Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքիան վերջին երկիրն է, որը կարող է Ֆրանսիային ժողովրդավարություն սովորեցնել

Թուրքիան վերջին երկիրն է, որը կարող է Ֆրանսիային ժողովրդավարություն սովորեցնել
20.04.2019 | 23:29

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարների ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմիի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև բանավեճ է սկսվել Հայոց ցեղասպանության շուրջ։ Սեմինարներից հետո Քրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությանը՝ անդրադառնալով նաև միջադեպին։ Չավուշօղլուն զայրացրել էր Քրիմիի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին։ Նա Ֆրանսիային մեղադրել է Ռուհանդայում և Ալժիրում կոտորածներ կազմակերպելու մեջ։ «Թուրքիան վերջին երկիրն է, որը կարող է Ֆրանսիային ժողովրդավարություն սովորեցնել ։ Գիտեմ, որ մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն, համենայն դեպս, Ֆրանսիայի բանտերում լրագրող չկա»,-միջադեպի մասին խոսելիս ասել է Սոնյա Քրիմին։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ