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային մարտկոց: «Երևան՝ արևային համայնք» ծրագրում ընդգրկվելու հայտ է ներկայացվել ավելի քան 445 շենքից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահելու համաչափության սկզբունքը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշում, որ ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ: Հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը: Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ