Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջին քառյակի առաջին հանդիպումները

Առաջին քառյակի առաջին հանդիպումները
15.02.2019 | 03:41

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի այս շաբաթվա համար պլանավորված առաջին չորս խաղերը: Դրանց սուր մրցակցային պայմաններում անցնելու մասին եկեք չխոսենք, քանզի այլ ընթացք չէին էլ կարող ունենալ. սրանք փլեյօֆյան խաղեր են և ունեն իրենց առանձնահատուկ տրամաբանությունը: Այ, միանգամայն այլ բան, որ արդյունքների առումներով անակնկալներ կան, ընդ որում այնպիսի անակնկալներ, որ եթե դրանց նույն կերպ չարձագանքեն պատասխան հանդիպումներում, հաշվեք, որ գնացքն անվերադարձ գնացել է, ու դրան հասնելու հույս՝ այլևս չիք:

Մրցումային երկու օրերն էլ ունեին իրենց, այսպես ասած, ցուցափեղկային հանդիպումները: Երեքշաբթիի համար դա «Մանչեստր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն», չորեքշաբթիի համար «Տոտենհեմ»-Դորտմունդի «Բորուսիա» մրցակցությունն էր: Առաջինի կտրվածքով սպասվում էր, որ ներքին առաջնության վերջին հանդիպումներում փայլուն արդյունք գրանցող «Մանչեստր Յունայթեդը» ահեղ դիմադրություն ցույց կտա «Պարի Սեն Ժերմենին», սակայն սպասելիքներն այդպես էլ սպասելիքների մակարդակում մնացին: ՊՍԺ-ն, կարելի է ասել, մանկունիացիներին «վերցրեց» մերկ ձեռքերով, ու թե պատասխան խաղում անգլիացիներն ի՞նչ պիտի անեն երկու անպատասխան գնդակի առավելությունը նախ զրոյացնելու համար, փոքր-ինչ անհասկանալի է. եթե չասենք, ընդհանրապես անհասկանալի է: Չմոռանանք, որ ֆրանսիացիները լիուլի օգտագործելու են թե՛ հաշվի մեջ ունեցած, թե՛ սեփական դաշտի առավելությունը:


«Ցուցափեղկային» երկրորդ խաղը նույնպես Անգլիայում էր: Հաշվի առնելով թիմերի դավանած ֆուտբոլը՝ գոլերի պակաս պիտի որ չլիներ: Ընդ որում, նախաձեռնության հաշվարկով տոն տվողը պիտի լինեին դորտմունդցիները: Առաջ անցնելով ասենք, որ գոլերի պակաս չեղավ, սակայն մեր ենթադրելիքի մեջ եղանք սխալ: Նախաձեռնողն էլ, նախաձեռնություն իրականացնողներն էլ Մոուրիսիո Պոչետինոյի սաներն էին, ու խոշոր հարց է, թե պատասխան խաղում «Բորուսիան» ի՞նչ պիտի անի երեք անպատասխան գնդակի խայտառակությունը մաշելու համար:


Ինչ վերաբերում է մյուս երկու դիմակայություններին, դրանց ընդհանրությունը շատ բաներում նույնական է, սակայն նշենք հիմնականը, որը նաև գլխավորն է: Երկուսն էլ ավարտվել են 2:1 հաշվով: «Ռոման» հաղթել է «Պորտուին», Մադրիդի «Ռեալը»՝ «Այաքսին», սակայն այնպես չէ, որ երկուսն էլ արդեն իրենց անվերապահորեն կարող են զգալ մեկ քառորդում: Պորտուգալացիները սեփական հարկի տակ բնականաբար կգործեն ավելի անկաշկանդ, իսկ հոլանդացիների համար ոչնչով կաշկանդիչ չի լինի «Սանտյագո Բեռնաբեուում» հանդես գալը: Երիտասարդ, պատվախնդիր այս թիմը կորցնելու ոչինչ չունի, խաղալու է իրեն բնորոշ ագրեսիվ ֆուտբոլ: Այնպես որ, պրոբլեմը «արքայականինն» է, որ սեփական վարկը բարձր պահելու խնդիր ունի:


Հավարտ մի կարևոր փաստի իրազեկում: Ինչպես գիտեք, Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղերում առաջին անգամ գործածության մեջ դրվեց VAR համակարգը, ու պատմության առաջին խաղը դարձավ «Այաքս»-«Ռեալ» դիմակայությունը, որտեղ փորձարկվեց այն: Իհարկե, այդ գործարկումից դժգոհողները պիտի հոլանդացիները լինեն, քանզի տեսագրության դիտմամբ այդ նրանց խփած գոլն է չեղյալ համարվել, մինչդեռ եթե դարպասի գրավումը հաշվվեր, խաղը միանգամայն այլ ընթացք կունենար: Բայց եղել է այն, ինչ եղել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ