Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի

Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի
19.04.2019 | 12:34

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը շատ-շատերին էր հուզել: Facebook-ի հայկական տիրույթում այդ օրերին տաճարի մասին գրառումների տարափ էր: Ով ինչ արխիվային լուսանկար ուներ՝ արված տաճարի դիմաց կամ մոտակայքում, հրապարկում ու առցանց աղոթք էր անում, թե ով աստված պահպանիր սրբության սրբոցը:


Մարդիկ կային նույնիսկ, որ առաջարկում էին դրամահավաք նախաձեռնել ու օգնել ֆրանսիացիներին՝ հնարավորինս արագ վերականգնել Աստվածամոր տաճարը: Երույթը ոչ այլ ինչ էր, քան կեղծ բարեպաշտություն: Տասնյակ խոնարհված ու կիսավեր եկեղեցիներ կան Հայաստանում, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու՝ նմանը չունեցող պատմական որմնանկարները գնալով ոչնչանում են՝ համապատասխան նյութերով չպահպանելու պատճառով, Արամյանցի դղյակը կիսավեր է ու ամեն պահի կարող է փլուզվել, Զվարթնոցի ավերված տաճար ունենք, չնորոգված Հաղպատ ու կիսանորոգ Քոբայրի վանական համալիրներ, բայց մեր հայրենակիցները վառվում են Աստվածամոր տաճարի կրակներով:
Իհարկե, համամարդկային արժեքի համար ցավում ենք բոլորս, բայց սեփական կոթողների նորոգության համար մտածելը, դրանք արժևորելն ու նույնչափ սրտացավ լինելը չէր խանգարի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ