Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների

Ո՞վ է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների
21.04.2019 | 22:28

New Image Marketing Group ընկերության անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ երևանյան ժամանակով 13:00-ի դրությամբ Վլադիմիր Զելենսկին հավաքել է 71.8 տոկոս ձայն, իսկ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 28.2 տոկոս ձայն: NIMG-ի տվյալներով՝ Ուկրաինայի հարավում Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 73.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 26.6, արևելյան շրջանում՝ 88.8 տոկոս և 11.2 տոկոս՝ համապատասխանաբար, արևմտյան շրջանում՝ 56.6 տոկոս և 44.4 տոկոս, իսկ կենտրոնական շրջանում՝ 72.9 և 27.1 տոկոս:


Ընկերությունն իր կայքում հայտարարել է ընտրատեղամասերի մուտքի մոտ անցկացված հարցման մասին, սակայն չի հրապարակել տվյալները, քանի որ դա արգելվում է անել մինչև 20:00-ն:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ