Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.03.2019 | 00:06

Ինչպես ցողը` ամռանը, և անձրևը` հնձի ժամանակ, այնպես էլ պատիվն անտեղի է անզգամին։ Ինչպես թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպես էլ ոչ մեկն իզուր անեծքներ չի տալիս։ Ինչպես մտրակը ձիու համար է, խթանը` էշի, այնպես էլ գավազանն է անմիտների համար։ Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան։ Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի։


Առակներ 26. 1-5

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ