Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
22.04.2019 | 12:18

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում ահաբեկչության կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։ Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները։
Աղոթակից ենք մեր Քույր Եկեղեցու սպասավորներին: Նաև հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին ու շուտափույթ ապաքինում` վիրավորներին։


Վշտակից սիրով`
Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս»:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ