Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ-ում քննարկվող օրինագծով նախատեսվում է նյութական աջակցության տրամադրել Մարտի 1-ի տուժողներին

ԱԺ-ում քննարկվող օրինագծով նախատեսվում է նյութական աջակցության տրամադրել Մարտի 1-ի տուժողներին
23.04.2019 | 00:02

Ազգային ժողովը քննարկում է Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:
«Սա միայն նյութական աջակցության նախագիծ չէ: Այսպիսով վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան, - հայտարարեց նախագծի հեղինակ, Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը; - Ցավով պիտի արձանագրեմ, որ նախկին կառավարության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած: Եղել է խիստ տարբերակված մոտեցում: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հարցումներիս ի պատասխան պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որում պարզ երևում է այդ անարդար մոտեցումը»: Փոխհատուցման չափն ու կարգը նախագծով սահմանված չեն: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է քննարկի և հաստատի ընթացակարգը, իսկ տուժողները առաջակա երեք տարում կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը․ «Անհրաժեշտ է, որպեսզի իրավական որոշակիություն մտնի, թե երբ կարող է դիմումը ներկայացնել: Անձը կարող է կարգավիճակ ստանալ կամ կարգավիճակի փոփոխություն ստանալու հիմքով դիմելու իրավունք ստանալ այս երեք տարում ցանկացած պահի»:


Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի, որոնց ինքնությունը հայտնի է: Տուժածների թվում կան նաև ոստիկաններ: Արտակ Զելնալյանը 187 թիվը նշեց՝ ընդգծելով, որ քննարկումների ընթացքում հնարավոր է նոր տեղեկություններ ի հայտ գան եւ դա փոխվի: «Ոստիկանները նույնպես այն անձանց ցուցակում են ծանր և միջին վնասվածք: Հետևապես նրանք նույնպես կարող են դիմում ներկայացնել կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար», - նշեց Լենա Նազարյանը:


Պատգամավորները հետաքրքվեցին այն տուժածների ճակատագրով, որոնց վնասվածքը ժամանակին չի արձանագրվել: Օրինակ, լքել են երկիրը կամ քաղաքական նկատառումներից ելնելով՝ թաքնվել և չեն ներկայացել պատկան մարմիններին: Արդյո՞ք այս խումբը կստանա աջակցություն: «Այն մարդիկ, որոնք ստացել են ծանր և միջին վնասվածք, հաստատ դիմել են բժշկի, և այնտեղ արձանագրվել է, ոստիկան էլ է եղել, և արձանագրվել է: Հետևապես նրանց մասին տեղեկություն կա: Այն մարդիկ, որոնք ստացել են գուցե թեթև վնասվածքներ, բայց չեն դիմել ոստիկանություն՝ նաև խուսափելով հետագայում վկաներ լինելուց, նրանք չեն կարող ներգրավված լինել աջակցության տրամադրման այս ցուցակում», - նշեց Լենա Նազարյանը:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ