Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ
21.04.2019 | 14:17

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ երեկոյան զրուցել է Ուկրաինայի նախագահի երկու թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով շարունակել աջակցել երկրի ինքնիշխանությանը՝ իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը:


«Պետքարտուղար Պոմպեոն զանգահարել է երկու թեկնածուներին, որ ընդգծի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և կրկին հաստատել է մեր հավատարմությունն աշխատելու նրա հետ, ով ուկրաինացի ժողովրդին կտանի դեպի հաջողության առաջխաղացում, բարգավաճում, ժողովրդավարություն և ազատություն», - գրել է Վոլկերը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ