«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մերժեցիք Սերժին` ընդունեցիք տրանսգենդերին

Մերժեցիք Սերժին` ընդունեցիք տրանսգենդերին
09.04.2019 | 00:37

Ինչպես մենք մտածում ենք, այնպիսին մեր կյանքն է: Իմաստությունն է ասում: Նիկոլ Փաշինյանը, որը ամեն ինչ վերաձևում է իր հագով, հագնում ու էլ հագից չի հանում, նախորդ օրն արագ ռեժիմով հագավ Վազգեն Սարգսյանի` «21-րդ դարը մերն է լինելու» կարգախոսը, հարմարեցրեց իր քիմքին ու արտաբերեց. «21-րդ դարն արդեն մերն է»:
ՈՒ մարդը չէր սխալվում: Նույն Վազգենին, որին ԵԿՄ համագումարում ցիտեց քանիցս, նրա 60-ամյակին ոչ միայն չշնորհավորեց, անգամ կես բառով չհիշեց, որ նրա ծննդյան օրն է, որովհետև իր խոսքը կորչելու էր օրվա իրական տերերի մաղթանքների հորձանուտում, իսկ ԵԿՄ-ի համագումարում` ի տեղի, ի ժամանակի արտաբերեց:


Իսկ 21-րդն «իրենցն» է «այլևս», որովհետև նախորդ ուրբաթ երկրի առաջին ներկայացուցչական մարմնի բարձր ամբիոնից կին դարձած տղամարդը հրովարտակեց` «այսօր պատմություն է կերտվում», ու կերտեց Նիկոլի ժամանակի «պատմությունն» իրենով:
Իշխանությունների, ԱԺ ղեկավարության կողմից ոչ մի գնահատական, ոչ մի ձայն-ծպտուն: ՈՒ քանի որ լռությունը համաձայնության նշան է, իրենց հեղափոխությունն էլ լի էր այս և այլ կարգի նշանային համակարգերով, արձանագրենք:
ա) Հեղափոխությունը, նրա հետևում կանգնած «բաք-օֆիսները», միստր Սորոսը «նա բիս» կատարեցին իրենց թիվ մեկ առաջադրանքը: Չէ, հարցը Ղարաբաղին և Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղին վերաբերող` ոչինչ չասող, դիլետանտ ելույթին չի վերաբերում: Ընդ որում, ֆիքսենք մեկընդմիշտ. այս պարագայում անգամ պետք չէ Ղարաբաղը «տալ»: Երբ դու «թշնամուն» ես հանձնում քո հոգին, մենթալ պլանը, մնացածն արդեն ֆիզիկական պարամետրեր են, որոնց գոյությունն ու չգոյությունն այս պարագայում երբեք առաջնահերթություն չի դառնում:

բ) ՈՒստի մեկընդմիշտ ֆիքսենք (որքան էլ ցավալի է արձանագրումը). Հայաստանում ամբողջովին փոխվել է մենթալ պլանը: Այն փոփովում է օր օրի, և Օվերտոնի հերթական ու ահավոր պատուհանը, որ բացվեց խորհրդարանում, մեկընդմիշտ փաստարկումն էր, որ այո, մենք այլևս ապրում ենք նոր Հայաստանում, ուր հայոց ավանդական գիտակցությունը ենթարկվում է հողանցման, ենթագիտակցությունը` 25-րդ կադրի սկզբունքով լցվում գլոբալիզացիոն, իրականում` այլասերվածության մասին «ասքով»: Եվ քանի դեռ հայ մարդը, հանրույթն ինքնին ենթագիտակցություն է, պետք է ուղղակի «շնորհավորել» Փաշինյանին, որը կարողացավ.
գ) քանդել ՀԱՊԿ-ը, հողանցել այն. ամբողջովին հեղինակազրկել այն: Որից հետո ինքը արդեն իսկ կարող է հավատարմության, սիրո, «պաչի» լայնածավալ խոստումներ տալ նույն «հեղինակազրկված» Ռուսաստանին:
դ) Փոխել հայաստանյան մենթալ պլանը, այն դարձնել «ի պատկեր յուրում» կամ ասենք` «Սորոս»` խաթարելով հայոց բարոյական կերպը, ընտանիքը, առանցքը, որի վրա կայանում է հայ տեսակը: Ընդ որում, նման խաթարված դաշտում ինչ իդեա ասես կարող ես ժամանակի ընթացքում «բուծել». լինի` Ռուսաստանն այս տարածաշրջանից ու Հայաստանից «ֆուք, գոու հոմ» անելուց մինչև խաղաղություն` տարածքների դիմաց կարգախոսի իրականացնում:


ՈՒ թե Սերժը մերժվում էր` տրանսգենդեր հաստատելու համար` ժողովրդավարության, մարդու իրավունքների ու էլի չգիտես ինչ «բարձր» դրսևորումների անունից, ու հանրությունն ընդվզման չի գնում, հեղեղով, ինչպես «ոչ բռնի» գանդիական հեղափոխության ժամանակ` չի լցվում փողոցներն ու հրապարակները, ուրեմն, հեղափոխությունն իրոք հաղթել է... ու հաղթել է ոչ թե Սերժին, այլ պետությանն ու էթնոսին:
ՈՒ դու, որպես էթնոս ու ազգ, որպես պետություն ու մենթալ պլան, վերականգնման, նորոգվելու ենթակա չես:
Այդպե՞ս է... Գտնվելու՞ են այն տասը, որ չգտնվեցին Սոդոմ-Գոմորի ժամանակ...


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ