Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարևորը «Քաղաքացիական պայմանագիրն» ու Ավստրիան են... ժողովուրդը` հեչ

Կարևորը «Քաղաքացիական պայմանագիրն»  ու Ավստրիան են... ժողովուրդը` հեչ
11.01.2019 | 04:30

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ամենայն թավշյա հրճվանքով գրել էր, որ 2018 թ. Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Վերջում էլ հավելել էր, թե «սա է Նոր Հայաստանը»: Դասականն այստեղ կասեր` իա, իրո՞ք: Գրքո՞վ պիտի նոր Հայաստան գար, եթե այո, ուրեմն Հայաստանն ամենաթարմը եղել է խորհրդային շրջանում, քանի որ այդ յոթ տասնամյակի ընթացքում ավելի շատ հայալեզու գիրք է ստեղծվել, քան որևէ այլ յոթ տասնամյակում: Ավելին, եթե հաշվի առնենք, որ հանրությունը հիմնականում գնել է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը», Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարարը» և իր` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը, զգում ես, որ մի բան այն չէ, և որքան էլ երկրի հակառակ կողմից հեղափոխություն բերեն ու սին գաղափարներով փորձեն ընդհանուր հայտարարի գալ աղքատ ժողովրդի հետ, միևնույն է, վերջինս շատ նուրբ արվեստով թքած է ունենալու այդ ամենի վրա:


Այ, Հայաստանը նոր կլիներ, եթե Երևանի քաղաքապետը աստղաբաշխական արժեք ունեցող տոնածառի գումարով փորձեր բնակարանով ապահովել, ասենք, սեփական օթևան չունեցող որևէ զինծառայողի: Հայաստանը նոր կլիներ, եթե Արարատ Միրզոյանը չպատրաստվեր մի անհաշվելի գումարով զրահապատ մեքենա գնելու իր համար, եթե մինչ պաշտոն ստանալը երթուղայինից օգտվող քաղավիացիայի պետը պաշտոն ստանալուց հետո թանկարժեք մեքենա չգներ իր համար, եթե նոր իշխանությունները հանրապետականների նման պետբյուջեն չուղղեին նախընտրական քարոզարշավի վրա: Հայաստանը նոր կլիներ, եթե նոր իշխանությունները հների պես չխաբեին ժողովրդին: Հայաստանը նոր կլիներ, եթե փոփոխություն նկատվեր տնտեսության, բանակի սպառազինության, ճանապարհային երթևեկության ու խորհրդարանի (խելքը գլխին անդամներով) մեջ։ Բայց, ի վերջո, Հայաստանը նոր չէ, տղերք, Հայաստանը հնագույն պետություն է, նորն Ադրբեջանն է, որին համակրում են Հայաստանի նոր իշխանությունների մի շարք անդամներ: Ամեն դեպքում, չմոռանաք` կարևորը «Քաղաքացիական պայմանագիրն» ու Ավստրիան են... ժողովուրդը` հեչ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Իհարկե, գիրքը լավ բան է, նրանում տեղ գտած վեհ գաղափարները` նմանապես, բայց վստա՞հ եք, որ քաղցած երեխան վեհ գաղափարներով կկշտանա...

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ