Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վլադիմիր Զելենսկիին հրավիրել են Ղրիմ

Վլադիմիր Զելենսկիին հրավիրել են Ղրիմ
22.04.2019 | 12:19

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Վլադիմիր Զելենսկին կարող է Ղրիմի թերակղզի այցելել՝ ասել է Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը: Նա հույս է հայտնել, որ Զելենսկին «բավականաչափ տղամարդկություն կունենա ակնհայտ բաները գիտակցելու, ղրիմցիների՝ հինգ տարի առաջ Ռուսաստանի օգտին արած ընտրությունը հասկանալու և ընդունելու համար»: «Ռուսական Ղրիմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղությամբ այստեղ գալ ու տեսնել, թե ինչ անասելի տեմպերով է զարգանում տարածաշրջանը»,-ասել է Գեմպելը: Նրա կարծիքով՝ ուկրաինական էլիտաները կօգտվեն նոր նախագահի անփորձությունից, երկիրը պրոֆեսիոնալ ղեկավարելու թիմի բացակայությունից:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ