ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մասով «Մարտի 1»-ի գործն ուղարկվել է դատախազին

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մասով «Մարտի 1»-ի գործն ուղարկվել է դատախազին
23.04.2019 | 00:06

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 2008-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ