Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Համակարգված պատերազմ է մղվում ավանդական ընտանիքի և հոգևոր, ազգային արժեհամակարգի դեմ»

«Համակարգված պատերազմ է մղվում ավանդական ընտանիքի և հոգևոր, ազգային արժեհամակարգի դեմ»
18.12.2018 | 01:56

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ավանդական ընտանիքի դեմ առկա ու սպասվող սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է պայքարի նոր փուլ:


Հիշյալ նախաձեռնության հիմնադիր անդամ և համակարգող Հայկ Նահապետյանի տեղեկացմամբ, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես իր մտահոգությունն է հայտնել մեր արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերների և առկա սպառնալիքների ուժգնացման, դրանից բխող ծանր հետևանքների վերաբերյալ, տեղեկացրել մեկ միասնական հարթակ ստեղծելու և համախոհ շրջանակների հետ այդ մարտահրավերների չեզոքացման, վտանգների կանխարգելման ուղղությամբ պայքարի նոր փուլ սկսելու մասին։ Պարոն Նահապետյանը հիշեցրեց նաև, որ նախորդ իշխանությունների ժամանակ, 2013 թ. ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը մեր հանրությանը հայտնի է նաև «Գենդերի օրենք» անվանմամբ, և որն ուղղակիորեն այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենք է:


Բացի վերոնշյալ օրենքից, 2017 թ. դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց նաև «Ընտանիքում բռնությունների կանխարգելման մասին» օրենքը, իսկ 2018 թ. հունվարի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ստորագրել է միջազգային մի փաստաթուղթ (կոնվենցիա), որը հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվանմամբ: Ո՞րն է արտաքուստ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին նշված կոնվենցիայի վտանգը, որը նախորդ Ազգային ժողովը չվավերացրեց, և այն ուժի մեջ չմտավ, սակայն մեծ հավանականությամբ կարող է վավերացվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ներկայիս իշխանությունների օրոք, նորընտիր ԱԺ-ի կողմից, որում քաղաքական մեծամասնություն են կազմում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակով ընտրված պատգամավորները:
«Ստամբուլյան կոնվենցիան պահանջում է, որպեսզի այն վավերացրած պետություններն իրենց ներպետական իրավունքում ամրագրեն զուգընկերներին որպես ընտանիքի անդամների, բոլոր այն պետությունները, որոնք կվավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան, պարտավոր են զուգընկերներին իրենց ներպետակասն իրավունքում որոշակի իրավական կարգավիճակ տալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այսինքն՝ եթե նրանք ընտանիքի անդամներ են, ուրեմն դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով,- պատասխանելով վերոնշյալ հարցին, ասաց հիշյալ նախաձեռնության հիմնադիր անդամներից ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:- Ընդ որում, զուգընկերները պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցող անձինք են, որոնք, ըստ կոնվենցիայի, կարող են լինել նաև միասեռ զույգերը:


Ստամբուլյան կոնվենցիայում խտրականության բացառման հոդվածում նշված է, որ պետք է բացառվի ցանկացած խտրականություն, և թվարկում է դրանք, ու այդ թվարկումների մեջ կան նաև սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Քանի որ մեր Սահմանադրության 5-րդ հոդվածը վավերացված միջազգային պայմանագրերում առկա նորմերին տալիս է գերակայություն մեր օրենքների նկատմամբ, նշանակում է, որ եթե «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացվի, ապա նրանում առկա նորմերը գերակա են դառնում մեր օրենքների նկատմամբ: Այսինքն՝ ինչ էլ մեր օրենքներում գրենք, նույնիսկ ամենալավ ձևակերպումը տանք մեր օրենքներին, միևնույն է, օրենքի ուժ են ունենալու «Ստամբուլյան կոնվենցիայի» դրույթները: Սա ասում է Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը: Ընտանիքի և ավանդական արժեքների, հոգևոր արժեքների դեմ ուղղված այդ սպառնալիքները Հայաստան են մտցվելու փաթեթի տեսքով, ոչ մեկ իրավական ակտով, այսինքն՝ մի կողմից «Ստամբուլյան կոնվենցիա», գենդերային օրենք, իսկ մյուս կողմից՝ Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որով արդեն պատիժ է սահմանվում»:
Հայկ Նահապետյանի տեղեկացմամբ, ս. թ. դեկտեմբերի 13-ին Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության և ոստիկանության ներկայացուցիչները քննարկել ու բարձրաձայնել են ՀՀ ԱԺ-ի կողմից «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման անհրաժեշտության մասին իրենց տեսակետները, այսինքն՝ այն վտանգը, ինչի մասին նախաձեռնության անդամներն իրենց վերջին 5-6 տարվա պայքարի ժամանակ ահազանգել են, դառնում է իրականություն, դեռևս ՀՀ նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը չձևավորված, ղեկավար կազմը, հանձնաժողովները չձևավորված, Եվրամիությունը և իր ներկայացուցիչը, որոնք նախանձախնդիր են միասեռականների իրավունքների պաշտպանության ու քարոզչության համար, ներկա փուլում ևս ձեռնամուխ են եղել գործնական աշխատանքների:


«Այդ առումով դիմադրությունը պետք է լինի մեր ժողովրդի բոլոր շերտերի, բոլոր խավերի (առանց բացառության, անկախ մարդկանց զբաղեցրած պաշտոններից, քաղաքական հայացքներից, իրենց սոցիալական դիրքից) կողմից, որովհետև այդ մարտահրավերը բոլորիս դեմ է ուղղված, և այդ խնդիրները բոլորիս դուռն են բախելու, բոլորիս ընտանիքները, վաղ թե ուշ, հանդիպելու են այն խնդիրներին, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք»,- ասաց հիշյալ նախաձեռնության համակարգողը:
Վերջինս հիշեցրեց նաև ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի գլուխ 28-ում (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) առկա 197-րդ հոդվածի («Խտրականությունը») մասին, ըստ որի, «1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:


Ընդգծում ենք` ՀՀ նոր քրեական օրենսգիրքը 197-րդ հոդվածի վերոնշյալ ձևակերպմամբ ընդունելու պարագայում հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք է համարվելու խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նաև նրա սեռական կողմնորոշումից, ընդ որում, ևս մեկ ընդգծում` նույնիսկ անուղղակի խախտելը: Սա նշանակում է, որ այդուհետ հանցանք են համարվելու և քրեորեն հետապնդվելու են, ասենք, Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալը, չարտոնելը, համասեռամոլների կամ այլոց կողմից համասեռամոլության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչությունն արգելելը, երեխա որդեգրելու ցանկության դեպքում այլասերվածներին մերժելը, Հանրային հեռուստաընկերությունում նրանց իրենց սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը, երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատելն արգելելը (եթե արդեն իսկ աշխատում են, սակայն բացահայտվել է նրանց այլասերվածությունը) կամ նույն պատճառով աշխատանքի չընդունելը։ Ավելին, եթե հաշվի առնենք, որ նշված հոդվածում խոսքը նաև անուղղակի խախտման անթույլատրելիության ու պատժելիության մասին է, ապա թերևս կարելի է եզրակացնել, որ հանցագործություն է համարվելու նաև վերոնշյալ մերժումների, արգելքների մասին ակնարկն անգամ:


Ինչպես նշեց Հայկ Նահապետյանը, նույն հոդվածի համաձայն, եթե անձի նկատմամբ նրա սեռական կողմնորոշման պատճառով խտրականություն է կիրառվում պաշտոնատար անձի կողմից, ապա վերջինս պատժվելու է արդեն առավելագույնը ոչ թե 2, այլ 3 տարվա ազատազրկմամբ:
Նախաձեռնության հիմնադիր անդամը նշեց նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 84-րդ և 85-րդ հոդվածների մասին, որոնցով ևս արգելվում է գենդերային հավասարության և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, այդ փաստաթղթով նրանց իրավունքներն էականորեն պետք է պաշտպանվեն, քանի որ Հայաստանն այդ առումով իր վրա պարտավորություններ է վերցրել միջազգային հանրության առաջ:
«Սրանք այն իրողություններն էին, որ կային, իսկ ի՞նչ է ավելացել և ինչո՞ւ ենք մենք այդ ավելացածը համարում շատ ավելի լուրջ մարտահրավեր՝ նախկինի հետ համեմատած»,- ասաց Հայկ Նահապետյանը:


Որովհետև, առաջին հերթին, ինչպես բացատրեց հիշյալ նախաձեռնության համակարգողը, նոր ձևավորված Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող կուսակցությունների դաշինքի ղեկավար անձինք, որոնք մինչ այդ զբաղեցնում էին տարբեր բարձր պաշտոններ, ներառյալ նաև՝ կառավարության անդամների, հրապարակավ անհրաժեշտություն են համարել այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարությունը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը, ինչպես նաև ավելորդություն են համարել դպրոցներում, կրթական հաստատություններում հայրենասիրության սերմանումը:
«Այդ անձինք, այդ անձանց կուսակցությունն այսօր Ազգային ժողովում ունեն սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ այն իր ձայների քանակով կարող է փոխել անգամ սահմանադրական օրենքները,- ասաց Հայկ Նահապետյանը:- Մենք կարծում ենք, որ նախորդ իշխանությունների թողած ժառանգությանը՝ այս առումով վատ իմաստով, ավելացել են նաև ներկաները և ներկաների ղեկավար անձանց կեցվածքն ու դիրքորոշումը: Բոլորդ էլ, կարծում եմ, քաջատեղյակ եք, որ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ վերջին ամիսներին համատարած և՛ քարոզչական, և՛ անձնական բռնության փորձերը որևիցե համարժեք, իրավաչափ գնահատականի չարժանացան, և ըստ այդմ, նրանք, ովքեր այդ գործողություններն առայսօր իրականացնում են, իրենց արարքների մեջ անպատիժ են և գործողությունների կատարման մեջ՝ ազատ: Հաշվի առնելով այս բոլորը, մեր նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ առավել սեղմ ձևով ներկայացված են այդ մարտահրավերներն ու սպառնալիքները, մենք գտնում ենք, որ համակարգված պատերազմ է մղվում ավանդական ընտանիքի և հոգևոր, ազգային արժեհամակարգի դեմ»:
Ըստ նախաձեռնության համակարգողի, մեր ազգային ինստիտուտների դեմ առկա սպառնալիքները չեզոքացնելու համար, դրանց, առաջին հերթին, պետք է դիմագրավեն ժողովուրդը, հասարակական կազմակերպությունները, ինչպես հիմա ընդունված է ասել, քաղաքացիական հասարակությունը, քանզի պետական ինստիտուտների, վերջին կառավարության ներկայացուցիչներն ավելի շուտ իրենք էին նպաստում այն ամենին, ինչ շուտով ավելի առարկայական տեսք կստանա:


«Պետական հաստատությունները նպաստում են, որ այդ օրենքները կյանքի կոչվեն, վավերացվեն միջազգային փաստաթղթերը, ուստի և հասարակական տիրույթում պետք է պայքար լինի, բայց դա պետք է լինի առավել կազմակերպված, և մենք քննարկումների հարթակ ենք ստեղծել, որպեսզի հասարակության առավել լայն շերտերի, տարբեր խավերի անձանց, կազմակերպությունների ներգրավենք, ինչու՞ չէ, նաև մոտ ժամանակներս մենք այդ քննարկումների արդյունքում հույս ունենք, որ ստեղծվելու է կառուցվածքային միավոր,- ասաց Հայկ Նահապետյանը:- Թե դա ի՞նչ ձևաչափով կլինի՝ շարժու՞մ կլինի, հասարակական կազմակերպություն, թե՞ կուսակցություն, քննարկումների արդյունքում կորոշվի:
Հակառակորդը խնդիր է դրել (որն իրական է, որը վերացական չէ) մեր այդ երկու ազգային ինստիտուտների ոչնչացումը: Այն քայլերը, որոնք իրենք կատարում են, ուղղակի ոչնչացման քայլեր են, և ըստ այդմ, պետք է լինեն, նախ, համարժեք հոգեվիճակ ու ճիշտ գնահատական, և գործողություններ՝ չեզոքացնելու այդ վտանգը: Նախ, մարդիկ պետք է իմանան, որ այդպիսի վտանգ կա, առաջինը՝ իրազեկվել, որովհետև երբ ժամանակին՝ սրանից դեռևս 4-5 տարի առաջ, մեր քաղաքացիներին բարձրաձայնում էինք, որ, վաղ թե ուշ, սա լինելու է, ոչ թե կանխատեսում էինք, այլ տեսնում էինք եվրոպական այն երկրների ժողովուրդների ճակատագրերը, որտեղ այս գործընթացները 20-25 տարի եղել են, և տեսնում էինք նաև հետևանքները, թե ինչի են հասել: Օրինակ, հասել են նրան, որ 6-12 տարեկան երեխան սեռական դաստիարակություն է ստանում դպրոցում, և այդ երեխան ինքն է որոշում 12 տարեկանում իր սեռը, այդ սեռական դաստիարակության դասաժամերին ուղղակիորեն միասեռականություն է քարոզվում: Եվ եթե Գերմանիայում ծնողներն ընդդիմանան երեխայի որոշման դեմ, նրանք քրեորեն կպատժվեն:


Այսպիսի օրինակները բազում են. Եվրոպական մի շարք երկրներում մանկապղծությունն օրինականացվել է, օրինակ, Գերմանիայում սեռական հարաբերությունների շեմը 12 տարեկանն է, Ֆրանսիայում՝ 13: Բոլոր նորմալ երկրներում, հետխորհրդային տարածքում, նաև մեզ մոտ այդ շեմը շատ ավելի բարձր է, իսկ երբ այդ շեմը 12, 13 է, նշանակում է, որ մանկապղծությունն այդ երկրներում օրինականացվել է: Հիմա մեզ մոտ մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ փորձում են, նախ, դպրոցներում մտցնել սեռական դաստիարակության նոր դասագրքեր և պատրաստել մեր երեխաներին նրան, որ իրենք ևս պետք է սովորեն այն ձեռնարկներով, որոնք դրսից բերված, ուղղակի թարգմանված են: Սա է իրականությունը»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ